Երևան, 27.Հունվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ Ծնվել է Միկա Ղափլանյանի և Մարիամ Ադամյանի առաջնեկը Խոշոր հրդեհ Հայաստանում Նոր հայտարարություն շրջափակված Արցախից Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Մեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին Արցախից տեղեկացնում են


Առանց Արցախի հարցը լուծելու կամ գոնե հստակեցնելու, թե ինչպես է այն լուծվելու, անհնար է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Երևանը Մոսկվայից սպասում է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը հակված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ռուսական ծրագրին: Այդ մասին պարզ է դարձել Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի մայրաքաղաք ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի բանակցություններից։ Հանդիպելով Խովաևի հետ՝ նույն բանի մասին է խոսել նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Իգոր Խովաևը, որը նաև ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գծով, Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև այն ժամանակ ընդունված հայտարարության կատարման ընթացքին։ Հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանն իր մաքսիմալիստական նկրտումներով խոչընդոտում է տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը աջակցում է ռուսական առաջարկներին, որոնք կարող են հիմք դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների համար։

Հիշեցնենք, որ բանակցային սեղանին կա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու տարբերակ: Արևմտյանը նախատեսում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում, որով հայկական կողմը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղին քաղաքական աջակցություն ցուցաբերելուց և ճանաչում այն որպես Ադրբեջանի մաս։ Կարգավորման ռուսական տարբերակը նախատեսում է հաշտության պայմանագրի ստորագրում, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ անորոշ ժամանակով հետաձգված։ Բաքուն կտրականապես դեմ է ռուսական տարբերակին՝ պնդելով, որ Ղարաբաղյան խնդիրն այլևս գոյություն չունի. այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմով։ Սկզբում Երևանը հակված էր դեպի կարգավորման արևմտյան տարբերակը, քանի որ նրան անհրաժեշտ էր հրատապ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի հետ։ Պարզաբանելով այդ ընտրությունը՝ Փաշինյանն ասել էր, որ հայկական կողմը պետք է համակերպվի այն փաստի հետ, որ աշխարհում ոչ մի պետություն Լեռնային Ղարաբաղը չի համարում անկախ պետություն, և հնարավոր չէ պայքարել ամբողջ աշխարհի դեմ։

Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ պահանջներ կարող է ունենալ Հայաստանը Ղարաբաղի հարցում որևէ մեկից, եթե ինքը չի ճանաչում այդ տարածաշրջանի ինքնիշխանությունը ավելի քան 30 տարի։ Ավելին, դա չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ որոշ պետություններ (Արգենտինայի և Ուրուգվայի խորհրդարանները) հուսադրող ազդանշաններ էին ուղարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) ճանաչման հարցը քննարկելու իրենց պատրաստակամության մասին։ Ավելի ուշ իր ելույթներից մեկի ժամանակ Փաշինյանը հարց է հնչեցրել՝ Մոսկվան երաշխավորո՞ւմ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, եթե հայկական կողմն ընդունի կարգավորման ռուսական ծրագիրը, քանի որ Ադրբեջանի ղեկավարները սպառնում են բոլոր հարցերը լուծել ուժով, եթե Երևանը հնազանդություն չցուցաբերի: Նման բացատրությունները, թե նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները նախատեսված են ներքին լսարանի համար, ջարդուփշուր են եղել հայկական առողջարանային Ջերմուկ քաղաքի հրթիռակոծմամբ, Սևանա լճի շրջակայքում ադրբեջանական ստորաբաժանումների առկայությամբ և հրադադարի խախտման դեպքերի աճով։

Ինքնին կարելի է եզրակացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկներին սատարելու Փաշինյանի հստակ հայտարարությունը կարող է կապված լինել խաղաղության և կայունության պահպանման վերաբերյալ Մոսկվայի կողմից նշված երաշխիքների ստացման հետ։ Բայց սա ընդամենը ենթադրություն է։ Մինչդեռ հայկական կողմից բանակցությունների մեկ այլ ակտիվ մասնակից՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է, թե «որքան Ադրբեջանը սրում է իրավիճակը, այնքան հրատապ են դառնում Արցախի իրավունքների և անվտանգության հարցերը և միջազգային արձագանքման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը»։ Նրա խոսքերով, հայկական կողմը պնդել է, որ Սոչիի հայտարարության վերջնական տեքստում ներառվեն կարգավորման ռուսական առաջարկները, սակայն հաջողության չի հասել։ «Մենք շարունակելու ենք աշխատել։ Մեծ հաշվով, այդ առաջարկները համահունչ են առկա գործընթացներին»,- կարծիք է հայտնել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկելու չորս թեմա ունեն՝ հումանիտար հարցեր՝ կապված բոլոր գերիների անհապաղ ազատ արձակման, կոմունիկացիոն ապաշրջափակման, սահմանազատման և անվտանգության հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ կապված հարցեր։ Գրիգորյանն ընդգծել է, որ առանց Արցախի հարցը լուծելու կամ գոնե հստակեցնելու, թե ինչպես է այն լուծվելու, անհնար է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Նա մանրամասնել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում, թե ինչպես կարելի է տարանջատել Ղարաբաղյան խնդիրը խաղաղության պայմանագրից։ «Փորձում ենք տարանջատել այդ թեմաները, բայց դա երաշխիքներ է պահանջում»,- ասել է Գրիգորյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ը զգուշացնում է Խոշոր հրդեհ ՀայաստանումԹրամփը հայտարարել է, որ նախագահ լինելու դեպքում կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը մեկ օրում Նոր հայտարարություն շրջափակված Արցախից Երևանում ձյուն կգա Պատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար. «Փաստ» Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Միայն ուժեղ երկիր, տնտեսություն ունենալու պարագայում աշխարհը կկանգնի մեր կողքին․ Մեսրոպ Առաքելյան Չնայած դժվարություններին՝ արցախցու՝ իր հողում ապրելու որոշումն անբեկանելի է․ Մեսրոպ Առաքելյան Արցախի պետնախարարն աշխատում է բոլոր ուղղություններով, հունից հանում դժգոհներին Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․ Ռուբեն ՎարդանյանԱրարատԲանկը «Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախագծի կողքինGFN.AM-ը սկսում է Հայաստանում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի․ Ռուբեն ՎարդանյանՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՄեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու Լավ լուր՝ ՀՀ քաղաքացիների համար․ ևս մեկ երկիր՝ առանց վիզայի Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին Բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ․ Վարդանյան ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ Պուտինն ինձ չի հետաքրքրում․ ԶելենսկիՆիկոլ Փաշինյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել Ռուսական զորքերը նոր դիրքեր են գրավում Ուգլեդարի մատույցներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացելՍտեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի Արցախում 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ Արցախից տեղեկացնում ենԱրցախի շրջափակումը նույն 44-օրյա պատերազմն է՝ պարզապես առանց պայթող ռումբերի. Մետաքսե ՀակոբյանՁյուն է գալու․ օրերը հայտնի են Կենտրոնում և Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի Զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի, բայց սպան փորձել է վառել. Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է պատմումՍպասվում են տեղումներ Ոսկե գարեջուր, գինի, կոկտեյլ և օղի. ի՞նչ նպատակ ունեն և ի՞նչ արժեն. «Փաստ»Քրեական հետապնդում հարուցվեց. նոր տեղեկություններ՝ ողբերգական դեպքից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆՎԱՐԻ). Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը. «Փաստ»Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Դատախազություն Միացե՛ք մեր քայլերթին, ցույց տվե՛ք, որ այսօր մենք միասնաբար մեր բանակի հետ ենք. Չալաբյան Փակուղի Ղարաբաղում, արևմտամետ ուղղվածություն Հայաստանում և երկրորդ ճակատ Անդրկովկասում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Բանակում նոր աղետներ կլինեն, քանի դեռ մեղավորներն անպատիժ են Ծառայությունների մատուցումը կսահմանվի ըստ ընտանիքի շնչի քանակի. «Փաստ»Lավ լուր` Արցախից«Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա». պատերազմին կամավորագրված Ստեփան Դանոյանը նահատակվել է Մատաղիսում. «Փաստ»«Գումարը խնայվել է, իսկ աշխատանք չի իրականացվել. մենք պետք է փորձենք կարգավորել հենց ռազմաքաղաքական բալանսը». «Փաստ»«30 տարվա ամբողջ գործընթացը ջուրը գցեցին». ինչո՞ւ մենք հայտնվեցինք այսօրվա իրավիճակում. «Փաստ»