Երևան, 02.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ» Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ» Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ» Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ» Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս Միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում․ «Փաստ» Գիտության և գործարարության EXPO «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովում «Իր երկրի շահերին հակասող քաղաքականություն»․ «Փաստ»


Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունը, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է. Աննա Հակոբյան

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով։

Ջոկատին զինվորագրված կանանցից մի քանիսի որդիները ժամկետային զինծառայողներ էին՝ այսինքն կռվի դաշտում, մի քանիսը զինվորագրվել էին իրենց եղբայրների փոխարեն, որոնք տարբեր պատճառներով չէին գնացել այդ քայլին։

Ունեինք Գերմանիայի հայտնի հիվանդանոցում իր աշխատանքը թողած եւ պատերազմի առաջին օրից հայրենիք վերադարձած երիտասարդ բժշկուհի, ով թիկունքում օգնություն էր ցույց տվել մարտի դաշտից դուրս բերված զինվորներին, բայց այլեւս չէր կրողացել հանդուրժել վիրավոր, զոհված 18-20 տարեկան տղաների տեսարանը, եւ որոշել էի ինքն էլ զենք վերցնել եւ նրանց շարքերում լինել։

Ունեինք պատգամավոր, որ մասնակցելով զինվորների հոգեհանգիստներին եւ տեսնելով նրանցից ոմանց՝ դեռեւս մանկական դեմքերը չէր հանդուրժել այդ պատկերը, եւ ինքն իրեն ասել էր՝ եթե այս երեխաները կարող են զենք բռնել ու կռվել, ուրեմն՝ ե’ս էլ եմ կարող։

Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված մ.թ.ա. 5-8 րդ դարերի Հայոց թացուհի Էրատոյի անունով։

Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։

Այդ կանայք բոլորը անարգանքի սյունին գամվեցին, քարկոծվեցին, պատվազրկվեցին, ծաղրի, ատելության, ամոթանքի ենթարկվեցին, հետապնդվեցին՝ ոմանց աշխատանքից ազատեցին, ոմանց ուսումից։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից, որ պատճառ եղա, որպեսզի նրանց մեկ օրվա մեջ դարձնեն «շարքային անբարոյականներ»։

Ես դարերի հեռավորությունից ներողություն եմ խնդրում իմ նախնուց՝ Էրատո թագուհուց, որ նրա անունը մեկ օրվա մեջ դարձավ շարքային հայհոյանք։

Ես հիմա հաղորդագրություն եմ թողնում իմ հաջորդներին, բոլոր այն հայ աղջիկներին ովքեր կծնվեն ու կապրեն մեզանից հետո.

- Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, եթե դու պատմության դասագրքերում երբեւէ կկարդաս նախադասություն, «թե դարեր շարունակ հայ կինը ոչ միայն իր օջախն է պահել, այլեւ պատերազմի ժամանակ զենք է վերցրել ու հայրենիքն է պաշտպանել, ինչի ապացույցն է նաեւ՝ 21-րդ դարասկզբին պատերազմի ժամանակ կազմված Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատը», իմացիր, որ այդ նախադասությունը պարզապես պատմական կեղծիք է։ Պատմության խեղաթյուրում, անպարկեշտ սուտ։

Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունն էր, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է, որտեղ պետք է գլուխը կախ ապրի՝ եթե նույնիսկ անհավասար ու դավադիր պատերազմի դաշտում իր զավակների արյունն է հոսում։

Ու սա թերեւս միակ հարցն է, որի շուրջ այս ծանր ու խառը ժամանակներում կա լիարժեք համահայկական համաձայնություն։

Ի վերջո՝ ճիշտ է «Էրատո» ջոկատի կանանց հալածեցին-ծաղրեցին, իսկ Էրատո թագուհու անունը սեռական հայհոյանքի վերածեցին մի քանի հազար մարդ միայն, բայց դա տեղի ունեցավ մի քանի միլիոն մարդու համերաշխ լռության ներքո՝ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։

Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, իսկ եթե կուզես իմանալ, թե որն էր իմ պատճառը, ինչու ես կազմեցի «Էրատո» ջոկատը, ապա կասեմ իհարկե։ Երբ փոքր էի, կարդում էի մեր բոլոր պատմավեպերը, հպարտ էի ինձ զգում եւ հավատում էի ամեն բառին։ Հավատացել էի նաեւ հայ կնոջ պատմական կերպարին։ Իմ պարտքն էի համարում նախորդ սերունդների արժանի ժառանգը լինել, եւ միեւնույն ժամանակ դժոխային պատերազմի միջով անցնող իմ հայրենակիցներին դիմանալու ուժ ու տոկունություն փոխանցել։

