Երևան, 10.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ես ծիծաղում և լացում եմ քեզ հետ, Հայաստա՛ն». ամերիկացի լուսանկարչի աշխատանքները պատմում են Հայաստանի ու հայերի մասին․ «Փաստ» Փաշինյանի իշխանությունը հենվեց քաղաքական, բայց ոչ ռազմական բաղադրիչի վրա․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն․ «Փաստ» Սոցիալական աշխատողները, հոգեբանները և այլք պետք է նույնատիպ առավելություններ ստանան խնամք տրամադրող տարբեր կազմակերպություններում․ «Փաստ» «Հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն». Ղազար Սարուխանյանը զոհվել է Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ․ «Փաստ» Իրավիճակ է փոխվել. հետո գործն առաջ կգնա․ «Փաստ» Ծախսերի թերակատարման վտանգավոր միտումը․ «Փաստ» «Մեր դեմ խաղ չկա»-ի ընկալման անմարդկային նկարագրի ընդհանրական դրսևորումները․ «Փաստ» «Խղճուկի տրամաբանությունը բակում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ»․ «Փաստ» Հող են նախապատրաստում իրենց հակաարցախյան ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար․ «Փաստ»


Դեմոգրաֆիկ «դամոկլյան սուրը». ի՞նչ են կանխատեսում մասնագիտացված կառույցները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ՄԱԿ-ը տվյալներ ներկայացրեց այն մասին, որ աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանագիծը։ Եթե 2011 թվականին աշխարհի բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ, ապա կանխատեսվում է, որ 2050 թվականին բնակչությունը կհասնի 9,7 միլիարդի, իսկ 2080 թվականին՝ 10,4 միլիարդի։ Հիմնականում աֆրիկական և որոշ ասիական երկրներ են, որոնք դարձել են աշխարհի բնակչության աճի հիմնական շարժիչը։ Սակայն զարգացած պետությունների գերակշիռ մասը և որոշ զարգացող երկրներ բախվում են բնակչության թվի նվազման և ծերացման խնդրին։ Դեմոգրաֆիկ խնդիրը ազդում է ինչպես այդ երկրների ներուժի, այնպես էլ տնտեսական հեռանկարի վրա։

Օրինակ՝ ծնելիության ցածր ցուցանիշների պահպանման պարագայում թոշակառուների քանակը կարող է գերազանցել աշխատողների քանակին, ինչը լուրջ բեռ է դառնալու տնտեսության համար։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ հատկապես զարգացած երկրներում մարդկանց կյանքի տևողությունը բավական բարձր է։ Օրինակ՝ ծնելիության շատ ցածր ցուցանիշների պատճառով լուրջ տնտեսական խնդիրների է բախվում Ճապոնիան, որի կառավարությունը տարբեր նախաձեռնությունների միջոցով փորձում է խթանել բնական աճը։ Իսկ այն երկրները, որոնց բնակչության համամասնության մեջ մեծ է երիտասարդների մասնաբաժինը, զարգացման ահռելի հնարավորություններ են ստանում։ Օրինակ՝ երիտասարդ բնակչության ամենամեծ մասնաբաժինն այս պահին ունի Հնդկաստանը, որը, տարբեր կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին իր ընդհանուր բնակչության թվով անցնելու է Չինաստանից։

Ուստի, մեծ թվով երիտասարդ բնակչության առկայությունը Հնդկաստանին տնտեսական առումով մրցակցային առավելություն է տալիս, սակայն այդ երկիրն էլ երիտասարդների մասնագիտական որակի բարձրացման և գործազրկության կրճատման խնդիր ունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մարդկանց կյանքի տևողությունը երկրում շարունակում է բարձրանալ, սակայն, ի տարբերություն աշխարհում առկա միտումների, ծնելիության մակարդակը շարունակում է նվազել։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալների, Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1,6, սակայն այս ցուցանիշը ավելի կիջնի, քանի որ կանխատեսումներն այնպիսին են, որ մինչև 2050 թվականը ծնելիության նվազման միտումը կպահպանվի: Այսինքն, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը ևս կնվազի: Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի բնակչությունն առանց այն էլ քիչ է, և թվաքանակի նվազման միտումների առկայությունը ենթադրում է նաև մեր երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժի կրճատում այն պարագայում, երբ գտնվում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական դիրքում։

Իսկ հարևան Իրանում և հատկապես մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիայում և Ադրբեջանում բնակչության թվաքանակը շարունակում է աճել։ Ուստի քրիստոնեական բնակչություն ունեցող Հայաստանը պետք է անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ ունենա իր շահերը պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ, բացառված չէ, որ ապագայում տեղի ունենալիք գործընթացների ու միգրացիոն հոսքերի արդյունքում փոխվի նաև Հայաստանի բնակչության համամասնությունը, ինչպես, օրինակ՝ տեղի է ունեցել եվրոպական մի շարք երկրներում, որտեղ միգրանտների և փախստականների ներհոսքի արդյունքում մեծացել է մահմեդական բնակչության մասնաբաժինը։ Հայաստանում ծնելիության այսպիսի ցածր մակարդակի հիմնական պատճառը սոցիալտնտեսական է։ Ցածր աշխատավարձերի, բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունների սղության, գործազրկության բարձր ցուցանիշների և առկա ռեսուրսների անհավասարաչափ բաշխման արդյունքում մարդիկ նախընտրում են քիչ երեխաներ ունենալ։

Այսինքն, ամենից առաջ պետք է բարելավել երկրի սոցիալ-տնտեսական դրությունը և պայմաններ ստեղծել կայուն ամուսնությունների և ծնելիության խթանման համար։ Ճիշտ է՝ կառավարությունը որոշ քայլեր փորձել և փորձում է ձեռնարկել ծնունդները խթանելու համար, սակայն այդ նախաձեռնությունները բավարար չեն։ Ինչպե՞ս կարող է ծնելիության մակարդակն աճել այն պարագայում, երբ իշխանությունների կողմից փողահարվող «տնտեսական աճին» զուգահեռ, մասնագիտացված կառույցները կանխատեսում են Հայաստանում աղքատության կտրուկ ավելացում։ Մյուս կողմից էլ՝ բնակչության աճը խթանելու համար կարևոր է ներգաղթի խրախուսումը, այնինչ արտագաղթի բարձր տեմպը շարունակվում է, իսկ ներկա պայմաններում Սփյուռքում պատմական նվազագույնի է հասել Հայաստան վերադառնալու ցանկությունը։ Փաշինյանը 2019 թվականին խոստանում էր, որ Հայաստանի բնակչության թիվը հասցնելու են 5 մլն-ի, սակայն փորձը ցույց է տալիս, որ ինչ խոստում նա տալիս է, հակառակն է տեղի ունենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հնդկաստանում հիվանդանոցները աշխատում են արևային մարտկոցների հաշվին Հայաքվե. Արցախն ու Ցեղասպանությունն ուրացողին պատժելու համար. Մենուա ՍողոմոնյանՀռոմի պապի խոհարարն ու բանջարեղենակտրիչի առաջին նախատիպը․ «Փաստ»Արդարադատության հուղարկավորության վերջին արարը. Վճռաբեկ դատարանի ամբողջական զավթման համար մնացել է քաղաքացիական պալատը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒՆԻՍԻ)․ Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը․ «Փաստ»«Ես ծիծաղում և լացում եմ քեզ հետ, Հայաստա՛ն». ամերիկացի լուսանկարչի աշխատանքները պատմում են Հայաստանի ու հայերի մասին․ «Փաստ»«Դու ո՞վ ես, որ տարածքներ հանձնես, այս երկրի դիկտատորը չես, թագավորը չես...իրավունքներդ գրված են» Փաշինյանի իշխանությունը հենվեց քաղաքական, բայց ոչ ռազմական բաղադրիչի վրա․ «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հարթություն․ «Փաստ»Սոցիալական աշխատողները, հոգեբանները և այլք պետք է նույնատիպ առավելություններ ստանան խնամք տրամադրող տարբեր կազմակերպություններում․ «Փաստ»Հայաստանի ամենամեծ հարստությունը պղինձն է «Հիմա ես եմ քեզ ասում՝ իմ տեսածը մեզանից հետո եկողները չտեսնեն». Ղազար Սարուխանյանը զոհվել է Վարանգաթաղ բարձունքի պաշտպանության ժամանակ․ «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ասուլիսին Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հայտարարությունից ուշագրավ հատվածներ Իրավիճակ է փոխվել. հետո գործն առաջ կգնա․ «Փաստ»Ծախսերի թերակատարման վտանգավոր միտումը․ «Փաստ»«Մեր դեմ խաղ չկա»-ի ընկալման անմարդկային նկարագրի ընդհանրական դրսևորումները․ «Փաստ»«Խղճուկի տրամաբանությունը բակում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ»․ «Փաստ»Հող են նախապատրաստում իրենց հակաարցախյան ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար․ «Փաստ»Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու նախաձեռնության ստորագրահավաքը․ «Փաստ»«Սորոսականները» խիստ նեղված են․ «Փաստ»Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»․ «Փաստ»«ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԿալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքները«Մեր քաղաքական նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ տարբերվելու ենք քաղաքական այլ ուժերից». «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն էՀույս ունենք՝ հասարակության մոտ նորից կվերածնվի ավելի հզոր պետություն, հզոր Երևան ունենալու տեսլականը․ Մեսրոպ ԱռաքելյանԵրեւանի ընտրություններում իշխող խմբակցության հետ որեւէ համագործակցություն չի լինի․ «Ապրելու երկիր» «uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար NTD. լողացող արևային էլեկտրակայանները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Ասիայում, այլ նաև ԱՄՆ-ում Հայաստանի մեդիա դաշտի մայիս ամսվա առաջատար 20-յակը՝ ըստ Similarweb հեղինակավոր կայքի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը «Ապրելու երկիրը» Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Մանե Թանդիլյանին «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում Արևմուտքը միշտ գումարներ է տալիս զարգացող, կամ մեր նման փոքր երկրների, կախման մեջ պահելու նպատակով «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ասուլիսը (Ուղիղ) Մրգի զամբյուղից սկիզբ առած մարզաձև․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒՆԻՍԻ)․ Առաջին լվացքի մեքենան, առաջին փոշեկուլը, հակածխախոտային առաջին պայքարը․ «Փաստ»Զիջողականության շրջապտույտում՝ հանուն աթոռների․ «Փաստ»Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի գործընկերությունը․ «Փաստ»Հայաստա՞նը, Մոլդովա՞ն, թե՞ Արևելյան Եվրոպայի երկրորդ էշելոնի երկիր կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ․ «Փաստ»