Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու


Ինչո՞ւ է Եվրոպան կույր ձևանում Թուրքիայի և Ադրբեջանի սանձարձակության հարցում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, Թուրքիան և Ադրբեջանը շտապում են օգտվել Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առաջացած լարվածությունից։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Անկարան ու Բաքուն ոչ միայն ձգտում են արտաքին քաղաքական միավորներ հավաքել, այլև կոնկրետ տնտեսական ձեռքբերումներ ունենալ, որը ցանկացած պահի կարող է դառնալ նաև քաղաքական ազդեցության լծակ։ Եվ այս տեսանկյունից Եվրոպայի երկրների կողմից ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը նոր հնարավորություններ է բացում Անկարայի և Բաքվի համար։ Եթե խաթարվում է եվրոպական երկրների տարածքով կամ Բալթիկ ծովով ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանը ձգտում է իր էներգետիկ մատակարարումներն ուղղել դեպի ասիական պետություններ, իսկ եվրոպական ուղղությամբ մատակարարումների վեկտորը վերաուղղել դեպի հարավ և այն իրականացնել Թուրքիայի տարածքով։

Թերևս դա էր պատճառը, որ այս անգամ ռուսական կողմից նախաձեռնություն է առաջ քաշվել Թուրքիան գազային հանգույցի վերածելու վերաբերյալ։ Իսկ այս պայմաններում, իրավիճակից օգտվելով, Թուրքիան փորձում է գազի զեղչ պոկել Ռուսաստանից կամ էլ վճարումների հետաձգման մասին համաձայնություն ձեռք բերել։ Միաժամանակ, եթե թուրքական գազային հանգույցն իրականություն է դառնում, ապա եվրոպական երկրները հետագայում էներգակիրներ ստանալու մասով կախվածության մեջ են հայտնվելու Թուրքիայից, իսկ այդ երկիրը լրացուցիչ շահույթներ է ստանալու՝ չունենալով էներգակիրների անհրաժեշտ պաշարներ և ընդամենը տրանզիտի դեր կատարելով։ Եվ այստեղ է, որ հարց է ծագում՝ ավելի նպատակահարմար չի՞ լինի Եվրոպայի համար առանց միջնորդ պետության գազ ձեռք բերել անմիջականորեն Ռուսաստանից, օրինակ՝ Բալթիկ ծովով, քան Թուրքիայի միջոցով այն ստանալ՝ սնուցելով այդ երկրի տնտեսությունը։ Առանց այն էլ, բացի ռուսական գազից, Թուրքիայով Եվրոպա է մատակարարվում նաև ադրբեջանական գազը։ Իսկ Եվրամիությունը գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու անվան տակ սկսել է իր ուշադրությունը հառել Բաքվի ուղղությամբ։

Այդ է պատճառը, որ հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Այս հուշագրի համապատասխան, Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը 2027 թվականին՝ այն հասցնելով 20 մլրդ խմ-ի։ Բայց, փորձագետների դիտարկմամբ, ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսական գազի համար, քանի որ 2021 թվականին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խմ գազ է արտահանվել՝ կազմելով գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը։ Եվ 400 մլրդ խմ-ից ավելի պահանջարկ ունեցող Եվրոպայի համար ադրբեջանական գազը մեծ հաշվով խնդիր չի լուծում։ Այնինչ, էներգետիկ առումով Ադրբեջանի կարևորության ընդգծումը դառնում է գործոն ԵՄ-ի կողմից վարվող քաղաքականության համատեքստում։ Եթե, օրինակ՝ Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսում Ուկրաինայում, ապա կարելի է Ռուսաստանի դեմ շատ խիստ պատժամիջոցներ սահմանել, իսկ երբ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածքներ ու բռնազավթում դրանք, ապա կարելի է բավարարվել միայն զորքերը հետ քաշելու կոչերով և մի քանի տասնյակ դիտորդներ Հայաստան ուղարկելով։

Մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Եվրոպան անգամ աչք է փակում այն փաստի վրա, որ ի հայտ են գալիս ադրբեջանական զինված ուժերի և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական պետության կողմից ռազմական հանցագործությունների կոնկրետ դեպքեր։ Ոչ մի պատժամիջոց չի սահմանվել Ադրբեջանի ու հատկապես այդ երկրի նախագահ Ալիևի նկատմամբ, որը ներգրավված է բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներում, թքած ունի մարդու իրավունքների վրա և անգամ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու մեծ փորձ է կուտակել։ Եվ քանի որ ԵՄ-ն խլացած է ձևանում Ադրբեջանին պատժելու հարցում, ապա Բաքվի ախորժակն աճում է։ Ադրբեջանը հիմա էլ մեծ ներդրումներ է պահանջում Եվրոպայից, որպեսզի 2027 թվականին գազի մատակարարման ծավալները հասցնի 20 մլրդ խմ-ի՝ իբր մտավախություն հայտնելով, թե եվրոպացիները կարող են կրկին գազ գնել Ռուսաստանից և ադրբեջանական գազի կարիքը չունենալ։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում եվրոպացիներին, որպեսզի ԵՄ-ն ավելի երկարաժամկետ պայմանագրեր կնքի իր հետ ու խոշոր ներդրումներ կատարի։

Ու այս հարցը Բաքուն ձգտում է օգտագործել նաև Հայաստանի դեմ իր ծրագրերն իրականություն դարձնելու տեսանկյունից։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում էր, թե իրենք մտադիր են ադրբեջանական գազը արտահանել Եվրոպա, և այդ նպատակով կարևոր է համարում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը։ Ըստ էության, նախապատվությունը տալով էներգետիկ մատակարարումների հարցում Ադրբեջանի բռնապետական ու հանցագործ ռեժիմի հետ համագործակցությանը՝ ԵՄ-ն հեղինակազրկվում է, քանի որ շեղվում է իր որդեգրած սկզբունքներից։ Բնական է, որ Բրյուսելի ու Բաքվի միջև կնքված գազային գործարքը լուրջ քննադատության է արժանանում տարբեր հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների և եվրոպական քաղաքական գործիչների կողմից։ Ուստի, այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը կարող է ԵՄ-ի որդեգրած արժեքների հարցում կոնկրետ պահանջներ դնել Բրյուսելի առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»