Երևան, 27.Հունվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևն ուռուցք ունի. ադրբեջանցի քաղաքագետի սկանդալային հայտարարությունը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ Ծնվել է Միկա Ղափլանյանի և Մարիամ Ադամյանի առաջնեկը Խոշոր հրդեհ Հայաստանում Նոր հայտարարություն շրջափակված Արցախից Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Մեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին


«Տպավորություն է, թե իրենք էլ չեն հավատում իրենց գրած օրենքներին»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարբերաբար հանրային քննարկման տիրույթում են հայտնվում տարաբնույթ օրինագծեր, որոնք ժամանակի ընթացքում ամրագրվում են օրենսդրության մեջ: Սակայն փաստ է նաև այն, որ դրանցից շատերն այդպես էլ կյանքի չեն կոչվում: Օրինակ՝ ցելոֆանե տոպրակների դեմ մի իսկական պայքար սկսվեց, սակայն դրանք մնացել են շրջանառության մեջ, առաջին ամենակարևոր գործառույթն իրականություն չդարձավ՝ շարունակում ենք նույն ծավալի տոպրակ օգտագործել, իհարկե, մեզ համոզում են, որ փոխվել է դրանց հաստությունը, պակաս վտանգավոր են և այլն:

Հիմա խոսվում է ակցիաների և զեղչերի համակարգի հսկողության, աղբը չնախատեսված վայրում նետելու համար ավելի մեծ տուգանք սահմանելու մասին, սակայն ունենք բազմաթիվ օրինակներ, երբ կարևոր օրենսդրական փոփոխությունները տեսանելի չեն մեր իրականության մեջ: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ երբ գրվում է օրենքը, պետք է հստակ ձևակերպվի, թե որ կառույցին այն պետք է հասցեագրվի, որ կառույցն ունի համապատասխան լծակներ, մասնագետներ և կարող է իրականացնել վերահսկողություն:

«Այսպես ձևակերպենք՝ պետք է կոնկրետ կառույցին համապատասխան կոստյում կարել: Աղբը նախատեսված վայրում թափելու, ցելոֆանների և մյուս հարցերի դեպքում վերահսկողությունը տրված է ՏԻՄ-երին, որակի հետ կապված խնդիրների դեպքում՝ Շուկայի վերահսկողութան տեսչական մարմնին, իսկ գնային մրցակցության խախտումներին պետք է հետևի Մրցակցության պետական հանձնաժողովը: Այսինքն՝ գործառույթները հստակ բաժանված են: Ինչպիսի՞ պատկեր ունենք:

Չենք տեսնում շրջայցեր, չունենք հստակ պատկեր, թե կոնկրետ ժամանակահատվածում ինչ ստուգումներ են իրականացրել և ինչ խնդիրներ են բացահայտել: Գուցե այդ ստուգումների արդյունքում առաջ են եկել հարցեր, և օրենքը լրամշակման կարիք ունի, որով կընդլայնվեն համապատասխան կառույցների վերահսկողական (և ոչ միայն) գործառույթները: Ի դեպ, նույն կառույցները հաճախ են դժգոհում, թե իրենց գործառույթները սահմանափակ են, հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն դիմում օրենքում լրամշակումներ անելու առաջարկով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ օրենքը գրվում է, մեկ շաբաթ ոգևորություն է տիրում, հսկողություն ու շրջայցեր են իրականացնում, հետո ոգևորության ալիքը մարում է: «Տպավորություն է, թե իրենք էլ չեն հավատում իրենց գրած օրենքին, չեն հավատում, որ այն լիարժեքորեն կարող է կյանքի կոչվել: Բայց եթե իրենք արդեն նման տրամադրվածություն ունեն, դրան զուգահեռ կադրեր ու ռեսուրսներ չունեն, ինչպես հենց իրենք են պնդում, ապա ինչպե՞ս են օրենքները կյանքի կոչելու:

Երբ գրում ես օրենք և նաև քաղաքացուց պահանջում, որ հետևի դրան, ապա պետք է ստեղծես բոլոր պայմանները: Օրինակ՝ ասում ես աղբը համապատասխան վայրում չթափելու դեպքում տուգանելու եմ քեզ, դրանից առաջ պետք է սահմանված կարգով աղբամաններ տեղադրես: Ասում ես՝ ցելոֆանից տոպրակների շրջանառությունը պետք է նվազեցնել՝ առաջին հերթին նկատի ունենալով բնապահպանական հարցերը, ուրեմն պետք է նույն տնտեսվարողները ցելոֆանի փոխարեն կտորե կամ թղթե տոպրակներ առաջարկեն իրենց հաճախորդներին և այսպես շարունակ: Միայն այս պարագայում օրենքները կյանքի կկոչվեն: Միայն վարչական ակտ սահմանելով՝ խնդիրներին լուծումներ չեն տրվելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ ի վերջո, տարբեր հարցերի շուրջ մշակույթ ձևավորելու խնդիր ունենք: «Օրենքը մտավ ուժի մեջ, հրահանգ է իջեցվում համապատասխան կառույցին, որը պետք է այն կյանքի կոչի: Հետո արդեն այդ կառույցը սկսում է համագործակցությունը տնտեսվարող սուբյեկտի, նա էլ իր հերթին քաղաքացու հետ: Օրինակ՝ տնտեսվարողին ասում են մեծամասամբ հրաժարվում ես ցելոֆանե տոպրակներից, առաջարկում թղթե տոպրակներ: Նախազգուշացնում, գուցե նաև տուգանում տարածքի աղտոտման համար:

Մեկ խոսքով ասած՝ պետք է նախադեպեր ստեղծվեն, մեկը տուգանվի, մյուսին նախազգուշացում արվի, մարդիկ տեսնեն, որ օրենքը ոչ միայն գրվեց, այլ նաև գործում է, կա խիստ վերահսկողություն, այդ ժամանակ ավելի զգոն կլինեն, ինչու ոչ, կվախենան, որ կարող են տուգանվել: Մեկը տեսնում է, որ հարևանն աղբը լցրեց գետը, ու նրան ոչինչ ասող չեղավ, նույնն էլ ինքը կարող է անել: Տուգանքը, նախազգուշացումը կարող է սթափեցնող գործոն լինել, իհարկե, քիչ-քիչ նաև հասարակության մտածելակերպը պետք է փոխել տարբեր հարցերում: Սրանք բոլորը փոխկապակցված հարցեր են»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևն ուռուցք ունի. ադրբեջանցի քաղաքագետի սկանդալային հայտարարությունը Իշխանությունը ստացել է գրանտներ և ստանձնել պարտավորություններ, որոնք չգիտենք՝ ինչին են ուղղված. Նաիրի Սարգսյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ը զգուշացնում է Խոշոր հրդեհ ՀայաստանումԹրամփը հայտարարել է, որ նախագահ լինելու դեպքում կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը մեկ օրում Նոր հայտարարություն շրջափակված Արցախից Երևանում ձյուն կգա Պատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար. «Փաստ» Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Միայն ուժեղ երկիր, տնտեսություն ունենալու պարագայում աշխարհը կկանգնի մեր կողքին․ Մեսրոպ Առաքելյան Չնայած դժվարություններին՝ արցախցու՝ իր հողում ապրելու որոշումն անբեկանելի է․ Մեսրոպ Առաքելյան Արցախի պետնախարարն աշխատում է բոլոր ուղղություններով, հունից հանում դժգոհներին Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․ Ռուբեն ՎարդանյանԱրարատԲանկը «Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախագծի կողքինGFN.AM-ը սկսում է Հայաստանում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի․ Ռուբեն ՎարդանյանՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՄեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու Լավ լուր՝ ՀՀ քաղաքացիների համար․ ևս մեկ երկիր՝ առանց վիզայի Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին Բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ․ Վարդանյան ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ Պուտինն ինձ չի հետաքրքրում․ ԶելենսկիՆիկոլ Փաշինյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել Ռուսական զորքերը նոր դիրքեր են գրավում Ուգլեդարի մատույցներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացելՍտեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի Արցախում 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ Արցախից տեղեկացնում ենԱրցախի շրջափակումը նույն 44-օրյա պատերազմն է՝ պարզապես առանց պայթող ռումբերի. Մետաքսե ՀակոբյանՁյուն է գալու․ օրերը հայտնի են Կենտրոնում և Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի Զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի, բայց սպան փորձել է վառել. Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է պատմումՍպասվում են տեղումներ Ոսկե գարեջուր, գինի, կոկտեյլ և օղի. ի՞նչ նպատակ ունեն և ի՞նչ արժեն. «Փաստ»Քրեական հետապնդում հարուցվեց. նոր տեղեկություններ՝ ողբերգական դեպքից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆՎԱՐԻ). Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը. «Փաստ»Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Դատախազություն Միացե՛ք մեր քայլերթին, ցույց տվե՛ք, որ այսօր մենք միասնաբար մեր բանակի հետ ենք. Չալաբյան Փակուղի Ղարաբաղում, արևմտամետ ուղղվածություն Հայաստանում և երկրորդ ճակատ Անդրկովկասում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Բանակում նոր աղետներ կլինեն, քանի դեռ մեղավորներն անպատիժ են Ծառայությունների մատուցումը կսահմանվի ըստ ընտանիքի շնչի քանակի. «Փաստ»Lավ լուր` Արցախից«Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա». պատերազմին կամավորագրված Ստեփան Դանոյանը նահատակվել է Մատաղիսում. «Փաստ»