Երևան, 27.Հունվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևն ուռուցք ունի. ադրբեջանցի քաղաքագետի սկանդալային հայտարարությունը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ Ծնվել է Միկա Ղափլանյանի և Մարիամ Ադամյանի առաջնեկը Խոշոր հրդեհ Հայաստանում Նոր հայտարարություն շրջափակված Արցախից Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Մեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին


«Այս փուլում լճացման վիճակ է. բոլոր կողմերը սպասում են, թե զարգացումները որ կողմ կընթանան». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում հայ-ադրբեջանական բանակցային փուլի ակտիվությունը պայմանավորված է աշխարհում առկա ընդհանուր իրավիճակով: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը: «Աշխարհում մի քիչ պայթյունավտանգ իրավիճակ է, ու տարբեր պետություններ, իրենց շահերը պաշտպանելով, ուզում են կասեցնել նշվածից բխող հնարավոր զարգացումները: Ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանի շուրջ կայունությունը տարբեր պատճառներով ձեռնտու է աշխարհաքաղաքական հիմնական դերակատար խաղացողներին՝ լինի Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, Թեհրանը, թե Բրյուսելը: Նրանցից և ոչ մեկին այստեղ առանձնապես մեծ լարվածություն պետք չէ: Այո, բոլոր պետություններն այստեղ ինչ-որ շահեր ուներ ու դրանք Հայաստանի միջոցով փորձում են առաջ տանել, բայց, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային կայունությունը հիմնական խաղացողներին ձեռնտու է: Հակառակ դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հաշվին իրենց դերակատարությունը մեծացնելու են, մինչդեռ որևէ մեկին ձեռնտու չէ, որ Հայաստանի հաշվին թուրք-ադրբեջանական գերտերություն ստեղծվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մարգարյանը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշում կա, թեպետ այն հիմնականում հայտարարությունների, բանաձևերի, խոսքերի տեսքով է: «Քաղաքական առումով դրանք, իհարկե, նույնպես նշանակություն ունեն, բայց վերջնական որևէ բան չեն թելադրում Ադրբեջանին. դժվար եմ պատկերացնում, որ այդ բանաձևերի, հայտարարությունների ճնշման տակ Ալիևը կարող է իր զորքերը հետ քաշել ՀՀ տարածքից: Հակառակը, ինչպես տեսնում ենք, ինչ էլ ասեն, որտեղից էլ զանգեն, Ալիևը «թքած ունի», քանի որ, իր կարծիքով, «ուր կանգնել են, Ադրբեջանի տարածք է»: Անկեղծ, դժվար է ասել, թե որքան կշարունակվի այս անորոշ վիճակը: Ալիևն ասում է՝ զորքերը հետ չեն քաշելու, Փաշինյանն ասում է՝ խաղաղության պայմանագիր կստորագրեն, եթե դելիմիտացիա լինի ու զորքերը հետ քաշվեն: Եթե երկուսի հայտարարություններին հավատանք, ապա ո՛չ խաղաղության պայմանագիր, ո՛չ էլ դելիմիտացիա է լինելու, այլ գործընթացը սառեցված է մնալու: Հարցն այն է, թե ով կարող է այդ գծից հետ քաշվել: Ադրբեջանը դժվար հետ քաշվի, հույս ունենանք, որ Հայաստանի իշխանությունները նոր զիջումների չեն գնա, առանց Ադրբեջանի կողմից զորքերը հետ քաշելու ինչ-որ պայմանագիր չեն ստորագրի՝ ճանաչելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», փաստացի ընդունելով նաև Ադրբեջանի զորքերի տեղակայումը ՀՀ տարածքում»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը:

Նրա խոսքով, ՀՀ իշխանություններն իրենց քայլերը համապատասխանեցնում են աշխարհաքաղաքական ընդհանուր միտմանը. «Շատ հեղհեղուկ վիճակ է, և հարց է, թե որ կողմը երբ հետ կքաշվի: Մինչև 44-օրյա պատերազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում որոշակի դերաբաշխում կար, նույն դերաբաշխումը մինչև հիմա ուժի մեջ է: Այսինքն, ՌԴ-ն, որպես գլխավոր դաշնակից, ապահովում է հայ-թուրքական, արցախա-ադրբեջանական սահմանը, իսկ մյուս համանախագահները դիվանագիտական խողովակներով են փորձում արդար լուծման տանել խնդիրը: Այս պայմաններում Հայաստանի իշխանություններին դժվար կլինի ասել՝ անկախ նրանից՝ դուք ինչ եք անում, մենք ամեն ինչ տալիս ենք: Այս ամենից զատ, սակայն, ադրբեջանական ու թուրքական սպառնալիքը շարունակում է առկախված մնալ, և նոր ագրեսիայի դեպքում կարող են նաև ինչ-որ նոր զիջումներ լինել: Ընդհանուր առմամբ, այս փուլում լճացման վիճակ է, բոլոր կողմերը սպասում են, թե զարգացումները որ կողմ կընթանան»:

Այս համատեքստում անդրադառնալով Ադրբեջանի՝ ամենօրյա ռեժիմով հրադադարը խախտելու, հայկական դիրքերի վրա կրակ բացելու մարտավարությանը՝ քաղաքական վերլուծաբանը նշեց. «Ադրբեջանի այս պահվածքը նույնպես գալիս է ընդհանուր իրավիճակից: Իրականում Ադրբեջանի համար այդ ճնշման պայմաններում նոր ագրեսիայի գնալը մի քիչ դժվար է: Հաշվի առնենք նաև Իրանի զորավարժությունները Ադրբեջանի սահմանին, Կապանում հյուպատոսություն բացելը, Իրանի խորհրդարանի հայտարարությունները՝ Արցախը ճանաչելու կոչերով:

Մեծ հաշվով, ամեն ինչը գին ունի, և Ադրբեջանի համար էլ գին կա: Այսինքն, այնպես չէ, որ չեն հաշվարկում, թե նոր հարձակումն ինչ գին է արժենալու կամ չի աժենալու իրենց համար:Մենք գիտենք նաև, որ անկախ ՀԱՊԿ նիստի շրջանակում այստեղ ընդունված հայտարարություններից, ՀԱՊԿ-ի մասնագետները եկել են Հայաստան ու փաստացի արձանագրել, որ ներխուժում կա: Ադրբեջանն այդ հաշվարկներն անում է ու, ըստ երևույթին, հայտարարությունների պատճառով նեղացած է նաև իր գործընկերներից: Ռուսաստանից նեղված է, որովհետև այն դիրքորոշումը, որն ունի ՌԴ-ն, չի համապատասխանում Ալիևի պատկերացումներին: Խոսքը մասնավորապես խաղաղապահների մասին է: Ալիևը դժգոհ է նաև, որ Արցախում պետնախարար է նշանակվել Ռուբեն Վարդանյանը, ինչը Բաքուն «հատուկ գործողություն» է համարում՝ ուղղված Արցախի կայունացմանը, ներդրումների աճին: Ընդհանուր առմամբ, թեպետ Ադրբեջանը հաշվարկում է, թե նոր ագրեսիայի դեպքում ինչ գին է վճարելու, ամեն դեպքում, իր հավակնություններից չի հրաժարվել: Հույս ունեն, որ, մասնավորապես, կարելի է հասնել տարանցիկ ճանապարհին»:

Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ ինչքան աշխարհում վիճակը կայուն լինի, այնքան դա ձեռնտու է Հայաստանին: «Ինչքան անկայունությունը շատ է, այնքան մեր տարածաշրջանում վտանգներն ավելանում են: Իսկ ինչո՞վ է այսօրվա իրավիճակը տարբերվում նախորդ ամիսներից: Այսօր, անկախ նրանից, որ ռուսուկրաինական կոնֆլիկտը շարունակվում է, այս հարցում հիմնական խաղացողների դիրքորոշումների մեջ որոշակիություն կա: Այդ իմաստով իրենց ուշադրությունն ավելի շատ է սևեռվում այլ կետերի վրա, որտեղ կարող է պայթյունավտանգ լինել: Հայաստանի շուրջ այսօրվա իավիճակը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածաշրջանային խաղացողներն իրենց դիրքորոշումները, իրենց կարմիր գծերը ճշտել են: Այդ կարմիր գծերը, մեծ հաշվով, դիվանագիտական տեսանկյունից մեր օգտին են: Ինչպես նշեցի, ոչ ոքի ձեռնտու չէ, որ Ադրբեջան ու Թուրքիա պետություններից ստեղծված համախմբման արդյունքում այդ երկրներն ամբողջությամբ իրենց սեփական օրակարգը թելադրեն տարածաշրջանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս սցենարը կասեցնելու հարցում իր ներդրումն է փորձում ունենալ նաև Իրանը, որ վիճակն ավելի չբարդանա:

«Ընդհանուր առմամբ, ստեղծվել է մի վիճակ, որը Հայաստանին իր շահերն առաջ տանելու հնարավորություններ է տալիս: Ցավոք, սա միայն դիվանագիտական դաշտում է: Ավելին ակնկալել, քան այսօրվա վիճակն է, դժվար է, որովհետև Ադրբեջանը որևէ դիվանագիտական ճնշման տակ զորքերը հետ չի քաշելու: Ինչ վերաբերում է ռազմական դաշտին, ապա ՀՀ իշխանություններից բազմիցս ենք լսել ու այսօր էլ շարունակում ենք լսել, որ չեն պատրաստվում «սարերի, լճերի, ճանապարհների» համար կռիվ տալ: Նկարագրված վիճակը, ընդհանուր առմամբ, դեռ երկար կտևի, ու անորոշ է նաև հնարավոր ավարտը»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է նշված հնարավորություններին ու սեփական կարմիր գծերն առաջ տանելու ցանկությանը, քաղաքական վերլուծաբանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների քաղաքականությանը, նշեց. «Իշխանություններն ասում են կարմիր գիծը ՀՀ սուվերեն տարածքն է, բայց իրականում այդ կարմիր գիծը չկա. եթե տարածքը խախտվում է, և ասում են՝ միայն խաղաղ ճանապարհով կփորձեն ինչ-որ հարցեր լուծել, դա այլևս կարմիր գիծ չէ: Այսինքն, այդ հայտարարությունները կապ չունեն իրականության հետ: Հայաստանի իշխանությունները վարում են քաղաքականություն, որն իրենց կօգնի պահել իշխանությունը: Եթե այդ նպատակի համար անհրաժեշտ է մի քիչ ատամներ ցույց տալ, որ միջազգային հանրությունն իրենցից գոհ լինի, կանեն, եթե ինչոր պահի զիջումներ են պետք, կգնան զիջումների: Այս վիճակը պայմանավորված է ընդհանուր թուլությամբ, բայց նաև իշխանությունների կրավորական կեցվածքով, որը եղել է դեռ 2018-ից:

2018-ից Հայաստանում մի իշխանություն է, որի առաջնահերթությունները տարբերվում են այն առաջնահերթություններից, որոնք պետք են անվտանգության խնդիր ունեցող երկրին: Այս իշխանության առաջնահերթությունը բոլորի համար լավը լինելն է, ընկերանալը, անկախ նրանից, թե ինչի հաշվին է այդ ընկերությունը: Նշվածով են պայմանավորված այս և նախորդ իշխանությունների նաև գաղափարական տարաձայնությունները, որովհետև նախորդների համար առաջնահերթությունն անվտանգությունն էր, Հայաստանը, Արցախը, իսկ այս իշխանությունների առաջնահերթությունը ասֆալտ փռելն է, միջազգային հանրության հետ կլիմայի փոփոխությունների ազդեցությունը քննարկելը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևն ուռուցք ունի. ադրբեջանցի քաղաքագետի սկանդալային հայտարարությունը Իշխանությունը ստացել է գրանտներ և ստանձնել պարտավորություններ, որոնք չգիտենք՝ ինչին են ուղղված. Նաիրի Սարգսյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ը զգուշացնում է Խոշոր հրդեհ ՀայաստանումԹրամփը հայտարարել է, որ նախագահ լինելու դեպքում կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը մեկ օրում Նոր հայտարարություն շրջափակված Արցախից Երևանում ձյուն կգա Պատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար. «Փաստ» Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Միայն ուժեղ երկիր, տնտեսություն ունենալու պարագայում աշխարհը կկանգնի մեր կողքին․ Մեսրոպ Առաքելյան Չնայած դժվարություններին՝ արցախցու՝ իր հողում ապրելու որոշումն անբեկանելի է․ Մեսրոպ Առաքելյան Արցախի պետնախարարն աշխատում է բոլոր ուղղություններով, հունից հանում դժգոհներին Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․ Ռուբեն ՎարդանյանԱրարատԲանկը «Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախագծի կողքինGFN.AM-ը սկսում է Հայաստանում NVIDIA GeForce NOW ամպային խաղերի ծառայության բետա փորձարկման համար գրանցումները Ստեղծված փորձությունների միջով ստիպված ենք անցնել հանուն Արցախը հայկական պահելու և մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի․ Ռուբեն ՎարդանյանՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՄեսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները Արևային վահանակներ. Օգտագործման արդյունավետության վերլուծություն Արևաշող բնակավայրում շչակ է գործարկվելու Լավ լուր՝ ՀՀ քաղաքացիների համար․ ևս մեկ երկիր՝ առանց վիզայի Քաղաքացիներն ահազանգում են իրենց գույքային իրավունքների խախտումների մասին. պատգամավորը գրություն է ուղարկել Քերոբյանին Բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ․ Վարդանյան ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ Պուտինն ինձ չի հետաքրքրում․ ԶելենսկիՆիկոլ Փաշինյանը Շիրակի փոխմարզպետ է նշանակել Ռուսական զորքերը նոր դիրքեր են գրավում Ուգլեդարի մատույցներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացելՍտեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի Արցախում 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ Արցախից տեղեկացնում ենԱրցախի շրջափակումը նույն 44-օրյա պատերազմն է՝ պարզապես առանց պայթող ռումբերի. Մետաքսե ՀակոբյանՁյուն է գալու․ օրերը հայտնի են Կենտրոնում և Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի Զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի, բայց սպան փորձել է վառել. Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է պատմումՍպասվում են տեղումներ Ոսկե գարեջուր, գինի, կոկտեյլ և օղի. ի՞նչ նպատակ ունեն և ի՞նչ արժեն. «Փաստ»Քրեական հետապնդում հարուցվեց. նոր տեղեկություններ՝ ողբերգական դեպքից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆՎԱՐԻ). Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկ թատրոնը. «Փաստ»Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Դատախազություն Միացե՛ք մեր քայլերթին, ցույց տվե՛ք, որ այսօր մենք միասնաբար մեր բանակի հետ ենք. Չալաբյան Փակուղի Ղարաբաղում, արևմտամետ ուղղվածություն Հայաստանում և երկրորդ ճակատ Անդրկովկասում. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Բանակում նոր աղետներ կլինեն, քանի դեռ մեղավորներն անպատիժ են Ծառայությունների մատուցումը կսահմանվի ըստ ընտանիքի շնչի քանակի. «Փաստ»Lավ լուր` Արցախից«Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա». պատերազմին կամավորագրված Ստեփան Դանոյանը նահատակվել է Մատաղիսում. «Փաստ»