Երևան, 31.Հունվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Առայժմ ոչինչ չի խոսում այն մասին, որ այսօր կամ վաղը Ռուսաստանին դուրս են մղելու Անդրկովկասից». «Փաստ» Պաշտոնական նոր հաղորդագրություն՝ շրջափակված Արցախից Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա. «Փաստ» Առաջարկվում է ՔԿ-ի քննիչների աշխատանքը ևս համարել ռիսկային և ամսական հավելում վճարել. նախագիծ. «Փաստ» ՖՈՏՈ. Ողբերգական լուր Գեղարքունիքից․ կան զոհեր ու վիրավորներ «Թող այդ մեդալները չլինեին, կարևորն ինքը ողջ լիներ». երկու պատերազմով անցած կապիտան Անդրեյ Ավագյանն անմահացել է Արցախում. «Փաստ» Այն, ինչ այս պահին պետք է իրեն. «Փաստ» «Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում». «Փաստ» Ուշադրություն. Ձյուն և մառախուղ. ԱԻՆ-ը զգուշացնում է «Այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». «Փաստ»


Հարստացուցիչ ֆաբրիկան, որ հանքարդյունաբերական հսկայի բաբախող սիրտն է

Հասարակություն

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում ենք... Շրջում ենք բոլոր տեղամասերում, շփվում աշխատակիցների հետ, մասնագետների օգնությամբ ծանոթանում ոլորտի մեքենասարքավորումներին, որոնց մի մասն արդիական է ու տեղադրվել է նաև ընթացիկ տարում: Շրջում ենք՝ փորձելով ամբողջական պատկերացում կազմել ֆաբրիկայի մասին, որը, կարծեք, մի ինքնատիպ և ամբողջական ձեռնարկություն է հանքարդյունաբերական հսկայի կազմում, շրջում ենք՝ հիացմունք ապրելով, որ հանքանյութի  հարստացման առաջադեմ տեխնոլոգիաները, նորագույն աղացներն ու ֆլոտացիոն մեքենաներն արդեն հասանելի են ԶՊՄԿ ընկերությանը...

Մեզ ուղեկցում և արտադրական գործընթացի վերաբերյալ բացատրություններ է տալիս ֆաբրիկայի պետ Անդրանիկ Ավագյանը։

Շրջայցի վերջում ֆաբրիկայի պետի հետ զրույցով փորձեցինք ընդհանրացնել մեր տեսածն ու լսածը, նաև ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանը:

***

- Պարոն Ավագյան, նախ՝ շնորհակալություն հետաքրքիր շրջագայության և    հանգամանալից պարզաբանումների համար:

  Հիմա փորձենք մեր զրույցին մասնակից դարձնել ընթերցողին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում հարստացուցիչ ֆաբրիկան. սկսենք     տեխնոլոգիական գործընթացի սկզբից և հասնենք դրանց տրամաբանական ավարտին:

- Ինքնաթափ մեքենաներով հանքաքարը բացահանքից բերվում է հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամաս, լցվում հանքաքարի ընդունիչ զետեղարաններ: Ջարդումն  իրականացվում է խոշոր, միջին և մանր  կոնային ջարդիչներով:

Ջարդված հանքաքարի պահեստներից՝ թիթեղավոր սնուցիչների և փոխադրաժապավենների միջոցով տեղափոխվում է մանրացման տեղամասեր:

Մանրացված ապարախյուսը պոմպերով մղվում է  հիդրոցիկլոններ, որտեղ դասակարգումից հետո ավելի խոշոր մասնիկները, ավազներն ուղղվում են երկրորդ փուլի մանրացման, իսկ անհրաժեշտ չափսերով մասնիկները մղվում են պղինձ-մոլիբդենային կոլեկտիվ խտանյութի ֆլոտացման փուլ, որտեղ տրվում են համապատասխան ազդանյութեր և  հաջորդող պրոցեսներում արդեն կոլեկտիվ խտանյութից առանձնացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութերը:

Կարծում եմ  ընթերցողին հետաքրքիր չեն լինի տեխնոլոգիական գործընթացների բոլոր բարդ մանրամասները, միայն ասեմ, որ որոշ ֆլոտացիոն հարստացման փուլեր անցնելուց հետո պղնձի և մոլիբդենի պատրաստի խտանյութերն ուղղվում են ջրազրկման, որից հետո ֆիլտրվում են  և որպես ապրանքային խտանյութ առաքվում սպառողին։

- Ըստ երևույթին կարող ենք փաստել՝ ֆաբրիկան ոչ միայն կոմբինատի առանցքային արտադրական օղակն է, այլև բազմաթիվ տեխնոլոգիական գործընթացների համակցություն...

- Ճիշտ նկատեցիք՝ հանքանյութերի ֆիզիկաքիմիական հատկությունների տարբերությունների վրա հիմնված  տեխնոլոգիական  գործընթացների  փոխկապակցված մի ամբողջական համակարգ է  հարստացուցիչ ֆաբրիկան: Տասնյակից ավելի չափորոշիչներ կան, որոնք պետք է  վերահսկվեն և պահպանվեն...      

Սովորաբար, երբ խոսվում է կոմբինատին առնչվող տեխնիկական առաջադիմության մասին, բոլորը մտովի (ակամա) սևեռվում են ֆաբրիկայի վրա:

Հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնիկական հագեցվածության մասին կուզենայինք իմանալ, որքանո՞վ են արդիական գործածվող մեքենասարքավորումները:

- 2011 թվականին, երբ շահագործման հանձնվեց կիսաինքնամանրացման և գնդաղացների տեղամասը, տեղադրվեցին «FLSmidth» դանիական ընկերության սարքավորումներ. այդ ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով,  օգտակար հանածոների հարստացման բնագավառի մեքենասարքավորումների նախագծմամբ և արտադրությամբ, ներդրմամբ և մոդեռնիզացմամբ: Տվյալ ընկերությունը մասնաճյուղ ունի աշխարհի ավելի քան 60 երկրում:

Հիմա վերազինման գործընթաց է... Ինքնաղացման և գնդաղացների տեղամասում բավականին հին սարքավորումներ են մինչև այժմ օգտագործվում: Ներկայումս դրանք հերթականությամբ փոխելու և նորացնելու նախագիծ է իրականացվում: Եվ դա կատարվում է  այնպես, որ արտադրական գործընթացը չխափանվի: Այժմ միևնույն տեղամասում ընթանում են ավելի բարձր արտադրողականությամբ աղացամեքենայի մոնտաժման աշխատանքներ։  Հետևաբար՝ մոտ ապագայում մեկ սխեմա կհանվի և կփոխվի, որից հետո միայն հաջորդաբար կիրականացնենք մյուսների փոխարինումը նորերով: Եվ այդպես շարունակ...

Ֆաբրիկայի արտադրողականության բարձրացման և ընդլայնման ծրագրի շրջանակում՝ նախագծման փուլում են նաև նոր ֆլոտոմեքենաների ձեռքբերումն ու ներդնումն արտադրությունում:

Աշխատակիցների քանակով էլ, կարծեք, ընկերության ամենամեծ օղակն է հարստացուցիչ ֆաբրիկան:

- Այժմ հարստացուցիչ ֆաբրիկայում աշխատում է  637 մարդ։  Կազմակերպչական-կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, և որոշ տեղամասերի ենթակայություն փոխվել է: Օրինակ, տեխնիկական կանոնակարգման կառավարչությունը և այլն:

Ֆաբրիկան, հիրավի, կոմբինատի ամենախոշոր արտադրամասն է, աշխատանքը շուրջօրյա է՝ առանց դադարի, շաբաթ-կիրակի և տոն օրեր չկան, ութժամյա գրաֆիկով, օրը երեք հերթափոխով: Ամիսը մեկ էլ ֆաբրիկան  կանգնեցվում է պլանային վերանորոգման:

- Դժվա՞ր է ֆաբրիկայում աշխատանքի ընդունվելը, արդյո՞ք նեղ մասնագետներ են միայն պահանջվում:

Ցանկալի է, որ մասնագիտական աշխատանք կատարող սկսնակներն ունենան համապատասխան կրթություն՝ հարստացման, մետալուրգիայի գծով: Իսկ սպասարկման կառավարչությունում աշխատակիցներ ընդունելիս կարևորվում են փորձը, մասնագիտական հմտությունները:

Որոշ մասնագետներ էլ պետք է ունենան համապատասխան վկայական, որից հետո տեղում փորձնական առաջադրանք են ստանում, և գործնական աշխատանքում լավագույն որակներ դրսևորած թեկնածուներին առաջնություն է տրվում:

Այդ ամենը կատարվում է նախնական հարցազրույցով անցած թեկնածուների հետ:

- Հարստացուցիչ ֆաբրիկայի ոչ դյուրին աշխատանքային տեղամասերում նաև կանանց տեսանք...

- Կանայք հիմնականում աշխատում են որպես խտացուցիչի ապարատավար, ռեագենտ լուծող, հանդերձապահ, գործավար, փաթեթավորող և այլն։ Ունենք նաև սնիչի մեքենավարներ, ովքեր ապահովում են ջարդման տեղամասից հանքաքարի մատակարարումն աղացամեքենաներին. դա բարդ աշխատանք է կանանց համար՝ ֆիզիկական ջանքեր պահանջող, բայց նրանք հաջողությամբ են իրականացնում իրենց պարտականությունները:

122 կին է աշխատում ֆաբրիկայում:

- Եվ, այդ բոլորով հանդերձ, ո՞վ է հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր դեմքը, առանցքային դերակատարը:

- Հարստացուցիչ ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատակցի դերն էլ կարևոր է։

Տեխնոլոգիական հերթափոխերի անձնակազմը վերահսկում և կառավարում է պլանային ցուցանիշները, տեխնոլոգիական պարամետրերի իրականացումն ու բարելավումը։

Արտադրության սպասարկման անձնակազմն էլ ապահովում է տեխնոլոգիական սարքավորումների անընդհատ և անխափան աշխատանքային ռեժիմը, ժամանակին ու որակյալ վերանորոգման աշխատանքների իրականացումը և պարապուրդները նվազագույնի հասցնելուն միտված գործողությունները։

- Այդքան մեքենասարքավորումներ, տեխնոլոգիական պրոցեսներ... Աշխատանքի անվտանգության ապահովումը, կարծում ենք, առաջնահերթ խնդիր է:

- Լեռնահանքային արդյունաբերությունը, աշխատանքի անվտանգության տեսակետից, բազմաթիվ ռիսկեր է պարունակում։

Պատահական չէ, որ ամեն օր բոլորին կրկին անվտանգ, անփորձանք աշխատանք եմ մաղթում: Առաջինը՝ անվտանգություն, հետո՝ արտադրություն, այսինքն՝ հենց ինքը՝ անվտանգ արտադրություն: Ամեն անգամ հորդորում եմ՝ չշտապել, հարկ եղած դեպքում դիմել օգնության, հետևել անվտանգության կանոններին: Աշխատանքի անվտանգության հարցում երկրորդական հարցեր և մանրուքներ չկան ու չեն կարող լինել:

- Աշխարհում խառը ժամանակներ են, կարողանո՞ւմ է ընկերությունը ժամանակին տեղ հասցնել անհրաժեշտ ռեագենտները, չէ՞ որ անխուսափելի են լոգիստիկ դժվարությունները:

- Լոգիստիկան շատ կարևոր խնդիր է մեր օրերում, ուստի և (խելամիտ պլանավորման շնորհիվ) միանգամից մի քանի ամսվա կամ նույնիսկ մեկ տարվա պաշար ենք նախապես պատվիրում ու  ձեռք բերում, որ խնդիրների առաջ չկանգնենք: Նկատի ունեմ հատկապես ստրատեգիական նշանակության նյութերը՝ ռեագենտներ, գնդեր, պահեստամասեր...

- Շուրջօրյա աշխատանք՝ կապված հանքաքարի վերամշակման  հետ, փոշի, բայց... մաքրություն ամբողջ ֆաբրիկայում, ինչը չէր կարելի չնկատել: Օդափոխությունն էլ, կարծեք, պատշաճ մակարդակի վրա է...

- Տարածքի մաքրությունը կարևոր պայման է աշխատանքի անվտանգ կազմակերպման  և նորմալ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար: Աշխատակիցները սովորել են, գիտեն, որ իրենց հերթափոխից հետո հաջորդ հերթափոխն է գալու, ուրեմն և ամեն ինչ մաքուր վիճակում պիտի լինի: Ասել է թե՝ յուրաքանչյուրն իր հերթափոխի ժամանակ իր տարածքը պետք է մաքուր պահի և այդպես էլ հանձնի:

Օդափոխության գործող համակարգերը նախագծվում է բարելավել, առաջնայինը ռեագենտային բաժինն է: Ավելի հզորացված, կատարելագործված համակարգ պետք է ներդրվի, ինչը նախագծման փուլում է:

***

Մեր շրջայցի ընթացքում,  աշխատակիցների հետ շփումներում, վերստին համոզվեցինք, թե որքան կարևոր է ֆաբրիկայի կառավարումը, մեքենասարքավորումների նորոգումը, վթարային իրավիճակների կանոնավոր վերացումը: Մի քանի տեղ ականատես եղանք վերանորոգման աշխատանքների, հանդիպեցինք նաև ֆաբրիկայի մեխանիկական կառավարչության ղեկավար Էրիկ Ավագյանին, ով պատասխանեց մեր ստեղծագործական խմբին հետաքրքրող հարցերին:

- Հարգելի Էրիկ, լինելով ֆաբրիկայի բոլոր տեղամասերում՝ տեսանք, զգացինք, թե որքան կարևորություն ունեն տեխնիկական սպասարկումը, վերանորոգումները, անսարքությունների վերացումը և մեքենասարքավորումների անխափան գործունեության ապահովումը:

- Ֆաբրիկայի տեխնիկական սպասարկումը և մեխանիկական վերանորոգումները կատարվում են մեխանիկական կառավարչության կողմից, որն ունի 195 աշխատակից: Մենք ունենք վերանորոգումների ժամանակացույց օրվա, ամսվա, տարվա կտրվածքով:

Աշխատանքների ծավալը շատ մեծ է, ընդ որում՝ աշխատանքները կատարվում են  և՛ հերթափոխով, և՛ ցերեկային վերանորոգող անձնակազմով: Հերթափոխով աշխատողների մեջ կա առանձին խումբ, որը վերանորոգում է աղացները, լուծում մյուս խնդիրները, որ առաջանում են 24 ժամվա ընթացքում: Ցերեկային խումբը վերանորոգումներն իրականացնում է ըստ ժամանակացույցի, ըստ առաջացած վթարային դեպքերի:

Վթարային դեպքերը, կարելի է ասել, վերջին տարիներին զգալիորեն պակասել են, և ամեն ինչ բավականին սահուն է ընթանում:

- Մենք տեսանք ժամանակակից և ավելի հզոր աղացամեքենաներ. ե՞րբ են ներդրվել:

- Ներդրվել են ընթացիկ տարում։  2022-ին շահագործման է հանձնվել երկու նոր աղաց, ևս մեկը նախապատրաստում ենք շահագործման:

Ձեռք բերման ու ներդրման փուլում են ևս վեց ժամանակակից ու հզոր աղաց:

- Նոր տեխնիկա, նոր լուծումներ... Արդյո՞ք դժվար չեն  դրանց տիրապետելը, առավել ևս ծագող խնդիրներն ու անսարքությունները վերացնելը:

- Ֆաբրիկայի տեխնիկական վերազինումն անընդհատ իրականացվող գործընթաց է: Եվ ուրեմն՝ ձգտում ենք զուգահեռաբար տիրապետել նոր տեխնիկային ու տեխնոլոգիաներին: Դրա համար, իհարկե, և՛ վերապատրաստումներ են իրականացվում, և՛ փորձի փոխանակումներ, և՛ տեսական գիտելիքների յուրացում...

- Ներդրվող տեխնիկան հավանաբար նաև համապատասխան պահեստամասերի ձեռքբերման խնդրի առաջ է Ձեզ կանգնեցնում, չէ՞ որ խոսքը տվյալ տեխնիկայի կանոնավոր գործունեության ապահովման, վերանորոգման մասին է, որով պայմանավորված է ամբողջ ընկերության ներդաշնակ աշխատանքը:

- Տվյալ տեխնիկան տրամադրող գործարանը և՛ երաշխիքային ժամկետներ ունի, և՛ շահագործման թույլտվության ժամկետ: Այսինքն՝ մինչև վերանորոգման հասնելը որոշակի ժամանակով պատասխանատվություն է կրում արտադրող ձեռնարկությունը:

Պահեստամասերն էլ նրանց միջոցով ենք ձեռք բերում՝ մեր համապատասխան մասնագետների հետ քննարկելուց հետո:

- Արդյո՞ք հարստացուցիչ ֆաբրիկայի մեխանիկական կառավարչության բոլոր աշխատակիցները մասնագետներ են, թե՞ ստիպված եք լինում սովորեցնել:

- Մեխանիկական ծառայությունում, օրինակ, չի կարող աշխատել ոչ մասնագետը:

Ինքս 15 տարի է՝ աշխատում եմ ԶՊՄԿ-ում, յոթերորդ տարին է՝ աշխատում եմ հարստացուցիչ ֆաբրիկայում, իսկ ֆաբրիկայի գլխավոր մեխանիկի պարտականությունները կատարում եմ վերջին երկու տարում: Ասելս այն է, որ մեխանիկական սպասարկման թիմում ընդգրկվելու համար պետք է լավագույնս տիրապետել ֆաբրիկայի ամբողջ գործընթացին:

 

***

Կեսօրը վաղուց էր թեքվել դեպի երեկո, երբ բաժանվեցինք ֆաբրիկայի աշխատակիցներից: Ժամերի ընթացքում հասցրել էինք լինել գրեթե բոլոր տեղամասերում և ընդհանուր առմամբ ծանոթանալ տեխնոլոգիական գործընթացներին՝ հանքաքարի ջարդումից-մանրացումից մինչև պղնձի և մոլիբդենի ապրանքային խտանյութի ստացոում:

Հեռացանք տպավորված. ֆաբրիկան, առանց չափազանցության, հանքարդյունաբերական այդ ընկերության բաբախող սիրտն է, ավելին՝ այնտեղ են միմյանց հաղորդակցվում-փոխկապակցվում արտադրության բոլոր արյունատար անոթները, ինչի շնորհիվ էլ ստացվում են պղնձի և մոլիբդենի բարձորակ խտանյութեր:

Տպավորված էինք կոլեկտիվի և բազմաճյուղ գործընթացների հստակ աշխատանքով ու կազմակերպական մակարդակով:

Տպավորված էինք մասնագետների վարպետությամբ, նորագույն մեքենասարքավորումները կառավարելու-շահագործելու նրանց արհեստավարժությամբ:

Այդ ամենը գուցե և հիանալու զգացմունքներ չառաջացներ մեզանում, եթե վերջնարդյունքով՝ մեծակշիռ չափով (հատկապես վերջին շրջանում) չհամալրվեր մեր պետական գանձարանը, եթե դրանով չապահովվեր հազարավոր սյունեցիների բարեկեցությունը...

Ակվատլոն՝ ըմբշամարտ ջրի տակ և... ոչ միայն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդաշատ ցույց Երևանում՝ ընդդեմ գնաճի. «Փաստ»«Առայժմ ոչինչ չի խոսում այն մասին, որ այսօր կամ վաղը Ռուսաստանին դուրս են մղելու Անդրկովկասից». «Փաստ»«Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան Պաշտոնական նոր հաղորդագրություն՝ շրջափակված Արցախից Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա. «Փաստ»Մտահոգությամբ եմ հետևում զարգացումներին, հույս ունենալով, որ ճանապարհը կապաշրջափակվի, իսկ հանքը կվերսկսի աշխատանքները. Արմեն ՍտեփանյանՆավթի գները չափավոր իջնում են Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ Շիֆ Լոռու մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ Առաջարկվում է ՔԿ-ի քննիչների աշխատանքը ևս համարել ռիսկային և ամսական հավելում վճարել. նախագիծ. «Փաստ»ՖՈՏՈ. Ողբերգական լուր Գեղարքունիքից․ կան զոհեր ու վիրավորներ «Թող այդ մեդալները չլինեին, կարևորն ինքը ողջ լիներ». երկու պատերազմով անցած կապիտան Անդրեյ Ավագյանն անմահացել է Արցախում. «Փաստ»Այն, ինչ այս պահին պետք է իրեն. «Փաստ»«Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում». «Փաստ»Ուշադրություն. Ձյուն և մառախուղ. ԱԻՆ-ը զգուշացնում է «Այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». «Փաստ»Անկախ մարմինների քաղաքականացման դիֆուզիան. «Փաստ»Ինչո՞ւ է ակտիվացել Թորոսյանը. «Փաստ»Ստուգումներ են սպասվում. «Փաստ»Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ. «Փաստ»Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են. «Փաստ»Ակտիվ աշխատանքներ է տանում Շարլ Ազնավուրի որդին. «Փաստ»Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը տեղի կունենա մարտի 10-ից 12-ըՌուբեն Վարդանյանի ուշագրավ անկարկը և դիվանագիտական ձևակերպումը ԵՄ հավակնությունն ավելի է ուժգնանում արևային «հեղափոխության» ֆոնին Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողովՎթարային ջրանջատում Երևանում Ինչո՞ւ է ծառայակիցը կրակում զինակից ընկերոջը և ինչո՞ւ են ավելացել դեպքերը․ մեկնաբանում է ռազմական փորձագետը Նոր հաղորդագրություն ՍյունիքիցԳաղտագողի Եռաբլուր գնալու նպատակը ո՞րն է, ինչ է ուզում ասել, որ իր ասածն օրե՞նք էՀայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» կինոարտադրության հարթակին Ոսկու արժեքը բարձրացել է Ասենք թե Փաշինյանը 100 անգամ հարցաքննվել է. դրանից ի՞նչը փոխվեց. Բորիս Կոտիկով Մեր կյանքի միակ նպատակը մեր երեխեքին սպանողից պատասխան ստանալն է. զոհվածի մայր Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ. Ռուբեն Վարդանյան Լոռու մարզը նոր դատախազ ունի Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցուցակըՄենք չգիտենք, թե ով է կանգնած Իրանում հարձակման հետևում և կոնկրետ ինչ է տեղի ունեցել. ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Արտարժույթների փոխարժեքներն այսօր Նավթի ու գազի շահագործումը Ադրբեջանում աղետալի հետևանքներ է ունեցել, բայց «էկոակտիվիստները» որոշել են բողոքի ցույց անցկացնել Գորիս-Ստեփանակերտ հատվածում․ Լորենս Մարտինը՝ Հաագայի դատարանում ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է․ վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր Գեղարքունիքում այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ.ԱբրահամյանՄայր Աթոռի արխիվներն ու թանգարանները Հայբիզնեսբանկի Իջեւանի մասնաճյուղի կառավարչին, ոսկերչին եւ գանձապահին դատում են. Ոսկան Սարգսյան