Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան
Հասարակություն![Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան](/timthumb.php?src=disc/27-11-22/2628b0f13de4d1dd0ead00897114527c.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Երևանում Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:
Նոյեմբերի 28-29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,
լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Նոյեմբերի 28-29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: