Երևան, 27.Հունվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ Ծնվել է Միկա Ղափլանյանի և Մարիամ Ադամյանի առաջնեկը Խոշոր հրդեհ Հայաստանում Նոր հայտարարություն շրջափակված Արցախից Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Մեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին Արցախից տեղեկացնում են


«Արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից». երկրում շեշտակի բարձրացել է աղքատության մակարդակը, շարունակաբար ավելանում է նաև թերսնվող մարդկանց թիվը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարի Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվության աճի առյուծի բաժինը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է: Այդ փաստացի արդյունքով Հայաստանը տնտեսական դրական արձանագրումներ է ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով տնտեսության դինամիկային, ներկա ռիսկերին ու հնարավորություններին:

«Մասնավորապես, էապես աճել է պահանջարկը՝ պայմանավորված դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների այցելությունների աննախադեպ աճով, ինչպես նաև արտարժույթի ներհոսքով: Էական դեր ունեն նաև առանձին ոլորտները: Օրինակ՝ ՏՏ ոլորտի որոշ ձեռնարկություններ տնտեսական սահմանափակումներից, պատժամիջոցներից խուսափելու համար իրենց գործունեությունը ժամանակավորապես Հայաստանում են ծավալել: Այսօրվա կառավարությունը այս պատահական և արտաքին գործոնի հետ որևէ աղերս չունի: Ընդհակառակը՝ այս իրավիճակից օգտվելու իրական հնարավորություն կար, որը չարեցին: Օրինակ՝ կարող էին օգտվել այս իրավիճակից, ըստ որի՝ որոշակի դրամական հոսքեր կապիտալացվեին ներդրումների ձևով, ինչը չեղավ: Եվ ինչպես այդ, պատկերավոր ասած, տաք փողերը պատահական գործոնի ազդեցությամբ եկել են Հայաստան և արդյունքներ ապահովել, այդ կերպ էլ, երբ նշված պատահական գործոնը վերանա, հակառակն է տեղի ունենալու. մենք տնտեսական առումով նոր էական դժվարություններ և ռիսկեր կունենանք»,- ասաց Թ. Ավետիսյանը:

Նա հիշեցրեց՝ 2021 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը չկար: «Մինչդեռ այսօրվա դրությամբ տարածաշրջանի վեց երկրից, այդ թվում՝ հարևան պետություններից միայն Հայաստանն է, որ 2021-ի անկումը չի վերականգնել: 2021 թ.-ին 5 տոկոսից մի փոքր ավելի տնտեսական աճ ենք ունեցել՝ 2020-ի 7,5 տոկոս անկման դիմաց: Իսկ ի՞նչ են ասում օրվա իշխանությունները. ասում են այն, ինչը բխում է իրենց էությունից ու բնույթից: Մեծ հաշվով՝ մանիպուլացնում են: Վերոնշյալ՝ իրենցից անկախ հանգամանքը փորձում են որդեգրել, իրենց վերագրել: Մինչդեռ իրենց այն ձախողումների համար, որոնք արտահայտվում են նաև աճող աղքատության, մարդկանց իրական եկամուտների նվազման ձևով, փորձում են ինչ-որ մեղավորներ, սին պատճառներ գտնել:Լավ, եթե այդքան լավ է մեր տնտեսության աճը, և իրենք դա որպես տնտեսության իրական աճ են համարում, կարծում են, որ այն նաև կայուն բնույթ ունի, այս բարձր գնաճի ֆոնին ինչո՞ւ գոնե գնաճի չափով չբարձրացրին նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը, սոցիալական նպաստները: Ակնհայտ է, որ իրենք ևս լավ գիտեն, որ այս ցուցանիշը պատահական ազդեցության արդյունք է, և որքան կարողանում են, պոպուլիզմի ամբողջ գործիքակազմով այն իրենց են վերագրում: Նշվածը բացառապես իրենց նեղ քաղաքական շահից բխող հերթական դրսևորումն է, չունի իրական հիմք: Բնական է նաև, որ այդ աճը չի կարող կայուն բնույթ ունենալ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո դեպի ՀՀ մարդկային նոր հոսքերին, նշվածից բխող ռիսկերին ու հնարավորություններին՝ Թ. Ավետիսյանը նկատեց. «Սա բերելու է լրացուցիչ գնաճի, որովհետև պահանջարկը կավելանա: Մեր երկրում արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից: Արդեն լրանում է երրորդ տարին, ինչ Կենտրոնական բանկը չի կարողանում ապահովել թիրախավորված 4+-1 % գնաճը: Մենք արդեն երկնիշին մոտ միջին գնաճ ունենք: Իսկ ամենավտանգավոր ու սոցիալական հետևանքներով հղի հանգամանքը նվազագույն սպառողական զամբյուղի՝ առաջի անհրաժեշտության ապրանքների գնաճն է, որը միայն այս տարվա տասը ամիսներին 15 տոկոս և ավելի աճ է գրանցել: Նախորդ ամսվա կենսապահովման նվազագույն զամբյուղը շուրջ 83 հազար դրամ է: Այսինքն, այս տեմպերով շարունակվելու դեպքում մինչև տարեվերջ մենք մինչև 85 հազար դրամ նվազագույն սպառողական զամբյուղ կունենանք: Հաջորդ տարին նույնպես գնաճային բարձր ճնշումներով է լինելու, ինչն արդեն ակնհայտ է: Այս պայմաններում իրենք մյուս տարվա հունվարի 1-ից առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ: Ակնհայտ է, որ անգամ մեկնարկի պահից՝ 2023-ի հունվարի 1-ից բարձրացված նվազագույն աշխատավարձն էապես ցածր է լինելու մեկ անձի՝ այդ պահին առկա նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից»:

Պատգամավորի խոսքով, առկա իրականությունից բխող այլ մարտահրավերներ ևս կան. «Այսօր կան անվտանգային և աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք գնալով խորանում են: Եվ ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում նվազագույն անվտանգային երաշխիքներ ապահովել: Մինչդեռ մենք այդ ռիսկերի արտացոլումներն ու դրանց արձանագրումներն ամեն օր ենք տեսնում: Դրանք լինում են ռազմական գործողությունների տեսքով, նաև ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակական կորուստների ձևով: Սրանք բոլորը հաշվելի ու չափելի են տնտեսական իմաստով: Վստահաբար դրանք էական հարված են հասցնում Հայաստանի ներդրումային միջավայրի վրա ոչ թե կարճաժամկետ, այլ անգամ երկարաժամկետ իմաստով»:

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում իշխանությունների կողմից տնտեսական յուրաքանչյուր խնդիր բացառապես համաշխարհային միտումներով պայմանավորելուն՝ Ավետիսյանը շեշտեց. «Դրանք պրիմիտիվ արդարացումներ են: Այո, օրինակ՝ գնաճ աշխարհի տարբեր երկրներում, նաև մեր տարածաշրջանում կա: Այն 2020-ից սկսած շարունակվել է նաև 2021, 2022 թվականներին ու գնալով ավելի է ահագնանում: Բայց այլ երկրներում կարևոր ցուցիչը հետևյալն է. պետական իշխանությունները բարձրացրել են սոցիալապես անապահովների վճարները՝ կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը: Այդ երկրների թվում նաև Ռուսաստանն է: Այդ վճարները բարձրացրել են առնվազն այն չափով, որը լիարժեք չեզոքացրել է գնաճային ճնշումները: Այսինքն, մարդիկ նախկինից ավելի վատ չեն ապրել այդ գնաճի պայմաններում, որովհետև պետությունների կառավարությունները սոցիալապես խոցելի խմբերի թիկունքին են կանգնել, հասկանալով՝ բարձրացումներ են արել»:

Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց իրենց խմբակցության ավելի վաղ արած առաջարկի մասին. «Մենք առաջարկում էինք նման մոտեցում կիրառել և ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակն ու նպաստները, ինչը, սակայն, այս իշխանությունները մերժեցին: Եվ ակնհայտ է, որ Հայաստանում նախորդ երկու տարիներին ահագնացող գնաճի այս բարձր ֆոնին մարդկանց իրական եկամուտները նվազում են, նույնիսկ միջին աշխատավարձն է նվազում: Պարզ արձանագրումն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ օր միջին ՀՀ քաղաքացին ավելի վատ է ապրել, քան նախորդ օրը: Նշվածի հետևանքով մեր երկրում շեշտակի բարձրացել է աղքատության մակարդակը, շարունակաբար ավելանում է նաև թերսնվող մարդկանց թիվը: Մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է»:

Իսկ թե ի՞նչ քաղաքականություն է տեսնում նշվածը շտկելու ուղղությամբ, Թ. Ավտիսյանն արձագանքեց. «Անկարողություն: Իրենք ուղղակի տապալել են կառավարման համակարգը, կազմաքանդում են բոլոր համակարգերը: Ի վերջո, չեն կարողանում ապահովել այն, ինչ խոստացել են, և ամեն օր իրենց խոստումների և իրականության միջև խզումը խորանում է: Բացի այդ, ապաշնորհությունն ու անկարողությունը, ի վերջո, համակարգային բնույթ ունի, ինչի վկայությունն այն է, ինչ հիմա ունենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը ստացել է գրանտներ և ստանձնել պարտավորություններ, որոնք չգիտենք՝ ինչին են ուղղված. Նաիրի Սարգսյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ը զգուշացնում է Խոշոր հրդեհ ՀայաստանումԹրամփը հայտարարել է, որ նախագահ լինելու դեպքում կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը մեկ օրում Նոր հայտարարություն շրջափակված Արցախից Երևանում ձյուն կգա Պատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար. «Փաստ» Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Միայն ուժեղ երկիր, տնտեսություն ունենալու պարագայում աշխարհը կկանգնի մեր կողքին․ Մեսրոպ Առաքելյան Չնայած դժվարություններին՝ արցախցու՝ իր հողում ապրելու որոշումն անբեկանելի է․ Մեսրոպ Առաքելյան Արցախի պետնախարարն աշխատում է բոլոր ուղղություններով, հունից հանում դժգոհներին Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․ Ռուբեն ՎարդանյանԱրարատԲանկը «Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախագծի կողքինGFN.AM-ը սկսում է Հայաստանում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի․ Ռուբեն ՎարդանյանՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՄեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու Լավ լուր՝ ՀՀ քաղաքացիների համար․ ևս մեկ երկիր՝ առանց վիզայի Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին Բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ․ Վարդանյան ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ Պուտինն ինձ չի հետաքրքրում․ ԶելենսկիՆիկոլ Փաշինյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել Ռուսական զորքերը նոր դիրքեր են գրավում Ուգլեդարի մատույցներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացելՍտեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի Արցախում 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ Արցախից տեղեկացնում ենԱրցախի շրջափակումը նույն 44-օրյա պատերազմն է՝ պարզապես առանց պայթող ռումբերի. Մետաքսե ՀակոբյանՁյուն է գալու․ օրերը հայտնի են Կենտրոնում և Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի Զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի, բայց սպան փորձել է վառել. Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է պատմումՍպասվում են տեղումներ Ոսկե գարեջուր, գինի, կոկտեյլ և օղի. ի՞նչ նպատակ ունեն և ի՞նչ արժեն. «Փաստ»Քրեական հետապնդում հարուցվեց. նոր տեղեկություններ՝ ողբերգական դեպքից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆՎԱՐԻ). Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը. «Փաստ»Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Դատախազություն Միացե՛ք մեր քայլերթին, ցույց տվե՛ք, որ այսօր մենք միասնաբար մեր բանակի հետ ենք. Չալաբյան Փակուղի Ղարաբաղում, արևմտամետ ուղղվածություն Հայաստանում և երկրորդ ճակատ Անդրկովկասում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Բանակում նոր աղետներ կլինեն, քանի դեռ մեղավորներն անպատիժ են Ծառայությունների մատուցումը կսահմանվի ըստ ընտանիքի շնչի քանակի. «Փաստ»Lավ լուր` Արցախից«Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա». պատերազմին կամավորագրված Ստեփան Դանոյանը նահատակվել է Մատաղիսում. «Փաստ»«Գումարը խնայվել է, իսկ աշխատանք չի իրականացվել. մենք պետք է փորձենք կարգավորել հենց ռազմաքաղաքական բալանսը». «Փաստ»