Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան


Օլիվեր Բոլդուինի վկայությունները մեր պատմության կարևոր ժամանակահատվածներից մեկի մասին. տեղի ունեցավ «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը

Մշակույթ

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը: Այն առաջին անգամ հրատարակվել է 100 տարի առաջ և միայն հիմա «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ ընթերցողին ներկայանում է հայերեն թարգմանությամբ: Ինչպես փաստեցին ներկաները, հայ հասարակությունում շատերը գուցե առաջին անգամ լսեն Օլի­վեր Բոլդուինի՝ Անգլիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդու մասին: 1920 թ.-ի աշնանը ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հրավերով նա գալիս է Հայաստան և որպես փոխգնդապետ ծառայության անցնում հայկական բանակում: Ականատես է եղել 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմին, ինչպես նաև Հայաստանում խորհրդա­յին իշխանության հաստատմանը։ Այդ ընթացքում բանտարկվել է, Երևանի բանտից ազատվելուց որոշ ժամանակ անց մասնակցել 1921 թ. Փետրվարյան ապստամբությանը։ Օլիվեր Բոլդուինի հենց այս ժամանակահատվածի մասին հուշերն են ամփոփված գրքում:

Շնորհանդեսի մեկնարկին «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, անդրադառնալով գրքին, մեջբերում է նախաբանի հեղինակ Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքը` գիրքը կատարյալ անծանոթների հանդիպում է: «Օլիվեր Բոլդուինի և հայ հանրության հանդիպումը կատարյալ անծանոթների հանդիպում է: Երբ գիրքն ընտրեցինք թարգմանության համար, երեք հիմնական պատճառ կար: Գիրքը գրվել էր ականատեսի կողմից, իսկ ականատեսների փոխանցած տեղեկություններն ավելի արժեքավոր են: Երկրորդ` գիրքը գրվել էր օտարերկրացու կողմից, օտարերկրացու հայացքով են ներկայացված բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1920 թ.-ի վերջին և 1921 թ.-ի սկզբին Հայաստանում, մեզ համար կարևոր էր, որ այդ իրադարձությունները ներկայացվեին հայ ընթերցողին:

Երրորդ և ամենակարևոր պատճառն այն է, որ հեղինակը ոչ միայն օբյեկտիվ օտարերկրացու հայացքով նկարագրել է մեր իրականությունը, այլ նաև օբյեկտիվ է սեփական երկրի վարած քաղաքականության նկատմամբ: Գրքում շատ քիչ հատվածներ կան, որտեղ Բոլդուինը սեփական երկրի քաղաքականությունը չի քննադատում: Մի կողմից՝ օտարերկրացու օբյեկտիվ հայացքն է մեր իրականության, մյուս կողմից՝ սեփական երկրի վարած քաղաքականության նկատմամբ, ինչը գիրքն իրապես արժեքավոր է դարձնում: Այս երեք հանգամանքն էր, որ մեզ համոզեցին` գիրքն արժանի է թարգմանության և 100 տարի անց հայ ընթերցողին ներկայանալու»,-նշում է Բարսեղյանը:

Նրա խոսքով, ոչ միայն գրքի ու հայ հանրության հանդիպումն է կատարյալ անծանոթների անալոգիային համապատասխանում, այլ նաև հայ-բրիտանական հարաբերությունները: «Մեր պատմության որոշակի ժամանակահատվածներում առկա են եղել համագործակցության առնչություններ, որոնց մասին մեր հանրությունը տեղյակ չէ: Առկա ընդհանուր կարծիքն իրականությունից բավականին մեծ շեղումներ ունի: Հայ-բրիտանական համաժողովը, որը նախատեսվում է անցկացնել 2023 թ.-ի գարնանը, նպատակ ունի եղած պատկերացումների և իրականության միջև առկա ճեղքվածքը կամրջել և հանրության պատկերացումները մոտեցնել իրականությանը: «Կողբ» հիմնադրամի կողմից այս գրքի թարգմանությունը և հայ-բրիտանական համաժողովի նախաձեռնումը փոքր քայլեր են հայ-բրիտանական համագործակցությունը զարգացնելու համար»,-եզրափակեց Բարսեղյանը:

Պատմաբան, գրքի նախաբանի հեղինակ Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց «Հակաբրիտանական քարոզչության կաղապարը ռուսական, սովետական, սովետահայ պատմագիտությունում և հետսովետական Հայաստանում» թեմայով զեկույց, պատասխանեց ներկաների հարցերին: Գրքի մասին խոսելով վերահաստատեց` այն արժեքավոր է, կարևոր աղբյուր է: «Ականատեսի վկայություններն են մեր պատմության ամենակարևոր շրջաններից մեկի մասին: Մինչև հիմա գիրքն անծանոթ է եղել Հայաստանում: Ինքս հետևում եմ այդ շրջանի գրականությանը, սակայն այս գրքին ծանոթ չեմ եղել: Հատկանշանական է, որ գիրքն այս պահին է հրատարակվում, երբ Հայաստանի շուրջ շրջադարձային իրադարձություններ են տեղի ունենում, կարևոր է մեր առնչությունը մեր անցյալի հետ: Պատմությունը երբեք բառացի չի կրկնվում, բայց կրկնվում են մոդելները և մեր պատմության այդ ժամանակահատվածին վերաբերող վկայությունները շատ կարևոր են»,-ասաց Աբրահամյանը:

Գրքի թարգմանիչը Լեոնիդ Զիլֆուգարյանն է, խմբագիրը` Լեռնիկ Դալլաքյանը:

Լուսինե Առաքելյան

Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է