Երևան, 02.Դեկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքե՞ր և ինչո՞ւ են դեմ Ռուբեն Վարդանյանին. մեր խնդիրների ախտորոշումը Պատերազմի վտանգ միշտ կա, ժողովո՛ւրդ․ Պապիկյան Երևանում վթարվել է թիվ 478 ավտոբուսը․ կան վիրավորներ 1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են ԼՈՌԵՆՑԻ ԳՐԻՉՆ ՈՒ ՎՐՁԻՆԸ. «Ես փորձում եմ գիտության մեջ արվեստ տեսնել, իսկ արվեստի մեջ՝ գիտություն...» «Վարչապետի երեխաներն ամբողջ օրն իմ աչքի առաջ են»․Սոնա Ռուբենյանի սկեսուրը առաջադրված մեղադրանքի մասին Ղարաբաղի հարցը «փակող» հաշտության պայմանագիրը կնշանակի Հայաստանի կապիտուլյացիա. «Փաստ» Ի՞նչ տեսք ունի Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի Երևանը կրկին ստիպված կլինի «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը. «Փաստ» Տեղումներ, մառախուղ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին


Իսկ դուք ի՞նչ եք արել․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում հանրային քննարկման ամենաառանցքային թեմաներից մեկն այն է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է դրված կամ դրվելու բանակցությունների սեղանին, և ինչ պայմաններ են պարտադրվում հայկական կողմին։ Նույնիսկ շարունակաբար մտավախություններ են հնչում, թե Փաշինյանն արդեն ստորագրել է այդ փաստաթուղթը։ Դրա համար էլ, երբ Փաշինյանը վերջերս խորհրդարանում հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել հաշտության պայմանագիրը, մարդկանց հոծ զանգված, մտածելով, թե նա արդեն ստորագրել է փաստաթուղթը, դուրս եկավ փողոց՝ պահանջելով նրա հրաժարականը։

Եվ տեսնելով իր իշխանությանը սպառնացող վտանգը՝ Փաշինյանն անմիջապես ուղիղ եթեր դուրս եկավ՝ հավաստիացնելով, թե սեղանի վրա չկա դրված փաստաթուղթ։ Բայց եթե նույնիսկ առարկայական փաստաթուղթ դեռևս չկա, փաստն այն է, որ այն առնվազն ձևակերպման փուլում է։ Սրան զուգահեռ՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթով, այսպես ասած, «արտահոսք» է կազմակերպվում բանակցային գործընթացի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Եվ դա արվում է իբր նախկին նախագահների հանդիպման հետ կապված բարձրացված հարցերի ու փորձագիտական շրջանակների մտահոգություններին ի պատասխան։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է իշխանական «հավաստի աղբյուրը» հենց հիմա բացահայտում Ադրբեջանի 5 հիմնական պահանջները։

Չէ՞ որ ներկա պայմաններում Ադրբեջանն ինչ պահանջ ցանկանա, կարող է ներկայացնել, նույնիսկ անհավանական թվացող, բայց մեզ համար ամենակարևոր հարցը պետք է լինի այն, թե ինչ պահանջներ ու նպատակներ ունի Հայաստանը, որին պետք է ամեն գնով հասնի։ Այստեղ է, որ տպավորություն է առաջանում, թե իշխանական հրապարակումն այլ նպատակ էր հետապնդում։ Թերևս պարզ է՝ Ադրբեջանի բոլոր մաքսիմալիստական պահանջները չէ, որ ամրագրվելու են հաշտության պայմանագրում, ու այդ հանգամանքը Փաշինյանը հետագայում կարող է ներկայացնել որպես իր դիվանագիտական հաղթանակ՝ նշելով, թե, տեսեք, ինչ էին Բաքվից պահանջում, իսկ հիմա ինչքանով են նահաջել այդ պահանջների հարցում։ Նույն կերպ էլ հաջորդ օրը հրապարակում եղավ ՌԴ-ի ցանկությունների մասով՝ կրկին անանուն աղբյուրներին հղում կատարելով, որը նույնիսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը անհեթեթություն որակեց։

Ըստ էության, այդ հրապարակման մեջ վերլուծությունը շատ պրիմիտիվ մակարդակում էր, և որևէ նորություն չկար, որի մասին հանրությունը կարող էր նոր տեղեկանալ։ Այն ավելի շատ ՌԴ-ից դժգոհություն հայտնելու և հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու շրջանակում էր։ Միգուցե ռազմավարական դաշնակցից իրապես դժգոհելու պատճառներ կան, բայց գլխավոր հարցն այն է, թե ՀՀ իշխանությունները անհրաժեշտ քայլեր կատարե՞լ են, որ հայ-ռուսական հարաբերությունները չտուժեն, կամ ի՞նչ ջանքեր են ներդրել, որպեսզի թույլ չտան, որ ադրբեջանամետ շրջանակները ազդեն ռուսական իշխող էլիտայի դիրքորոշման վրա։ Միանշանակ է, որ ոչինչ չեն ձեռնարկել, իշխանությունները չորս տարի շարունակ իրենց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը» գովերգելով, երկրի ներսում «բռնել-թողնելու» շոուներ կազմակերպելով ու պետությունը սոցցանցերով և ուղիղ եթերներով կառավարելով էին զբաղված։

Իսկ մինչ Հայաստանում բթացվում էր հանրության զգոնությունը, այդ ժամանակ թշնամին ակտիվ աշխատում էր, դրա համար էլ հիմա Փաշինյանը խոստովանում է, որ Ադրբեջանը այնպիսի դիվանագիտական հաջողությունների է հասել, որ կարողանում է արգելակել մեր դաշնակիցների կողմից Հայաստանին զենքի մատակարարումը։ Նույն մոտեցումը վերաբերում է նաև ՀԱՊԿին։ Եվ փոխանակ ՀՀ իշխանություններն այնպես անեին, որ ՀՀ ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ Յուրի Խաչատուրովը, հնարավորինս երկար պաշտոնավարի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում, որպեսզի այդ կառույցն ավելի առարկայորեն արձագանքի ադրբեջանական սադրանքներին, Փաշինյանը ոչ միայն այնպես արեց, որ Խաչատուրովը հեռանա, այլև վարկաբեկեց այդ անվտանգային կառույցը։ Եվ այս ամենից էլ հմտորեն օգտվեց Բաքուն։

Այն, ինչ չկարողացավ անել հայկական կողմը, կատարեցին մեր թշնամիները։ Անվտանգային այդ կառույցի անդամ չլինելով՝ Ադրբեջանը կարողացավ մեծ ազդեցություն ձեռք բերել դրա մի շարք անդամների դիրքորոշումների վրա։ Իսկ հիմա էլ մարդիկ կան, ովքեր զարմանում են, թե ինչու ՀԱՊԿ-ը անհրաժեշտ արձագանք չի տալիս Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային։ Եվ եթե մի փոքր այլ կերպ մեկնաբանենք նշյալ հրապարակումների շարքը, ապա պետք է արձանագրենք, որ դրանք վկայում են ՀՀ իշխանությունների համապարփակ ձախողման մասին։ Եթե այդ ձախողումը չլիներ, ապա Ադրբեջանը չէր համարձակվի Հայաստանի համար բացարձակ անընդունելի պահանջներ ներկայացնել, իսկ մեր դաշնակիցները դժվարին պահին երես չէին թեքի մեզանից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր» կուսակցություն Ովքե՞ր և ինչո՞ւ են դեմ Ռուբեն Վարդանյանին. մեր խնդիրների ախտորոշումը4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե ՀակոբյանԱյս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք ՉալաբյանՀարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. Press Կենտրոն20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը․ Գագիկ ԾառուկյանՈւմ ինչ է պատմել Թոռնիկ Ալիյանը․ նոր մանրամասներ՝ Չալաբյանի գործից Պատերազմի վտանգ միշտ կա, ժողովո՛ւրդ․ ՊապիկյանԱլեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է արաբական երկրների խորհրդարանականների հետ Ովքեր են Կոտայքի մարզում ավիավթարից զոհված 2 անձինք Իմ լուսավոր աղջիկ… Սամվել Ալեքսանյանի կնոջ հուզիչ շնորհավորանքը՝ հարսին Երևանում վթարվել է թիվ 478 ավտոբուսը․ կան վիրավորներ Հայհոյանք, ատելություն, քաոս՝ սրանք են մեր թշնամիմերը. Էդուարդ Շարմազանով 1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ պոչամբարում պայթյունի մասին. տեսանյութ Ռուբեն Վարդանյանին դեմ են նախկինները, որովհետև առանց միտինգ ու առանց բեմից ճառեր ասելու գնաց ու միացավ Արցախի փրկության գործին. Հայկ ՄանասյանԴատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴԱլեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին Ջուր չի լինելուԹշնամին կրակում է. Իրավիճակը ՋերմուկումԼՈՌԵՆՑԻ ԳՐԻՉՆ ՈՒ ՎՐՁԻՆԸ. «Ես փորձում եմ գիտության մեջ արվեստ տեսնել, իսկ արվեստի մեջ՝ գիտություն...»Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂԹագավորական գարեջուր. ինչո՞ւ է այն նման անվան արժանացել. «Փաստ»«Վարչապետի երեխաներն ամբողջ օրն իմ աչքի առաջ են»․Սոնա Ռուբենյանի սկեսուրը առաջադրված մեղադրանքի մասինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը մարզադաշտից հետևել է Թունիս–Ֆրանսիա հանդիպմանըՉինաստանը հիբրիդային արևային ֆերմա է փորձարկում Ղարաբաղի հարցը «փակող» հաշտության պայմանագիրը կնշանակի Հայաստանի կապիտուլյացիա. «Փաստ»Ի՞նչ տեսք ունի Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի Երևանը կրկին ստիպված կլինի «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը. «Փաստ»Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահի 233-ի է հասնում. Տիգրան ԱբրահամյանՏեղումներ, մառախուղ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԿԳՄՍ նախարարի հրամանը կվերախմբագրվի միայն սովորողների՝ տրանսպորտային ծառայությունների ծախսի փոխհատուցման մասով. «Փաստ»Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ «Իր տեղը որևէ մեկը չի կարողանալու լրացնել, չենք կարողանում համակերպվել այս ցավի հետ». «Փաստ»Ժամանակն է հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ կրկնակի ստանդարտներն անընդունելի են և չի կարելի խրախուսել ցեղասպան ռեժիմի բարգավաճումը. Ավետիք Չալաբյան«Համակեցության օրակարգն» են ուզում առաջ տանել. «Փաստ»«Ադրբեջանի մարտավարության հիմքում առավելագույնը քաղելն է, քանի դեռ չկան համարժեք քայլեր». «Փաստ»Արևմուտքը «թիթեռ է նկարում», զուգահեռ քարտ բլանշ տալիս Ալիևին. «Փաստ»Իրան-Ադրբեջան ծանր հարաբերությունների գորշ կետերը. «Փաստ»«Փաշինյանն էլ ավելի է տեղիք տալիս պարտվողական, զիջողական քաղաքականությանը». «Փաստ»Ինչո՞ւ չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքը. «Փաստ»Պապոյանին ու Ալեքսանյանին Փաշինյանի տեղակալներ նշանակելը ժպիտ է առաջացրել Պապիկյանի մոտ. «Փաստ»ԵՊՀ-ում նոր «չիստկա» են իրականացնո՞ւմ. «Փաստ»Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրելՀայաստանում արևային էլեկտրակայանները զարգանում են, բայց դանդաղ