Սրանք էին իմ պատճառներն ու նպատակները։

Բայց, ինչպես պարզվեց, միշտ չէ, որ մենք գրում ենք այն ամենի մասին, ինչ արել ենք, եւ առավել ես միշտ չէ, որ մենք անում ենք այն ամենը, ինչի մասին խոսում ենք։

Հ.Գ. Շաբաթներ առաջ Հայաստանի վրա ռազմական հարձակման ժամանակ զոհվեց հինգ հայ կին՝ զինծառայողներ ու աշխարհազորայիններ էին։ Նրանց մասին պատմությունը ճիշտ կլինի միշտ՝ նրանք Հերոս կլինեն պատմության էջերում եւ հիմա արդեն Հերոս են նաեւ մեր օրերում։

Այս կանայք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի եւ միեւնույն ժամանակ փրկեցին հինգ զավակի կյանք։

Հավերժ Խոնարհում ու Փառք նրանց՝ Սուսաննա Գրիգորյանին, Անուշ Ապետյանին, Ալիսա Մելքոնյանին, Իրինա Գասպարյանին, Գայանե Աբգարյանին»,- գրել է նա։

«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»Արցախի կրկնությունը Երևանում, «Հայաքվեն»՝ իրավական հիմք. Արմեն Մանվելյան Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում․ NEWSPRESS.am Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերովՆիկոլի պարագայում մեր երկիրը նախագահ ունենալ չի կարող․ Աննա ՄկրտչյանՔՊ-ն «կարմիր գծերն» անցել է, առանց PR մետրո չեք նստում, հիմա էլ որոշել եք մտնել քաղաքացո՞ւ գրպանը Չինաստանում արևային վահանակների գները փլուզվել են 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան «Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց Ա՛յ փոքրիկ, ա՛յ անմակարդակ, դու ո՞վ ես, որ նման բան ասես․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության» Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածը ՀՀ տարածքից միջանցքի տրամադրումն անվանակոչել են «Խաղաղության խաչմերուկ»Փաշինյանն «իզմ»-եր չունի` պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է իր շահերից Սա հակաժողովրդական գործելաոճ է. Գառնիկ Դանիելյան Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է «Հայաքվեն» հասել է կարևոր հանգրվանի, իշխանությունն ուզում է ձախողել այն. Չալաբյան Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը Սա է պետություն ունենալու և կայանալու ճանապարհը. Մհեր Ավետիսյան Դեկտեմբերի 4-ին` ժամը 10:00-ին Ազգային ժողովում պաշտոնապես քննարկվելու է ՀայաՔվեի օրենսդրական նախաձեռնությունըUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում Նաhանջ տարի.Ի՞նչ չի կարելի անել 2О24 թվականին, ինչից պետք է վախենալԻսրայելի բանակը վերսկսել է ռшզմական գործողությունները Գшզայում 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Ցնցnղ լnւր Թnւրքիայից «Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Հերթական հակառուսական քայլը Ինչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան «Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը Ի՞նչ են թաքցնում սահմանազատման անվան տակ Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Ի՞նչ իրավիճակ է ԼարսումՆիկոլական ստերը Տեղական ինքնակառավարումը գերեզմանելու հերթական դրսևորումը գործող իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործովԲրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ Սարգսյան Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՍտանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն ԲաբայանՖրանսիայում սկսել են հիբրիդային արևային-քամու գեներատորներ տեղադրել շենքերի տանիքներին 2024 թվականին սկսելու ենք ապրանքներն ավելի թանկ գնով գնել․ Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ում օգտագործում են տարբեր հզորությունների և չափերի տեխնիկական միջոցներ, որոնք միասին ստեղծում են լավ համակարգված մեծ թիմ Նիկոլ Փաշինյանը բախտախնդիր է, ով խաղադրույք է դրել սեփական ազգի ճակատագրի վրա, բայց անձամբ ինքը չի պարտվելու. վճարելու է հայ ժողովուրդը. Լևոն Զուրաբյան Ապագա կաՐ Արցախում, ապագա կա՞ Հայաստանում