Երևան, 07.Դեկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ցավով կարդում եմ ադրբեջանցիների քոմենթները և… Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ ղեկավար Պեմզաշենում սպանված ընտանիքի ամուսինը խոսել է. նոր բեկում ՀՀ-ն ստացել է Բաքվի առաջարկները, մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ Իրա­վի­ճա­կը Անդր­կով­կա­սում թեք­վում է դե­պի զին­ված նոր սրաց­ման, որը Ռու­սաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ փոր­ձում է կան­խել. «Փաստ» Ժամը 11-ից լույս չի լինելու Պայքարի բացակայությունը՝ ճանապարհ դեպի պարտություն. «Փաստ» «Իմ ցավոտ հպարտությունն է». պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ» «Իշխանությունները չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել. բանակցային գործընթացից դրական ակնկալիք չկա». «Փաստ»


Գյուղատնտեսության ապագան իշխանություններին իրականում չի էլ հետաքրքրում. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից է, իսկ դա ենթադրում է, որ այն պետք է հատուկ հոգածության առարկա լիներ իշխանությունների կողմից, բայց կյանքը հակառակ պատկերն է ցույց տալիս։ 2018 թվականից սկսած Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է արձանագրում։ Եվ ուշագրավ է, որ այս տարի, երբ ակնկալվում է, որ տարին կփակենք երկնիշ տնտեսական աճով, գյուղոլորտում անկումային տրամադրությունները պահպանվում են։ Իսկ եթե տարիներ շարունակ տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը նվազում է, ապա դա նշանակում է, որ մեր գյուղատնտեսությունն ուղղակի ինքնաոչնչացման ճանապարհով է գնում։

Այսինքն, եթե այսպես շարունակվի, ապա շատ հավանական է, որ մի քանի տարի անց կազմակերպված գյուղատնտեսություն այլևս չունենանք։ Եվ դա այն պարագայում, երբ ռուսուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում պարենային ճգնաժամ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ այդ ճգնաժամը խորացել է այն պատճառով, որ աշխարհի տարբեր մասերում այս տարին երաշտային էր, և մի շարք մթերքների հարցով ակնկալված բերքը չի ստացվել։ Ուշագրավ է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում իրենք հեղափոխական տեմպերով պետք է զարգացնեն գյուղատնտեսությունը, բայց կարճ ժամանակ անց, առանց երկար-բարակ մտածելու, կրճատեցին գյուղատնտեսության նախարարությունը։ Իսկ հիմա չկա հատուկ մասնագիտացված կառույց, որը կոնկրետ կզբաղվի գյուղատնտեսական ապրանքների արտադրության խթանման գործով։

Դրա համար էլ կառավարությունը գրեթե միշտ ուշացած է արձագանքում ոլորտում առկա խնդիրներին։ Օրինակ՝ նախքան ցանքսը պետք է լուծված լինեն սերմացուի, պարարտանյութերի, տրանսպորտի ու դիզվառելիքի հարցերը, բայց մինչև գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում, օրերով չեն բողոքում, սայլը տեղից չի շարժվում։ Մինչև Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անում, մինչև որոշվում է, թե ինչ ծրագրեր պետք է կատարվեն, արդեն այլ խնդիրներ են ծագում գյուղատնտեսների համար։ Այս անգամ էլ, օրինակ՝ ոռոգման հարցն է բարձրանում։ Պարզվում է, որ ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջրային պաշարներ չկան, և իշխանությունները, կրկին առանց երկար-բարակ մտածելու, ընտրում են ամենահեշտ ճանապարհը. որոշում են միլիոնավոր խորանարդ մետրերի ջուր բաց թողնել Սևանա լճից։ Սակայն բաց թողնված ջուրն էլ նորմալ չի կառավարվում, և այն դեպքում, երբ որոշ ցանքատարածություններ անհրաժեշտ չափով չեն ոռոգվում, ջրի մի մասը Հրազդան գետով անարգել հոսում է դեպի Արաքս, որտեղից Թուրքիան ջուրը վերցնում է և ամբարում։ Այնինչ, հենց Հայաստանն այդ ջրի կարիքը շատ ունի։ Հետո էլ գալիս է գյուղմթերքի մթերման կամ արտահանման կազմակերպման հարցը։

Ու գրեթե ամեն տարի այս թեմայով մեծ աղմուկ է բարձրանում։ Գյուղացիները բողոքում են, որ բերքն իրացնելու խնդիր ունեն կամ ցածր գներով են մթերում, որի արդյունքում չեն կարողանում փոխհատուցել իրենց ծախսած գումարները։ Օրինակ՝ այսպիսի խնդիրների առաջ են կանգնել խաղողագործները։ Իսկ իշխանությունները հարցին պատշաճ լուծում չեն տվել, դրա համար էլ բազմաթիվ խաղողագործներ սկսել են քանդել իրենց խաղողի այգիները, այդ թվում՝ նաև երիտասարդ այգիները։ Բայց, կարծես թե, իշխանություններին շատ քիչ է հուզում այս հարցը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե խաղողի մթերման հարցն ամբողջությամբ լուծված է, և ոչ մի խնդիր չկա։ Մյուս կողմից էլ իշխանական ներկայացուցիչները նշում են, որ եթե խաղողի մշակումը ձեռք չի տալիս, կարող են խաղողագործներն այլ մշակաբույսեր աճեցնել։

Բայց պետք է նկատի ունենալ, թե այդպիսի այգիներ նորից ստեղծելու համար ինչքան ժամանակ ու ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու, եթե խաղողի պահանջարկը կրկին աճի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների մոտեցումն այնպիսին է, որ եթե մի քանի նախաձեռնությամբ են հանդես եկել, օրինակ՝ քիչ տոկոսներով կամ անտոկոս գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, ապա դա բավարար է, ու գյուղատնտեսությունը պետք է ինքն իրեն իներցիայով զարգանա։ Այնինչ գյուղոլորտը մշտական հոգածության կարիք ունի՝ ցանքսից մինչև մթերում և արտահանում։ Հայաստանից արտահանումը նաև դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն իշխանությունները արտահանման հարցում նույնիսկ ի վիճակի չեն լուծել Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև հաղորդակցության հարցը, որի մասին հայտարարությունները մնում են օդից կախված։

Արդյունքում մեր արտահանումը միշտ կախված է լինում Լարսի ճանապարհից, իսկ սպառման շուկան նույնն է մնում։ Այսպիսով, եթե ընդհանուր առմամբ բնորոշենք իշխանությունների մոտեցումը, ապա նրանց գյուղատնտեսության ապագան իրականում չի էլ հետաքրքրում։ Դրա համար էլ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում հայկական գյուղատնտեսության համար ստեղծվելիք վտանգների մասին հարցին ի պատասխան Փաշինյանը չի բացառում, որ հայկական արտադրանքը կարող է նաև կորցնել իր մրցունակությունը, բայց կարևորն այն է, որ այլ ոլորտներ զարգացում կապրեն։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-երից մահացել է ավելի քան 3220 մարդ. Մանե ԹանդիլյանՑավով կարդում եմ ադրբեջանցիների քոմենթները և… Խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է. Ռուբեն ՎարդանյանԴեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Արմռոբոտիքս» ռոբոտաշինության մրցույթըՀԱՊԿ-ի վերաբերմունքից Հայաստանի մտահոգությունն օբյեկտիվ է․ ԿլինցևիչՄանե Թանդիլյանը ամենաշատ հիշատակվող կին լիդերն է Հայաստանում Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ ղեկավարՁերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը Հյուսիսային Կովկասի հինգ դպրոցներում հայտնվել են արևային էլեկտրակայաններ Հեռացնել նիկոլիզմը,սա է մեր քաղաքական դաշտի առաջնային խնդիրներից մեկը. ՇարմազանովԳյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվելՊեմզաշենում սպանված ընտանիքի ամուսինը խոսել է. նոր բեկում Կայացել է Դովեղ գյուղի այգու բացման արարողությունը ՀՀ-ն ստացել է Բաքվի առաջարկները, մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում «Անմահ գնդի» ակտիվիստները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում Նայելով, թե որքան է հուզվում Ազարյանը, համոզվում ես՝ արվածը ճիշտ էրՊուտինը ստորագրեց Արևային ակնոց. ինչո՞վ էին տարբերվում Թութանհամոնի, Ներոնի «ակնոցները» ժամանակակիցներից. «Փաստ»Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Արգելվել է ստրկությունը, պայթել է ռազմամթերք տեղափոխող նավ, ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա. «Փաստ»Իրա­վի­ճա­կը Անդր­կով­կա­սում թեք­վում է դե­պի զին­ված նոր սրաց­ման, որը Ռու­սաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ փոր­ձում է կան­խել. «Փաստ»Ժամը 11-ից լույս չի լինելուՍտեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները Պայքարի բացակայությունը՝ ճանապարհ դեպի պարտություն. «Փաստ»«Իմ ցավոտ հպարտությունն է». պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ»Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտարարություն է տարածել «Իշխանությունները չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել. բանակցային գործընթացից դրական ակնկալիք չկա». «Փաստ»«Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում». «Փաստ»Հիվանդ գլխից՝ առողջի վրա. ում ենք ընտրել, ումից ենք պահանջում. «Փաստ»«Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործելաոճի փոփոխությունը ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի բոլորի համար». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն. «Փաստ»Բոլորիս սրտերը ծակծկել են ու թողել, որ արնաքամ լինենք, քարն ի՞նչ է, որ չծակեին. «Փաստ»«Եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեց, բանակցային գործընթացում որևէ դրական ակնկալիք չպետք է ունենանք». «Փաստ»Տարաձայնություններ՝ կապված Ստամբուլ յան կոնվենցիայի հետ. «Փաստ»Վոլ­կովն ադր­բե­ջան­ցի­նե­րի թի­րա­խում է. «Փաստ»Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել խաղաղության հարցը. Ռուբեն ՎարդանյանՀրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակում նկատվում է դրական դինամիկա Ռուբլին և դոլարը կտրուկ աճել են. տարադրամի փոխարժեքն՝ այսօր Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները. Տիգրան Աթանեսյան Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի և Աուդիտորների պալատի միջև համագործակցության հուշագիր է կնքվելԲելգիայում արևային էներգիայի խոշորագույն պահուստարանն է կառուցվել 28-ամյա երիտասարդը մահացավ Ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքիցՄահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. հավաքվածներն ասում էին. «Ցավալի դեպք է, բայց մահացածը հաճախակի էր վարորդների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում». ժամանել են Տավուշի մարզի և Դիլիջանի ոստիկանապետերըԴավիթ Փախչանյան. «Ունենք մշակումներ, որոնք կարող են փոխել պատերազմի վարման ձևը» Ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակցի դինՈրոշ շրջանակներ փորձում են տորպեդահարել Ռուբեն Վարդանյանի աշխատանքըՇաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սադրանքի 2 դեպք է գրանցվել Ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, եթե անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կա, թող սկսեն․ Սեյրան Օհանյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման