Երևան, 31.Հունվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արցախից տեղեկացնում են «Առայժմ ոչինչ չի խոսում այն մասին, որ այսօր կամ վաղը Ռուսաստանին դուրս են մղելու Անդրկովկասից». «Փաստ» Պաշտոնական նոր հաղորդագրություն՝ շրջափակված Արցախից Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա. «Փաստ» Առաջարկվում է ՔԿ-ի քննիչների աշխատանքը ևս համարել ռիսկային և ամսական հավելում վճարել. նախագիծ. «Փաստ» ՖՈՏՈ. Ողբերգական լուր Գեղարքունիքից․ կան զոհեր ու վիրավորներ «Թող այդ մեդալները չլինեին, կարևորն ինքը ողջ լիներ». երկու պատերազմով անցած կապիտան Անդրեյ Ավագյանն անմահացել է Արցախում. «Փաստ» Այն, ինչ այս պահին պետք է իրեն. «Փաստ» «Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում». «Փաստ» Ուշադրություն. Ձյուն և մառախուղ. ԱԻՆ-ը զգուշացնում է


Մի ընտանիքի բրենդից՝ երկու հանրահայտ ընկերություն․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Adidas հայտնի բրենդը ներկայումս մեծ մասսայականություն է վայելում մարզիկների շրջանում: Բրենդի պատմությունն սկսվել է դեռևս 1920 թվականին: Ադոլֆ Դասլերը ծնվել է 1900 թվականին բավարական Հերցոգենա փոքրիկ քաղաքում: Նրա եղբայրը` Ռուդոլֆ Դասլերը, ընտանիքում ավագն էր: Ադին հնարամիտ էր, ինտելեկտուալ և սիրում էր ֆուտբոլ խաղալ, իսկ Ռուդին բռնկուն էր, սիրում էր ջազ և բռնցքամարտ: Գերմանիան սկսել էր առաջին համաշխարհային պատերազմը, բայց եղբայրները, տարիքի պատճառով, ճակատ չեն գնացել (նրանք այդ մասին չէին էլ երազում): Պատերազմից հետո, երբ Գերմանիան աղքատության ու փլատակների մեջ էր, Դասլեր ընտանիքը կարողացել է գոյատևել: 1920 թվականի սկիզբ…

Դասլեր ընտանիքը որոշում է կոշիկի արտադրության բիզնես սկսել: Նրանց առաջին արտադրանքը նախատեսված էր հեռացատկորդների պարապմունքների համար: Նորաբաց ընկերությունը կոչվում էր հենց Դասլեր: Հիմնադրած ընկերության ղեկավարումը ստանձնել են Ադին և նրա հայրը՝ Քրիստոֆ Դասլերը: 1924 թվականին նրանց է միացել նաև Ռուդին: Երկու եղբայրները հրաշալի փոխլրացրել են միմյանց: Ադին իսկական գյուտարար էր իր ոլորտում, մինչդեռ Ռուդին հանճար էր կապերի, մարկետինգի և վաճառքի ոլորտում: 1925 թվականին նրանց բիզնեսը սկսել է կտրուկ աճել: Ադին` որպես ֆուտբոլասեր, ստեղծել է առաջին ֆուտբոլային մարզակոշիկը: Տակի մասում դրանք երկաթյա մատիկներ ունեին, և այդպես ծնվել են ֆուտբոլային այժմյան մարզակոշիկները:

1927-ին Դասլեր ընկերությունը գնել է հսկայական լքված մի ֆաբրիկա և կոշիկի արտադրությունը օրական հասցրել 100 զույգի, իսկ աշխատողների քանակը՝ 25-ի: Լոս Անջելեսում 1932 թվականի Օլիմպիական խաղերին գերմանացի Արթուր Յոնատը 100 մետր մրցավազքում գրավել է 3-րդ տեղը: Այդ ժամանակ նա կրում էր Դասլեր մարզակոշիկները: Չնայած հաջողություններին, եղբայրների միջև տարաձայնություններ են սկսվել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկուսն էլ նացիստական կուսակցության անդամ են դարձել, և պատերազմի ավարտից հետո նրանց միջև կապը վերջնականորեն խզվել է: Գերմանիայի պարտությունից հետո եղբայրները գրեթե զրոյից են սկսել իրենց բիզնեսը: Իսկ 1948 թվականի գարնանը` հոր մահից հետո, նրանք վերջնականորեն որոշել են կիսել բիզնեսը, առանձնացել են ու պայմանավորվել, որ երկու բիզնեսներից ոչ մեկն էլ ընտանիքի անվամբ չեն կոչելու:

Ադոլֆն իր բիզնեսն անվանել է Ադիդաս (Ադի + Դասլեր), իսկ Ռուդին՝ Պումա: Այսօր «Ադիդաս»-ն աշխարհին ներկայանում է արտադրանքի լայն տեսականիով` տարբեր մարզակոշիկներ, սպորտային հագուստ, կոշիկներ զբոսաշրջիկների համար: Ադի Դասլերը մինչև իր կյանքի վերջն անձամբ է ղեկավարել «Ադիդասը»: Կյանքի վերջում նա ասել է, որ «Ադիդասն» իր համար ոչ թե նպատակ է եղել, այլ` միջոց: Նա մահացել է 1978 թվականին և 5 երեխաներին թողել ծաղկող ընկերություն: Այժմ աշխարհահռչակ այս երկու բրենդներն իրար հետ կատաղի մրցակցության մեջ են, իսկ ամեն ինչ սկսվել էր մի ընտանիքից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախից տեղեկացնում ենՎթարային ջրանջատումներ Սյունիքի մարզում հունվարի 31-ին Ակվատլոն՝ ըմբշամարտ ջրի տակ և... ոչ միայն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդաշատ ցույց Երևանում՝ ընդդեմ գնաճի. «Փաստ»«Առայժմ ոչինչ չի խոսում այն մասին, որ այսօր կամ վաղը Ռուսաստանին դուրս են մղելու Անդրկովկասից». «Փաստ»«Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան Պաշտոնական նոր հաղորդագրություն՝ շրջափակված Արցախից Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա. «Փաստ»Մտահոգությամբ եմ հետևում զարգացումներին, հույս ունենալով, որ ճանապարհը կապաշրջափակվի, իսկ հանքը կվերսկսի աշխատանքները. Արմեն ՍտեփանյանՆավթի գները չափավոր իջնում են Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ Շիֆ Լոռու մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ Առաջարկվում է ՔԿ-ի քննիչների աշխատանքը ևս համարել ռիսկային և ամսական հավելում վճարել. նախագիծ. «Փաստ»ՖՈՏՈ. Ողբերգական լուր Գեղարքունիքից․ կան զոհեր ու վիրավորներ «Թող այդ մեդալները չլինեին, կարևորն ինքը ողջ լիներ». երկու պատերազմով անցած կապիտան Անդրեյ Ավագյանն անմահացել է Արցախում. «Փաստ»Այն, ինչ այս պահին պետք է իրեն. «Փաստ»«Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում». «Փաստ»Ուշադրություն. Ձյուն և մառախուղ. ԱԻՆ-ը զգուշացնում է «Այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». «Փաստ»Անկախ մարմինների քաղաքականացման դիֆուզիան. «Փաստ»Ինչո՞ւ է ակտիվացել Թորոսյանը. «Փաստ»Ստուգումներ են սպասվում. «Փաստ»Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ. «Փաստ»Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են. «Փաստ»Ակտիվ աշխատանքներ է տանում Շարլ Ազնավուրի որդին. «Փաստ»Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը տեղի կունենա մարտի 10-ից 12-ըՌուբեն Վարդանյանի ուշագրավ անկարկը և դիվանագիտական ձևակերպումը ԵՄ հավակնությունն ավելի է ուժգնանում արևային «հեղափոխության» ֆոնին Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողովՎթարային ջրանջատում Երևանում Ինչո՞ւ է ծառայակիցը կրակում զինակից ընկերոջը և ինչո՞ւ են ավելացել դեպքերը․ մեկնաբանում է ռազմական փորձագետը Նոր հաղորդագրություն ՍյունիքիցԳաղտագողի Եռաբլուր գնալու նպատակը ո՞րն է, ինչ է ուզում ասել, որ իր ասածն օրե՞նք էՀայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» կինոարտադրության հարթակին Ոսկու արժեքը բարձրացել է Ասենք թե Փաշինյանը 100 անգամ հարցաքննվել է. դրանից ի՞նչը փոխվեց. Բորիս Կոտիկով Մեր կյանքի միակ նպատակը մեր երեխեքին սպանողից պատասխան ստանալն է. զոհվածի մայր Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ. Ռուբեն Վարդանյան Լոռու մարզը նոր դատախազ ունի Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցուցակըՄենք չգիտենք, թե ով է կանգնած Իրանում հարձակման հետևում և կոնկրետ ինչ է տեղի ունեցել. ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Արտարժույթների փոխարժեքներն այսօր Նավթի ու գազի շահագործումը Ադրբեջանում աղետալի հետևանքներ է ունեցել, բայց «էկոակտիվիստները» որոշել են բողոքի ցույց անցկացնել Գորիս-Ստեփանակերտ հատվածում․ Լորենս Մարտինը՝ Հաագայի դատարանում ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է․ վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր Գեղարքունիքում այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ.Աբրահամյան