Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել են փրկելու Փաշինյանին Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ» Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ» «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ» Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» «Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ» «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»


Դեմոգրաֆիկ «դամոկլյան սուրը». ի՞նչ են կանխատեսում մասնագիտացված կառույցները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ՄԱԿ-ը տվյալներ ներկայացրեց այն մասին, որ աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանագիծը։ Եթե 2011 թվականին աշխարհի բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ, ապա կանխատեսվում է, որ 2050 թվականին բնակչությունը կհասնի 9,7 միլիարդի, իսկ 2080 թվականին՝ 10,4 միլիարդի։ Հիմնականում աֆրիկական և որոշ ասիական երկրներ են, որոնք դարձել են աշխարհի բնակչության աճի հիմնական շարժիչը։ Սակայն զարգացած պետությունների գերակշիռ մասը և որոշ զարգացող երկրներ բախվում են բնակչության թվի նվազման և ծերացման խնդրին։ Դեմոգրաֆիկ խնդիրը ազդում է ինչպես այդ երկրների ներուժի, այնպես էլ տնտեսական հեռանկարի վրա։

Օրինակ՝ ծնելիության ցածր ցուցանիշների պահպանման պարագայում թոշակառուների քանակը կարող է գերազանցել աշխատողների քանակին, ինչը լուրջ բեռ է դառնալու տնտեսության համար։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ հատկապես զարգացած երկրներում մարդկանց կյանքի տևողությունը բավական բարձր է։ Օրինակ՝ ծնելիության շատ ցածր ցուցանիշների պատճառով լուրջ տնտեսական խնդիրների է բախվում Ճապոնիան, որի կառավարությունը տարբեր նախաձեռնությունների միջոցով փորձում է խթանել բնական աճը։ Իսկ այն երկրները, որոնց բնակչության համամասնության մեջ մեծ է երիտասարդների մասնաբաժինը, զարգացման ահռելի հնարավորություններ են ստանում։ Օրինակ՝ երիտասարդ բնակչության ամենամեծ մասնաբաժինն այս պահին ունի Հնդկաստանը, որը, տարբեր կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին իր ընդհանուր բնակչության թվով անցնելու է Չինաստանից։

Ուստի, մեծ թվով երիտասարդ բնակչության առկայությունը Հնդկաստանին տնտեսական առումով մրցակցային առավելություն է տալիս, սակայն այդ երկիրն էլ երիտասարդների մասնագիտական որակի բարձրացման և գործազրկության կրճատման խնդիր ունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մարդկանց կյանքի տևողությունը երկրում շարունակում է բարձրանալ, սակայն, ի տարբերություն աշխարհում առկա միտումների, ծնելիության մակարդակը շարունակում է նվազել։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալների, Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1,6, սակայն այս ցուցանիշը ավելի կիջնի, քանի որ կանխատեսումներն այնպիսին են, որ մինչև 2050 թվականը ծնելիության նվազման միտումը կպահպանվի: Այսինքն, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը ևս կնվազի: Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի բնակչությունն առանց այն էլ քիչ է, և թվաքանակի նվազման միտումների առկայությունը ենթադրում է նաև մեր երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժի կրճատում այն պարագայում, երբ գտնվում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական դիրքում։

Իսկ հարևան Իրանում և հատկապես մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիայում և Ադրբեջանում բնակչության թվաքանակը շարունակում է աճել։ Ուստի քրիստոնեական բնակչություն ունեցող Հայաստանը պետք է անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ ունենա իր շահերը պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ, բացառված չէ, որ ապագայում տեղի ունենալիք գործընթացների ու միգրացիոն հոսքերի արդյունքում փոխվի նաև Հայաստանի բնակչության համամասնությունը, ինչպես, օրինակ՝ տեղի է ունեցել եվրոպական մի շարք երկրներում, որտեղ միգրանտների և փախստականների ներհոսքի արդյունքում մեծացել է մահմեդական բնակչության մասնաբաժինը։ Հայաստանում ծնելիության այսպիսի ցածր մակարդակի հիմնական պատճառը սոցիալտնտեսական է։ Ցածր աշխատավարձերի, բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունների սղության, գործազրկության բարձր ցուցանիշների և առկա ռեսուրսների անհավասարաչափ բաշխման արդյունքում մարդիկ նախընտրում են քիչ երեխաներ ունենալ։

Այսինքն, ամենից առաջ պետք է բարելավել երկրի սոցիալ-տնտեսական դրությունը և պայմաններ ստեղծել կայուն ամուսնությունների և ծնելիության խթանման համար։ Ճիշտ է՝ կառավարությունը որոշ քայլեր փորձել և փորձում է ձեռնարկել ծնունդները խթանելու համար, սակայն այդ նախաձեռնությունները բավարար չեն։ Ինչպե՞ս կարող է ծնելիության մակարդակն աճել այն պարագայում, երբ իշխանությունների կողմից փողահարվող «տնտեսական աճին» զուգահեռ, մասնագիտացված կառույցները կանխատեսում են Հայաստանում աղքատության կտրուկ ավելացում։ Մյուս կողմից էլ՝ բնակչության աճը խթանելու համար կարևոր է ներգաղթի խրախուսումը, այնինչ արտագաղթի բարձր տեմպը շարունակվում է, իսկ ներկա պայմաններում Սփյուռքում պատմական նվազագույնի է հասել Հայաստան վերադառնալու ցանկությունը։ Փաշինյանը 2019 թվականին խոստանում էր, որ Հայաստանի բնակչության թիվը հասցնելու են 5 մլն-ի, սակայն փորձը ցույց է տալիս, որ ինչ խոստում նա տալիս է, հակառակն է տեղի ունենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Պետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Գերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Հոկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններով«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» Եկել են փրկելու Փաշինյանին «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՎթարային ջրանջատումներՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրըԿստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա Աբրամյան«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էՄեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին.Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը. Մեսրոպ Առաքելյան Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի. Խաչիկ Ասրյան«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանՀայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալ