Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա


«Ասում էր՝ մա՛մ ջան, ես եմ գալու քո մոտ. չթողեցին, բոլոր երազանքները կիսատ մնացին». ընտանիքը մինչև հիմա չգիտի, թե Արթուրն ինչպես ու երբ է զոհվել. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Երբ Արթուրն իրեն հաճելի շրջապատում էր հայտնվում, աշխույժ էր, կատակասեր: Ցանկացած միջավայրում գիտեր՝ իրեն ինչպես պետք է պահեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը՝ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Ասատրյանի մայրիկը: Նա Արթուրին ավելի հասուն տարիքում է լույս աշխարհ բերել, մեծ քույրիկը եղբորից մեծ է ինը տարով:

«Իմ զգացողություններն այլ էին, չեմ զգացել նաև, թե ինչպես է մեծացել: Երբեք չեմ ասել, թե խանութում, բակում կամ էլ այլ միջավայրում իրեն ինչպես պահի, կարծես այդպիսին էր ինքը ծնվել՝ զուսպ, հավաք, կազմակերպված: Երբեմն հայրիկն ասում էր՝ շատ խեղճ է: Բայց իրականում խեղճ չէր: Անգամ ուսուցչուհին մի անգամ ասաց՝ Արթուրը սեփական սահմանն ու կանոններն ունի, ով խախտում է դրանք, լավ չի լինում: Հասկացա՝ բնավորություն ունի»,-նշում է զրուցակիցս:

«Իսկ նկարները տեսե՞լ եք»,-հարցնում է Արթուրի մայրիկը: Դրական պատասխանից հետո արձագանքում՝«իմ գեղեցկադեմ տղան է»: «Իրեն միշտ ասել եմ՝ երբեք չհպարտանաս, որ արտաքնապես գեղեցիկ ես, կարևորը քո ներքին գեղեցկությունն է: Չէի պատկերացնի, որ իմ այս խոսքերը տպավորված կլինեին Արթուրիս մեջ: Իր բանակային ընկերը նրա զոհվելուց միայն մեկ տարի հետո մեր տուն եկավ, երևի չէր կարողանում գալ, տրամադրվել: Պատմեց, որ իմ խոսքերն Արթուրիս համար նշանաբանի պես են եղել: Այնպես չէ, որ որդուս չեմ ճանաչել, բայց բաներ կան, որ հիմա եմ բացահայտում: Իրեն միշտ ասում էի՝ անչափ հպարտ եմ, երբ փողոցում քո կողքով քայլում եմ»,-հավելում է տիկին Աշխենը:

Դպրոցում Արթուրը գերազանց է սովորել, ավագ դպրոցի տարիներին հաճախել է «Փոքրիկ Իշխան» կրթահամալիր, մայրիկն էլ նույն դպրոցում ուսուցչուհի է: «Դպրոցում անցկացվող որևէ միջոցառումից անմասն չէր մնում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում ցանկացած միջոցառման ժամանակ արքայազն էր, նաև կազմակերպչական ջիղ ուներ: Չորս տարեկանից հաճախել էր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, հինգ տարեկանում արդեն Հայաստանի չեմպիոն էր: Իրեն միշտ մեծի պես էր պահում, երբեք չէր դժգոհում ու բողոքում որևէ դժվարությունից: Անում էր իրենից պահանջվող ցանկացած բան: Հետաքրքիր մի զգացողություն էր. երբ ավագ դպրոցում էր սովորում, սկզբում բոլորն ասում էին՝ ինչ սիրուն տղա ունես, մեկ ամիս հետո՝ ինչ խելացի տղա ունես: Սովորելու տարիներին օր չի եղել, որ չմոտենային ու գովեստի խոսքեր չասեին: Երբեմն անգամ միջնեկ աղջկաս ասում էի՝ այնքան են գովում, վախենում եմ աչքով տան»,-վերհիշում է նա:

Չնայած տարիքային տարբերությանը, Արթուրը յուրահատուկ կապ է ունեցել քույրիկների հետ՝ ջերմությունն ու ծիծաղն անպակաս էր իրենցից. «Խորհուրդներ կարող էր տալ ինձ ու քույրերին, ամեն մեկի հետ յուրովի էր շփվում, արդեն հստակ գիտեր, թե ինչ է ուզում: Ամեն տեղ լույս էր տալիս, մեր լուսավոր տղան էր» : Արթուրը 2019 թ.-ին է զորակոչվել բանակ և ծառայության ժամանակ իմացել, որ արդեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, չի հասցրել գեթ մեկ օր ուսանողական կյանքը վայելել: Քննությունները հանձնելուց մեկ շաբաթ հետո կանչել են զինկոմիսարիատ: Մայրիկն է Գյումրիում ծառայող որդուն հայտնել ուրախալի լուրը՝ ընդունվել ես: Վերհիշում է՝ «Հայոց լեզու», «Անգլերեն» և «Մաթեմատիկա» էր պարապում:

«Մաթեմատիկան ես էի պարապում, այդ տարի իր տարիքի դիմորդ չունեի: Շաբաթվա մեջ երեք օրվա փոխարեն մեկ օր էինք պարապում, ամեն անգամ մի բան խանգարում էր: Ասում էի՝ ինձ խայտառակ ես անելու»,-տիկին Աշխենի՝ հուզմունքից թռթռացող ձայնի մեջ ժպիտի թույլ նշույլներ եմ որսում, իսկ նա շարունակում է. «Ասաց՝ մա՛մ, ի՞նչ միավոր ստանամ, որ քեզ վատ չզգաս: Պատասխանեցի՝ գոնե 12 պիտի ստանաս: Արձագանքեց՝ դու ինչքա՞ն կուզես ստանամ: Քանի որ սիստեմատիկ չէինք պարապել, ասացի՝ գոնե 14 միավոր հավաքեիր: Այդ միավորն էլ ստացավ»,-ասում է մայրիկը և ափսոսում՝ որդին չհասցրեց հասկանալ, որ ավարտել է դպրոցը, ընդունվել համալսարան, ոչինչ չհասցրեց... Արթուրը հակատանկային դասակում էր ծառայում, սերժանտ էր, ֆագոտի հաշվարկի պատասխանատու:

Վեց ամիս Գյումրիում ծառայելուց հետո տեղափոխվել էր Արցախ. «Երբեք չէր պարծենում ունեցածով, ձեռք բերածով: Հայրիկն ասում էր՝ զենքի հետ մի նկար ուղարկիր, տեսնենք, այդպես էլ նկար չուղարկեց: Գլուխ գովել չէր սիրում»: Պատերազմից հետո ամիսներ շարունակ Արթուրն անհետ կորած է եղել: Մայրիկի խոսքով, այդ օրերին դարակներն անընդհատ դասավորում էր, բայց նամակներին ձեռք չէր տալիս: «Հետո որդուս մասունքները փոխանցեցին, փորձաքննության ուղարկեցինք, դա մեր վերջին հույսն էր, այն չէինք կորցնում, հրաշքի էինք սպասում: Բարկացած դարակը բացեցի ու սկսեցի նորից դասավորել: Աչքիս ընկավ մի թուղթ՝ «Նամակ թանկագին Ֆրունզ պապիկիս»: Խոսքն իմ հայրիկի մասին է, մահացել է, երբ Արթուրը 6 տարեկան էր: Բանակից նամակ էր գրել պապիկին՝ «գիտեմ, որ ինձ տեսնում ես, լսում, աղոտ քո տեսքն եմ հիշում ու քո կարդացած գիրքը, սիրում եմ քեզ շատ, հուսով եմ՝ հպարտ ես, որ ծառայում եմ»:

Ամիսներ հետո, երբ «Փոքրիկ Իշխանում» իր անունով դասասենյակ պիտի բացեին, մոտեցան ինձ ու ասացին՝ գիտե՞ս, որ Արթուրը դպրոցին նամակ է գրել: Չգիտեի: Հետո արդեն ընկերներն են պատմել, որ ծառայելու ընթացքում բոլորին նամակ է գրել ու ստիպել, որ իրենք էլ իրեն նամակով պատասխանեն: Դպրոցին ուղղված նամակը, որն ընթերցվեց իր անվան դասասենյակի բացման օրը, կարծես շնորհակալություն լիներ: Նամակը տվել էր իր մոտ Գյումրի այցի գնացած ընկերոջը և ասել՝ որևէ մեկին չտաս, կգա օրը և բոլորի ներկայությամբ այն կկարդաս: Եվ, փաստորեն, այդ օրը եկավ»,-ասում է մայրիկը:

Գյումրիում ծառայող որդուն ծնողները երկու անգամ այցի են գնացել: Տիկին Աշխենն ասում է՝ որպես լավ զինծառայողի՝ պատվո տախտակին իր նկարը փակցրել էին, մեդալ էր ստացել, որը մշտապես կրծքին էր կրում: «Բայց իրենից որևէ բան մեզ չի հասել: Ընկերը բլոկնոտ է նվիրել, որտեղ Արթուրն իր պատմվածքներն է գրել, դա էլ մեզ չի հասել: Մեզ իրենից ոչինչ չի հասել»: Սահուն կերպով հասնում ենք պատերազմի թեմային: «Հոկտեմբերի 27-ին զանգեց վերջին անգամ, մի քանի օր չէր զանգել, զայրանում էր, երբ լացելով էինք խոսում: Հոգնած ձայն ուներ, ասացի՝ հանգստացի, ի՞նչ իմանայի, որ վերջին անգամ եմ որդուս հետ խոսում: Մի երկու օր չզանգեց, մի կերպ կապվեցինք հրամանատարի հետ, ասաց՝ անհետ կորած է»:

Տիկին Աշխենը հիշում է նաև հոկտեմբերի 28-ին իրեն հայտնված նշանը. «Դպրոցում էի, հեռախոսը՝ սեղանին, էկրանը մի տեսակ լուսավորվեց՝ իմ ու Արթուրի նկարն էր: Գուցե տիեզերական ուժ էր, որն ինձ հասկացնում էր՝ վերջ...»: Մեր զրույցն ընդհատվում է արցունքներով ու լռությամբ: Մեկս լալիս է, մյուսս՝ լռում: Իսկ ի՞նչ ասես, բառարանում վաղուց արդեն համապատասխան բառեր չեն մնացել ցավի ու զայրույթի մասին պատմելու: «Արթուրիս փնտրելու ամիսներին աղջիկներս անընդհատ ասում էին՝ մի լացի, մեր ապերը ողջ է, կգա: Բայց չեկավ... Մի տարի անընդհատ ուխտի էի գնում, պատարագների մասնակցում: Բայց հիմա նախանձում եմ մարդկանց, որոնք իրենց հավատը չեն կորցրել: Իրեն ամեն ձև էի սպասում: Պատերազմի օրերին զանգում էր՝ մա՛մ ջան, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ամուսնուս ասացի՝ կարո՞ղ է Արթուրը չգիտի, որ պատերազմ է, ինչո՞ւ է այսպես հանգիստ: Մի օր էլ իրեն ասացի՝ ծիտ լինեի, գայի մոտդ, պատասխանեց՝ մա՛մ ջան, ես եմ գալու քո մոտ: Ինքն ուզում էր գար, բայց չթողեցին, բոլոր երազանքները կիսատ մնացին: Շատ դժվար է»,այսպես ենք եզրափակում Արթուրի մասին մեր զրույցը, մինչդեռ այնքան ասելիք կա:

Ընտանիքը մինչև հիմա չգիտի, թե Արթուրն ինչպես ու երբ է զոհվել: Որպես մահվան օր նշել են նոյեմբերի 1-ը, իսկ գուցե հոկտեմբերի 28-ին է զոհվել: Տարբեր տեղեկությունների համաձայն, նրանց դիրքերը ռմբակոծել են: Ժպտերես, կենսուրախ, անթիվ երազանքներ ունեցող Արթուրի մասունքները պատերազմից մեկ տարի անց ամփոփվել են Եռաբլուրում: Հ. Գ. Արթուր Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելԱլենը չի վիրավորվում Մարուքյանի «անբարոյականի վաստակ» բառերից,բայց մնացածներին դատի է տալիս.Մկրտչյան Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան