Երևան, 27.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում. Տիգրան Վարդանյան Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա․ Տիգրան Աբրահամյան Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ» Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա. «Փաստ» Եզրակացությունը, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Կովկասից դուրս են մղել մնացած բոլոր խաղացողներին, վաղաժամ է. «Փաստ» Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ. «Փաստ» «Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու». Արթուրը զոհվել է պատերազմի առաջին օրը ու տուն «վերադարձել» 100 օր անց. «Փաստ» Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետը Ծանր ու սպասողական մթնոլորտ. «Փաստ» Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ»


Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս տեղի ունեցավ ՔՊ-ի համաժողովը, որի ընթացքում ընտրվեց վարչության նոր կազմ, որն էլ իր հերթին ընտրեց վարչության նախագահ: Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Արտաքուստ այստեղ արտառոց ոչինչ չկա, ՔՊ-ն ինքն իրենով կարելի է անվանել «Նիկոլ Փաշինյան» կուսակցություն, և, ուրեմն, զարմանալի չէ, որ հենց նա էլ դարձավ կուսակցության պաշտոնապես ղեկավար: Բայց... Դեռևս երկու տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե ՔՊ-ի ստեղծման օրից ինքը ոչ մի անգամ կուսակցության վարչության նախագահի թեկնածու չի եղել և հույս ունի, որ չի էլ լինի, քանի որ հակակշիռների և փոխզսպումների ճիշտ մեխանիզմը դա է, և իրենց կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր կարող են այդ կարգավիճակն զբաղեցնել։

Այս անգամ էլ մամուլում տեղեկություններ էին տարածվում, թե ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար հավակնություն է ներկայացրել Տիգրան Ավինյանը, քանի որ Փաշինյանը հայտարարել էր, թե նախագահ դառնալու հավակնություն չունի, իսկ գործող նախագահ Պապիկյանը չէր կարող վերընտրվել, որովհետև, ըստ կանոնադրության, կուսակցության վարչության նախագահի պաշտոնը ռոտացիոն է։ Այսինքն, այն քպականները, ովքեր եղել են վարչության նախագահ, այլևս չեն կարող զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ վարչության նախագահ հասցրել են լինել Սուրեն Պապիկյանը, Սասուն Միքայել յանը, Արայիկ Հարությունյանը։ Թերևս նորություն չէ, որ ՔՊ-ն, որը դասական առումով հեռու է կուսակցություն լինելուց, քանի որ զուրկ է գաղափարական հիմքերից ու «իզմ»-երից, այդպես էլ մնաց որպես ընդամենը մեկ անձի շուրջ ձևավորված քաղաքական կառույց։ Այսինքն, ինստիտուցիոնալ առումով քաղաքական միավոր այդպես էլ չի դարձել։

Նորից վերադառնալով սկզբում նշված «արտաքուստ ոչ արտառոց» թեմային՝ փորձենք հասկանալ, թե Փաշինյանի ինչի՞ն էր պետք դառնալ կուսակցության վարչության նախագահ, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ նրա կուսակիցների համար։ Ըստ ամենայնի, նման որոշում կայացնելու համար նա չափազանց խորքային պատճառներ է ունեցել։ Ի մասնավորի, կա տեսակետ, թե Փաշինյանի որոշումը կապված է նրա հետ, որ նա կուսակցության ներսում կասկածամտության դիրքերից է հանդես գալիս և գրեթե ոչ մեկին չի վստահում. թերևս դրա համար պատճառներ կան։ Դրան գումարվում է նաև այն իրողությունը, որ, ինչպես Փաշինյանին ճանաչողներն են նշում, նա միշտ էլ վստահող չի եղել, իրական ընկերներ չի ունեցել և չունի։ Եվ իր իսկ նշած կուսակցության հակակշիռների մեխանիզմները խախտելը հենց այդ վախերի, կասկածների արդյունքն է:

ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնում ընտրվելու հավանական պատճառներից մյուսն ուղղակիորեն փոխկապակցված է առաջինի հետ: Փաշինյանի իշխանության դիրքերը խախուտ են, մի փոքր էլ ցնցում, և այն կարող է շատ արագ փլուզվել։ Ավելին, նույնիսկ կուսակցության ներսում են հասկանում, որ, ի վերջո, այսպիսի պայմաններում Փաշինյանը չի կարող երկար պաշտոնավարել։ Ուստի նրա հեռացումից հետո փոփոխության առաջին փուլի համար առաջ է գալիս «այլընտրանք» ունենալու պահը։ Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Փաշինյանին փոխարինողի համար հավակնություններ ունեն և պայքարում են Խաչատուր Սուքիասյանը, Սուրեն Պապիկյանը և Տիգրան Ավինյանը։ Հնարավոր է՝ այլ թեկնածուներ ևս կան, սակայն դեռևս շատ «առաջ չեն գալիս»:

Կարծիք կա, որ Սուքիասյանն ի սկզբանե խաղից դուրս վիճակում է, քանի որ, ինչքան էլ փորձի հանդես գալ որպես քաղաքական գործիչ, միևնույնն է, հանրային շրջանակների կողմից նա ընկալվում է որպես օլիգարխիկ շրջանակների ներկայացուցիչ։ Փաստացի քպական «դաշտում» մնում են երկուսը՝ Պապիկյանը և Ավինյանը։ Ճիշտ է, նրանք իշխանության մեջ գտնվելու և բարձր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հասցրել են որոշակի ռեսուրսներ կուտակել, այդ թվում՝ ֆինանական, բայց, հանուն արդարության, գոնե առայժմ դասական իմաստով օլիգարխ չեն համարվում։ Բացի դրանից, ո՛չ Պապիկյանը, ո՛չ էլ Ավինյանը պարտության և կապիտուլ յացիայի հետ ուղիղ առնչություն չեն ունեցել իրենց կարգավիճակից ելնելով։ Ուստի, պատահական չեն այն քննարկումները, թե իշխանության ժառանգորդի համար հիմնական պայքարը նրանց միջև է ընթանալու։

Բնականաբար, Փաշինյանն ամեն ինչ անելու է իր իշխանությունը երկարաձգելու համար: Դա անվերապահ է: Չէ՞ որ հենց ինքն էր հայտարարում, թե կա՛մ ինքը կդառնա վարչապետ, կա՛մ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Սակայն դա հնարավոր չլինելու դեպքում փորձելու է պահել իր ազդեցությունը, այդ իսկ պատճառով հիմա արդեն նա ամեն ինչ անելու է վարչապետի պաշտոնի հնարավոր հավակնորդներին թուլացնելու համար։ Հնարավոր է՝ առաջիկայում տեսնենք նաև Պապիկյանի և Ավինյանի դեմ ուղղված սև քարոզչության ուժգնացում։ Կան տեղեկություններ, որ Պապիկյանը նույնիսկ կարող է ազատվել պաշտոնից: Մի խոսքով, 2018 թվականին ինչ-ինչ գործոններով պայմանավորված իշխանություն ստացած ուժի ներսում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ չեն: Ի հավելումն վերը նշվածի, կան տեղեկություններ, որ բավականին հետաքրքիր խմբավորումներ ու թիմեր են ձևավորվում, ընդ որում՝ ոչ միայն «պապիկյանական», «ավինյանական» կամ, ասենք, «սորոսական»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԵրևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե Թանդիլյան Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանըՍիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում. Տիգրան ՎարդանյանԱդրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա․ Տիգրան Աբրահամյան Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն ՎարդանյանNTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին Անդրանիկ Մարգարյանի գնահատականը հիմա կլիներ այնպիսին, ինչպիսին ընկերոջ Սերժ Սարգսյանինն է.Շարմազանով NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել իր կենտրոնների և գրասենյակների պատերին Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըԻնչո՞ւ կյանքի չկոչվեց միջուկային ռեակտորով ավտոմեքենայի գաղափարը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Երկու օրվա Հռոմի պապի մահը, միլիարդավոր դոլարների գանձերի հայտնաբերումը, առևտրի կենտրոնի խոշոր հրդեհը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներդրում է անում աշխատակազմի՝ աշխատանքային անվտանգության պատրաստվածության ուղղությամբ Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ»Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա. «Փաստ»Որտեղ է և ինչով է զբաղվում ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը Եզրակացությունը, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Կովկասից դուրս են մղել մնացած բոլոր խաղացողներին, վաղաժամ է. «Փաստ»Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ. «Փաստ»«Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու». Արթուրը զոհվել է պատերազմի առաջին օրը ու տուն «վերադարձել» 100 օր անց. «Փաստ»Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ծանր ու սպասողական մթնոլորտ. «Փաստ»Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ»Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ»«Երկար լեզվի, իրավիճակը չգնահատելու և ճոռոմաբանության հետևանքով ծուղակի ու փակուղու առաջ ենք»․ «Փաստ»Եվ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, որ նման վիճակ է․ «Փաստ»Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ»Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ»Ռուբեն Վարդանյանի պատվերով միջազգային մասնագետները պարզել են Արցախին հասցված վնասները Թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո. Աբրահամյան Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուր Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը.Ավագյան2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է.ՇարմազանովՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից Սյունիքի մարզպետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մյուս խոշոր ձեռնարկությունների և ստորագրված հուշագրերի նպատակների մասինԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայով Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան Իոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունը