Մահացել է դերասան Քևին Քոնրոյը, նա մուլտսերիալում հնչյունավորել է Բեթմենին
Մշակույթ![Մահացել է դերասան Քևին Քոնրոյը, նա մուլտսերիալում հնչյունավորել է Բեթմենին](/timthumb.php?src=disc/12-11-22/15c3f086c075ffc2fa0f2b30433ea7b7.jpg&w=780)
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ամերիկացի դերասան Քևին Քոնրոյը, ով տարիներ շարունակ հնչյունավորել է «Բեթմեն» անիմացիոն սերիալի գլխավոր հերոսին, մահացել է հինգշաբթի օրը՝ 66 տարեկան հասակում, քաղցկեղի դեմ կարճատև պայքարից հետո։
«Նրան շատ կկարոտեն ոչ միայն սերիալի դերասանական կազմը, այլև նրա երկրպագուների լեգեոնն ամբողջ աշխարհում»,- գրել է դերասանի գործընկերուհի Դայան Պերշինգը Facebook-ի իր էջում: