Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք


Դիվանագիտական խաղը շարունակվում է. պրոտեկտորատի ստվերը Լեռնային Ղարաբաղի վրա. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Պրոտեկտորատի ստվերը Լեռնային Ղարաբաղի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ Սպիտակ տան Blair House պաշտոնական հյուրատանը եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։ Այդ հանդիպումը նշանավորել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային նոր ցիկլը, որը մեկնարկել է Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների արդյունքում։ Ցիկլը շարունակվել է Թեհրանում Փաշինյանի այցի և Իրանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում։

Միաժամանակ, այդ իրադարձությունները տեղի են ունենում հակամարտության գոտում լուրջ փոփոխությունների ֆոնին, որոնք անմիջականորեն կապված են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախման հետ։ Մոսկվայի օպերատիվ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել սրացումը տարածաշրջանում, իսկ Հայաստանին հաջողվեց «փոխատեղմամբ» արագորեն հասնել հակամարտության գոտում ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների հայտնվելուն, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի իրական գնահատական տալ իրավիճակին։ Բաքուն չկարողացավ կանխել Երևանի նման քայլերը։ Եվ, ինչ էլ ասես, բայց Հայաստանի գործողությունները սկսեցին խանգարել զինված հակամարտության շեմին Ադրբեջանի բալանսավորման կարողությանը: Ըստ ամենայնի, այդ հարցը նախապես էր մշակված՝ գործընթացը բանակցային հարթակ տեղափոխելու հեռանկարով։

Այդ տեսանկյունից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում կարող է ավելի շատ ձեռնտու լինել Երևանին, բայց միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղում ակտիվացած ԱՄՆ-ն իր նոր առաջարկներն առաջ մղի, այսինքն՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը լինի իր հովանու ներքո, որպեսզի չլինեն նախատինքներ, որ թողել են Լեռնային Ղարաբաղի հայերին ճակատագրի քմահաճույքին։ Իսկ հասարակական մակարդակում իրավիճակը հետևյալն է: Վաշինգտոնյան բանակցությունների նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ «սեղանին կա երկու փաստաթուղթ»:

Մեկը Բաքվի առաջարկն է, որը հիմա աշխատանքային է։ Բայց հայտնի չէ, թե արդյո՞ք հաշվի առնվում են Երևանի վեց կետից բաղկացած պատասխան առաջարկները։ Կա նաև ռուսական փաթեթը, որի մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվում։ Դատելով հայկական ԶԼՄ-ների արտահոսքերից՝ Մոսկվան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հետաձգել «մինչև ավելի լավ ժամանակներ» և առայժմ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այստեղից էլ Գրիգորյանի՝ «քննարկվող պայմանագրի նախագծում Ղարաբաղի մասին խոսք չկա» հայտարարությունը տեղավորվում է այդ համատեքստում։ Նրա խոսքով, «կարելի է ենթադրել, որ Ղարաբաղի հետ կապված ինչ-որ բան կա տողերի արանքում, բայց դա հստակեցված չէ»։ Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման, սկզբունքորեն, խնդրահարույց չի թվում։ Բայց վաշինգտոնյան համատեղ բանակցությունների ընթացքում պարզվել է, որ «մի շարք խնդիրներ կան, որոնք դեռ պետք է լուծվեն»։

Եվ ինչպիսի՞: Արևմտյան որոշ փորձագետներ ենթադրում են, որ ԱՄՆ-ը վերադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի բանաձևին, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը այն անորոշ ժամանակով ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ թողնելն է»։ Նման նախագիծն ինչ-որ առումով փոխկապակցված է մոսկովյան առաջարկների կետերից մեկի հետ։ Եթե իսկապես այդպես է, ապա հասկանալի է, թե ինչու, ինչպես ցույց տվեց Սոչիի հանդիպումը, Մոսկվան որոշեց քաղաքականապես չհրաժարվել արևմտյան բանակցային հարթակներից և միջնորդական ջանքերում էստաֆետը նրանց փոխանցեց։ Նման սցենարը կարող է հարմար լինել Հայաստանին, քանի որ այն արգելափակում է Ադրբեջանի հնարավոր ելքը բանակցային գործընթացից։

Ուստի, պատահական չէ, որ թեև Բայրամովը կոչ է արել «ձեռնպահ մնալ խաղաղ գործընթացը խաթարող գործողություններից», Ալիևը բանակցային գործընթացն ուղեկցում է ռազմական սցենարի անցնելու սպառնալիքներով։ Կա ևս մեկ տարբերակ՝ պայմանավորվել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի պրոտեկտորատային կառավարման հարցում։ Մյուս կողմից՝ չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ը նախատեսվող գործընթացում տեսականորեն կձգտի առաջ անցնել Մոսկվայից՝ համոզելով Բաքվին ու Երևանին՝ թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Արևմուտքն ի վիճակի է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ սպառնալով շրջափակել նրա տրանսպորտային և էներգետիկ նախագծերը դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, թեև դա կարող է էկզոտիկ թվալ, սակայն կարելի է ենթադրել, որ հայկական ուղղությամբ անգամ Արևմուտքի և Իրանի շահերը կարող են համընկնել, որը սկսել է Ադրբեջանին իր ռազմական մկանները ցույց տալ, այդ թվում՝ Բաքվի կողմից ակտիվ լոբբինգի ենթարկվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի պատճառով: Թեհրանը կտրուկ է արձագանքում իր սահմանների մոտ ուժերի հարաբերակցության արմատական փոփոխություններին։

Պոտենցիալ կերպով հյուսիսում հայկական բավականին թույլ ազդեցության փոխարեն նա կարող է ձեռք բերել թուրք-ադրբեջանական ուժեղ տանդեմ կամ արևմտյան բլոկ, որը կարող է ցնցել Իրանը: Ուստի Անդրկովկասը Թեհրանի համար դադարել է լինել աշխարհաքաղաքական այնպիսի մարգինալ գոտի, որը նախկինում վերահսկվում էր Ռուսաստանի կողմից։ Միևնույն ժամանակ Բլինքենը խրախուսել է Բայրամովին ու Միրզոյանին՝ ողջունելով նրանց երկխոսությունը, և հույս հայտնել, որ «երկու երկրների իրական և համարձակ քայլերն ուղղված են անցյալը թողնելուն և կայուն խաղաղությանը»։ Վերջիններս էլ պայմանավորվել են արագացնել բանակցությունները և կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Դիվանագիտական խաղը շարունակվում է. բայց ելքը դեռ պարզ չէ։ Պատահական չէ, որ Հոգլանդը ժամանակին խոսել է Ղարաբաղյան հակամարտության բարդ պատմության մասին և կոչ արել սկսել «դրա ծագման օբյեկտիվ պատմական ուսումնասիրությունից», այլ ոչ թե 1920-ականների «խորհրդայնացումից» սկսել պարել պարերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում