Երևան, 05.Փետրվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից «Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ» Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ» ԲՏԱ նախարարությանը հասանալի կլինեն հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները. նախագիծ. «Փաստ» «Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է». ամեն տեղ արդարություն փնտրող Էլվիսն անմահացել է Շուշիում. «Փաստ» Չնայած «տպավորիչ» թվերին, աղքատությունը շարունակում է խորանալ. «Փաստ» «Միակ հույսն այն է, որ արցախցիները պինդ կանգնած են հողին ու չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ». «Փաստ» «Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության». «Փաստ» Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ» Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»


Էրդողանի անկման հեռանկարներն ու թուրքական հավակնությունների գույնզգույն «ներկապնակը». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում աշխարհաքաղաքական շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում։ Դրա շրջանակներում որոշ տարածաշրջանային խաղացողներ սկսել են շատ ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային հարաբերություններում։ Դրանցից մեկը Թուրքիան է։ Տասնամյակներ կամ նույնիսկ տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ թուրքական պետությունը կարող է այնքան հզորանալ, որ ի վիճակի լինի իր ազդեցությունը տարածել իր հարևան երկրներում, անգամ ներթափանցել այլ տարածաշրջաններ։ Պետք է նաև նկատի ունենալ, որ Թուրքիայի ունեցած ներուժը նրան արդեն իսկ հնարավորություն է տալիս մահմեդական աշխարհում առաջատարի կամ հեգեմոնի հավակնություններ ունենալ, որի արդյունքում այդ երկրի շահերը բախվում են այլ մահմեդական պետությունների՝ մասնավորապես մահմեդական աշխարհում մեծ դերակատարում ունեցող Սաուդյան Արաբիայի և Իրանի շահերի հետ։

Միևնույն ժամանակ, Թուրքիան հետևողական քայլեր է ձեռնարկում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման հարցում և այս ուղղությամբ նույնիսկ որոշակի հաջողություններ է գրանցել։ Օրինակ՝ անցյալ տարի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թուրքական խորհուրդը) վերակազմավորվեց որպես Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Իսկ այս տարի արդեն այդ կազմակերպության շրջանակներում քննարկման առարկա են դառնում այնպիսի խոշոր նախագծեր, ինչպես, օրինակ՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը հայտնի է որպես Միջին միջանցք (Middle Corridor): Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները լայն հնարավորություններ են բացել այս ծրագրի իրականացման համար, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապող երկաթուղային բեռնափոխադրումների և լաստանավային համակարգ է։

Մյուս կողմից՝ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է մի շարք հակամարտություններում՝ մասնավորապես Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Արցախում։ Իսկ այս հակամարտություններում ներգրավվածությունը դիտարկվում է որպես թուրքական ազդեցությունը տարածելու լծակ։ Պարզ է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան Կայսրության նախկին փառքը, սակայն միջազգային արենայում այդպիսի ամբիցիաներ ներկայացնելու համար միայն բարենպաստ աշխարհագրական դիրքը բավարար չէ, այդ երկիրը պետք է ունենա շատ մեծ ռեսուրսային բազա, ինչպես նաև տնտեսական ու տեխնոլոգիական շատ բարձր զարգացածության մակարդակ, ինչը թուրքական պետությունը չունի։ Ուստի, դրա արդյունքում է, որ, միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարի հայտ ներկայացնելու հետ մեկտեղ, Թուրքիան բախվում է ներքին խնդիրների՝ մասնավորապես թուրքական արժույթը արժեզրկման նորանոր ռեկորդներ է սահմանում, իսկ գնաճը չի դադարում։ Բնականաբար, տնտեսական այսպիսի պայմաններն իրենց ազդեցությունն են ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։

Իսկ քաղաքացիների դժգոհությունները մեծ նշանակություն կարող են ունենալ հաջորդ տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ 2023 թվականը թուրքական քաղաքականության մեջ խորհրդանշական իմաստ ունի, քանի որ լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, իսկ Էրդողանը փորձում է թուրքական հասարակությանը ցույց տալ, թե որպես առաջնորդ ինքը գերազանցել է իրենց հանրապետության հիմնադիր Աթաթուրքին, քանի որ Թուրքիան իր օրոք մեծ հաջողություններ է գրանցել և ընդլայնել է իր ազդեցությունը։ Սակայն տնտեսական դժվարությունների հետ մեկտեղ թուրքական հանրային տրամադրությունների վրա ազդում են նաև Էրդողանի վարչակարգի քաղաքական հետապնդումները, ընդդիմադիրների, մամուլի նկատմամբ դաժան ճնշումներն ու խոսքի ազատության սահմանափակումները։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ Էրդողանի վարկանիշն ընկնում է։ Տարբեր գնահատականների համաձայն, նրա վարկանիշը 30 տոկոսի սահմաններում է։

Եվ դա առիթ է տալիս այնպիսի քննարկումների, որ հաջորդ տարվա ընտրություններում գործող նախագահը կարող է պարտվել, իսկ նրա հիմնական մրցակիցներից է Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը կարող է իր շուրջը միավորել այլ ընդդիմադիր ուժերի և հաջողություն գրանցել։ Ըստ այդմ, պատահական չէ, որ հիմիկվանից Էրդողանը մի կողմից գործի է դրել ճնշումների գործելակերպը, քանի որ Թուրքիայի դատախազությունը սկսել է պահանջել ազատազրկել և քաղաքական գործունեության իրավունքից զրկել Իմամօղլուին, իսկ մյուս կողմից էլ իր իշխանության վարկանիշը բարձրացնելու համար դիմում է նոր ավանտյուրաների՝ թուրքական հանրությանը մեկը մյուսին հետևող «հաղթանակներով» կերակրելու համար։ Իսկ այդ արկածախնդրությունները կարող են լինել նաև ռազմական նոր ներխուժումների կամ օպերացիաների տեսքով։

Հաշվի առնելով առկա փորձը՝ պետք է նկատի ունենալ, որ այդպիսի գործողությունների ուղղությունները կարող են լինել Սիրիան, Իրաքը, Լիբիան, ինչու չէ՝ նաև Հարավային Կովկասը։ Ուստի, բացառված չէ՝ Արցախում ևս նոր էսկալացիա հրահրվի, որի ընթացքում Թուրքիան կարող է կրկին ներգրավել վարձկան ահաբեկիչներին։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե հաջորդ տարի Էրդողանը չվերընտրվի։ Թերևս հնարավոր է Թուրքիայի ներքաղաքական մթնոլորտը թեժանա կամ Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեծրում որոշակի փոփոխություններ տեղի ունենան։ Օրինակ՝ Անկարան կարող է ավելի շատ թեքվել դեպի Արևմուտք, որին հիմա Էրդողանը մեղադրում է իրեն տապալելու փորձերի մեջ, հնարավոր են որոշակի փոփոխություններ հարևանների հետ հարաբերություններում, բայց, ընդհանուր առմամբ, այդ երկրի ընդհանուր քաղաքական գծի մեջ մեծ փոփոխություններ դժվար թե տեղի ունենան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատելՓաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի ԱԺ ամբիոնիցՍպասվում է ձյուն և մառախուղ Հերթական երկրաշարժը՝ Իրանում Ուկրաինայում հակամարտության ելքից շատ բան է կախված նաեւ Հարավային Կովկասում. Դմիտրի Տրենին Մեսսիի դեմ խաղալով տանջվել եմ, իսկ հիմա նրա կողքին հաճույք եմ ստանում. Ռամոս Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել Հայաստանը զենքից հրաժարվել է. ուլտիմատումի առաջ կանգնածները երկիրը դարձրել են հաշիվ պարզելու տեղ Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում փետրվարի 4-ին Լարսը բաց է Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Հայտնի է, թե ով է երեկ կալանավորված քրեական հեղինակությունը «ՀՀ-ն նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի վիճակում է․ ասում են՝ կռվի, բայց նույնիսկ գոյատևել չենք կարող» (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով Եթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. Մեդվեդև Արտարժույթների փոխարժեքներն այսօր Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է այցը Չինաստան Ինչո՞ւ է գունատ «հատուկ հնեցված» կոնյակը. «Փաստ»Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Կարմիր Խաչի միջոցով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ․ Էդուարդ Սպերցյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ). Էսկալատորի ամենախոշոր վթարը, «Ֆեյսբուքի» ստեղծումը, ռետինե կրկնակոշիկների գյուտը. «Փաստ»ԿԱՐԵՎՈՐ իրազեկում բոլոր կենսաթոշակառուների համար՝ բանկերի վերաբերյալ Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնիցՄանչեսթեր Յունայթեդը երկարաժամկետ պայմանագիր կկնքի 18-ամյա կիսապաշտպանի հետ «Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ»Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԲՏԱ նախարարությանը հասանալի կլինեն հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները. նախագիծ. «Փաստ»ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասին «Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է». ամեն տեղ արդարություն փնտրող Էլվիսն անմահացել է Շուշիում. «Փաստ»Չնայած «տպավորիչ» թվերին, աղքատությունը շարունակում է խորանալ. «Փաստ»«Միակ հույսն այն է, որ արցախցիները պինդ կանգնած են հողին ու չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ». «Փաստ»«Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության». «Փաստ»Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ»Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ»Ըստ Ռուբեն Վարդանյանի` խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