Ողբամ մեր Հայաստանի համար,որ քո նմանն է մեզ ներկայացնում. Շարմազանով
ԲլոգԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կլիզմայից» վախը հազար մահ արժե։
Նիկոլը սեպտեմբերի 29-ին ասել է.«Հայաստանին զենք չեն մատակարարում.100 միլիոնավոր դոլարներ վճարված են,բայց պարտավորությունները չեն կատարվում ,այդ թվում ՝ դաշնակից երկրների կողմից»։
Երեկ էլ թերեւս ,վախենալով ռուսական «կլիզմայից»,ասում է .«ՌԴ-ի անուն չեմ տվել»։
Կապիտուլյանտ պատուհաս,կոնկրետ երկրի անուն տուր։
Հերիք է անկապ խոսես,քո հիմար հայտարարություններով սաղին խառնես իրար։
Ամոթ է,դա պետության ղեկավարի պատասխան չէ։
Բան ունես ասելու՝ հստակ ասա։
Սաղ աշխարհով մեկ ասում ես՝ դաշնակիցը զենք չի տվել,հետո ՊՆ-ն ասում է՝ ՌԴ-ն իր պարտավորությունները կատարել է։
Սա էլ դարձավ «Իսկանդերի 10 տոկոսը»։
Ալամ աշխարհը «խնդում է վրեդ»,ամոթ է։
Մանկապարտեզի երեխաները նույնիսկ նիկոլական «դիշովի» կրուտիտներ չեն անում։
Ողբամ մեր Հայաստանի համար,որ քո նմանն է մեզ ներկայացնում։