Երևան, 31.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսել Այս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան Աբրահամյան Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ» Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ» Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ» «Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար». պայմանագրային զինծառայող Սիփան Մելոյանը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. «Փաստ» «Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ» Թշնամին ձգտում է ժամանակն իր օգտին ծառայեցնել. «Փաստ» «Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին». «Փաստ» «Հարկադրանքի քաղաքականության հերթական դրսևորմանն ու շարունակությանն ենք ականատես լինում». «Փաստ»


«Հայկական պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա խաչ քաշելու մեծ վտանգ կա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի կարծիքով, այսօր, առավել քան երբևէ, Ցեղասպանության ճանաչման գործընթացը վտանգված է:«Ընդհանրապես, 30 տարվա ընթացքում ՀՀ բոլոր կառավարություններն իրենց մի տեսակ հեռու պահեցին Ցեղասպանության ճանաչման գործընթացից ու այդ ամենը հիմնականում դրեցին Սփյուռքի ուսերի վրա: Ճիշտ է, երբ մենք պետականություն չունեինք, Սփյուռքն այդ ուղղությամբ աշխատանքներ էր իրականացնում, բայց պետություն ունենալուց հետո արդեն այլ աշխատանք պետք է լիներ, քանի որ, ի տարբերություն անհատների, կազմակերպությունների, պետության կշիռն այլ էր: Իսկ արդեն 2018-ից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացն առհասարակ բարձիթողի վիճակում հայտնվեց: Այսօրվա կառավարությունն ընդհանրապես չի էլ ուզում, որ որևէ գործընթաց լինի այդ առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց թուրքագետը:

Նրա խոսքով, այս իշխանության վարած քաղաքականությունը հեռահար նպատակներ ուներ նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար: «Այս 4 տարվա ընթացքում Սփյուռքի հետ հարաբերությունները վատացան, նախարարությունը վերացվեց, ու փոխարենը «գործակատար» նշանակեցին: Սփյուռքի հետ կապերը գրեթե խզվեցին, մինչդեռ երբ նախարարությունը գոյություն ուներ, յուրաքանչյուրը գիտեր գերատեսչության տեղը, և բազմաթիվ այցեր էին իրականացվում: Այսօր անգամ չգիտենք, թե որտեղ է նստած այդ մարդը, որը Սփյուռքի հետ կապված հարցեր պետք է լուծի: Ամբողջ նախարարությունը փակելով ու գործառույթները մեկ մարդու վրա դնելով՝ արժեզրկեցին նաև այդ ուղղությունը: Սա աբսուրդ էր, ինչն ազդեց նաև Սփյուռքի աշխատանքների վրա, որը մինչ այդ, այնուամենայնիվ, աշխատում ու համագործակցում էր ՀՀ-ի հետ: Այս կառավարության անդամները եկել են ոչ թե Հայաստանն առաջ տանելու, ինչի մասին հայտարարում էին, այլ հակառակը՝ երկիրը քանդելու համար, և իրենց գործն այդ առումով շատ լավ են կատարում: Այս ամենի մեջ է նաև Ցեղասպանության ճանաչման խնդիրը»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ Հայոց ցեղասպանության հարցի մասին այլևս չի խոսվում, այլ խնդիր էլ կա. «Արևմտյան Հայաստանի հողերի նկատմամբ մեր իրավունքը թուրքերին վաճառելու խնդիր ևս կա, որովհետև թուրքերի հետ բարեկամություն անելու մասին են խոսում: Այսօր ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի, այլև հայ-թուրքական սահմանը ճշտելու խնդիր կա: Եվ եթե այդ սահմանը ճշտվի, վերջ, կստացվի, որ այսօրվա սահմաններն ենք ճանաչում ու խաչ ենք քաշում նաև հայկական պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Այդ վտանգն արդեն այսօր մեծ է: 4 տարվա ընթացքում եղե՞լ է դեպք, երբ այս կառավարությունը պահանջատիրության մասին խոսի: Իհարկե՝ ոչ»: Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին չխոսելը ևս թուրքագետը ցուցիչ է համարում:

«Չխոսելը ևս դիրքորոշում ցույց տալ է նշանակում: Եթե չես խոսում, հարցը քեզ համար գոյություն չունի: Այս 4 տարվա ընթացքում տարբեր ուղղություններով հեռացել են հարցից: Սփյուռքն աշխատում է, և հաջողության հասան, ու Բայդենն օգտագործեց Ցեղասպանություն բառը, բայց դրանից հետո որևէ այլ քայլ չեղավ: Չմոռանանք նաև, որ Հայ դատի հանձնախմբի գլխավոր ներկայացուցիչներից մեկին Հայաստանի իշխանությունը պերսոնա նոն գրատա հայտարարեց: Անգամ եթե մասնակցել էր հակափաշինյանական ցույցերին, հետո՞ ինչ: Չի կարելի անհատական խնդիրը ստորադասել ազգային խնդրին, չի կարելի նման կերպ վարվել այնպիսի մարդու հետ, որը պահանջատիրության գործընթացի գլխավոր դերակատարներից մեկն է: Ավելի լայն իմաստով իրականում սա ավելի շատ Թուրքիային հաճոյանալու խնդիր էր, թեպետ նման օրինակները շատ են: Այսօրվա իշխանությունը Թուրքիային հաճոյանալու համար կարող է Ցեղասպանության մասին չխոսել, Ցեղասպանության մասին խոսողներին վտարել, չթողնել Հայաստան մտնել, կարող են այս առումով ևս, մեղմ ասած, մեր շահերից չբխող նաև ինչ-որ թուղթ ստորագրել: Եթե այս կառավարությունը շարունակի իր գործունեությունը, վերջում դրան ենք գալու»,-հավելեց Տ. Լոքմագոզյանը:

Նա շեշտեց, որ մենք ունենք նաև մի իրավիճակ, երբ պատմության մեջ առաջին անգամ իշխանությունն ապրիլի 24-ին մենակ է գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Անգամ եկեղեցին, որը միշտ լոյալ է եղել պետությանը, մինչև վերջերս փորձեց պետության ղեկավարների հետ ևս լոյալ դիրք ունենալ, բայց արդեն դիմանալու չէր: Հակաեկեղեցական ցույցերը, հարձակումները Կաթողիկոսի վրա հարձակում էին եկեղեցու վրա, ինչն ակնհայտորեն կազմակերպվում է այս իշխանության կողմից: Արդյունքում եկեղեցին կառավարության կողքին կանգնած չէ: Այսօր ամեն ինչն է պառակտել այս իշխանությունը: Նախ՝ պառակտեց Հայաստան-Արցախ հարաբերությունները, պառակտեց պետություն-եկեղեցի հարաբերությունները, հետո պառակտեց ՀայաստանՍփյուռք հարաբերությունները, անգամ ժողովրդի մեջ պառակտում մտցրեց: Ամեն ինչ քանդված է, ամեն ինչ կատարվում է հակապետական ու ապազգային միջոցներով: Այս իշխանությունը եկավ ոչ միայն Արցախը հանձնելու, այլև Հայաստանը քանդելու համար: Այդ մասին են վկայում ոչ միայն քաղաքական, այլև բոլոր՝ նաև տնտեսական, կրթական գործընթացները»,-եզրափակեց թուրքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի.Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԱյս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան ԱբրահամյանՀանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան ՋհանյանԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Անջրանցիկ թիկնոց՝ դեռ շատ հին դարերից մինչև մեր օրեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՐՏԻ). Ֆոտոտրանզիստորի հայտնագործում, շոգենավի խոշոր վթար, նկարի վաճառք 50 միլիոն դոլարով. «Փաստ»Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ»Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ»Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ»Սահմանային Ողջի գետի թեման մեր հարևանները փորձում են օգտագործել էկոլոգիական համատեքստում և միջազգային աղմուկի համար հող նախապատրաստել. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում «Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար». պայմանագրային զինծառայող Սիփան Մելոյանը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. «Փաստ»«Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ»Թշնամին ձգտում է ժամանակն իր օգտին ծառայեցնել. «Փաստ»«Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին». «Փաստ»«Հարկադրանքի քաղաքականության հերթական դրսևորմանն ու շարունակությանն ենք ականատես լինում». «Փաստ»Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում. «Փաստ»Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ»Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն ենՌուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի և Հայաստանի ձախողումն էրՌուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցըՊաշտոնյաների հետ կապ ունեցողները փող են աշխատում այս իրավիճակում. Ռուբեն Վարդանյան Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն են Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծանոթացել է հայրենիքի պաշտպանության կանոններին Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում