Սանոսյանին հնարավոր է պաշտոնանկ անեն. «Փաստ»
Politics
«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Ինչպես հատուկ է այս իշխանություններին, դա արվելու է ոչ թե նրա լավ կամ վատ աշխատանքի հիման վրա, այլ զուտ ներքին «բազարների» պատճառով: Այս պարագայում, մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը ՔՊ վերջին համաժողովն է: Բանն այն է, որ ներկուսակցական «քննության» արդյունքում պարզվել է, որ վարչության կազմի ընտրությունների կեղծման «գլխին» պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, իսկ գործը «գլուխ են բերել» Արփի Դավոյանն ու Գնել Սանոսյանը:
Մյուս կողմից, մեր տեղեկություններով, կուսակցության ներսում էլ լուրջ դժգոհություններ կան Սանոսյանից՝ ներկուսակցական ինչ-ինչ ստվերային քայլերի համար: Ըստ նախնական տեղեկությունների, Սանոսյանն, ամենայն հավանականությամբ, անգործ չի մնա. Փաշինյանը, ինչպես ասում են, նրա համար մի բան կմտածի, սակայն, այս «մի բանը», բնականաբար, համեմատելի չի լինի նախարարի պաշտոնի հետ: Թե ինչ ճակատագիր է սպասվում Սուրեն Պապիկյանին, առայժմ պարզ չէ:
Թեպետ կան խոսակցություններ, որ նրա պարագայում էլ ամեն ինչ, մեղմ ասած, հարթ չէ. բացի ՔՊ վարչության ընտրության թեմայից, ըստ տեղեկությունների, հենց նա է Տիգրան Ավինյանի հետ համարվում Նիկոլ Փաշինյանի ամենահավանական «իրավահաջորդը», երբ վերջինիս այլևս հնարավոր չլինի պահել վարչապետի պաշտոնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում