Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ


«Օրեր են լինում, երեխաները քնած են, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում». Սոսը տուն է «վերադարձել» զոհվելուց 57 օր անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոսը սիրված էր ու հարգված: «Նոր ենք բացահայտում, որ այդքան մեծ շրջապատ է ունեցել Աբովյանում: Իմացել ենք այդ մասին, բայց շարունակում ենք բացահայտել Սոսին բոլոր առումներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոս Փորքաշյանի մայրիկը՝ տիկին Աննան: Նրա խոսքերով, դպրոցական տարիներին գեթ մեկ անգամ իրեն դպրոց չեն կանչել որդու առաջադիմության կամ էլ վարքի համար:

«Գերազանց չէր սովորում, բայց դասի ժամանակ անգամ կարող էր կարդալ առաջադրանքը, սովորել և իր գնահատականը ստանալ: Կարողացել էր նաև դասարանում յուրատեսակ կարգ ու կանոն ապահովել, որ որևէ մեկը դասը չխանգարի»,-նշում է զրուցակիցս:

Արձագանքում եմ՝ պատահական չէ, որ ուսուցիչների սիրելին է եղել: Տիկին Աննան որդու մասին խոսելիս ասում է՝ Սոսը, «դրսի» երեխա լինելով, անսահման նվիրված էր ընտանիքին. «Չորս զավակ ունեմ՝ երկու որդի և երկու աղջիկ: Մեծ տղաս Թալիշում էր ծառայում, երբ Սոսը բանակ զորակոչվեց: Կատակում էր՝ հեռու տեղ եմ ծառայելու, որ հետևիցս չգաս: Զորակոչվեց Մատաղիս: Քառօրյա պատերազմից հետո Սոսի՝ Մատաղիսում ծառայելու լուրը մեզ համար դժոխային էր»: Հետաքրքիր է, գուցե ճակատագրական այն փաստը, որ 2019 թ.-ին Սոսի հասակակից բոլոր տղաները «պավեստկա» էին ստացել, ինքը՝ ոչ. «Ստիպեցի, թե՝ գնա, ներկայացի, թե չէ հետախուզում կհայտարարեն: Մեկ շաբաթվա տարբերությամբ երկու անգամ գնացել էր զինկոմիսարիատ, ամեն անգամ մի պատճառաբանությամբ հետ էին ուղարկել տուն: Երրորդ անգամ նոր թղթերը ձևակերպեցին, հուլիսի 24-ին զորակոչվեց բանակ, օգոստոսի 10-ին երդման արարողությունն էր: Ոտքերին կոշիկներից վերք էր եղել, ինքն՝ այդքան ուժեղ, բայց մի տեսակ ընկճված էր: Ընկերներից մեկը, որ ավելի երկար ժամանակ էր ծառայում, ասաց՝ մի անհանգստացեք, նոր է ծառայությունը սկսել, բոլորիս մոտ էլ սկզբից այդպես է: Լացելով եմ տուն վերադարձել, կարծես բնազդով զգում էի, որ հողը...»,-ասում է տիկին Աննան:

Երկուսս էլ միտքը չենք շարունակում՝ ամեն կերպ հետաձգելով պատերազմի մասին զրույցը: Երդմնակալությունից մի քանի օր անց որդին մայրիկին ասում է, որ իրեն Ստեփանակերտի հոսպիտալ են տեղափոխել՝ ծնկներում ջուր է հավաքվում: Հետո Սոսին տեղափոխում են Երևան՝ հոսպիտալ, հետո՝ Էրեբունի հիվանդանոց. «Վեց ամիս հոսպիտալներում է եղել: Կարող էր և չծառայել, բայց դիմում է գրել բժշկին, թե շատ լավ եմ, գնում եմ ծառայությունս շարունակելու: Շատերն էին զարմանում, ասում՝ մարդիկ ծանոթ են գտնում, որ չգնան, դու ինքնակամ, այն էլ՝ խնդիր ունենալով, ուզում ես շարունակել ծառայությունդ: Բայց ինքն այդպիսին էր՝ ուրիշ էր, պարզ, մաքուր, տարբերվող, կյանքով լեցուն»:

Բժիշկն ասել էր՝ երբ վերադառնաս ծառայության, նորից նույն խնդիրը գլուխ կբարձրացնի, այդպես էլ եղել է, բայց համառ տղան որևէ մեկին չի ասել այդ մասին: Սոսը մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ընկերներն են պատմել ընտանիքին՝ Սոսին անգամ հրամանատարն է հորդորել գնալ հոսպիտալ, ուռած ծնկներով չմնալ, չի համաձայնել, իրեն վստահված դիրքը հսկելը պարտականություն էր. «Սեպտեմբերի 27-ին՝ այդ չարաբաստիկ օրը, լուրերով տեղեկացանք, որ պատերազմ է սկսվել: Շատ մեծ դժվարությամբ կապ հաստատեցինք իր հետ: Հանգստացրեց մեզ՝ ամեն ինչ կարգին է, կզանգեմ: Հաջորդ օրերին խոսում էին՝ դիրք կորցրեցինք, դիրքը հետ վերցրեցինք, զոհեր ու վիրավորներ ունենք, այս բոլոր զրույցներն ինձանից գաղտնի էին պահում: Հոկտեմբերի 2-ին, երբ խոսում էինք իր հետ, այնքան հանգիստ էր, անգամ կատակում էր: Հիմա, երբ գիտենք, թե ինչ պատերազմի մեջ են եղել, հիշում եմ զրույցները՝ մեկ շշուկ անգամ չէր լսվում: Մայր եմ, ի՞նչ պետք է հարցնեի՝ ո՞նց ես, հաց կերե՞լ եք, տա՞ք եք հագնված: Ծիծաղեց՝ հա, Մատաղիսում քեֆ ենք անում: Հաջորդ օրն էլ խոսեցինք, հետո կապը կորավ»:

Սոսի հայրիկը ծանոթներից մեկի միջոցով կապ է հաստատել հրամանատարական կազմից մեկի հետ, որ կարողանան գոնե որդու ձայնը լսել, իմանան, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Ասել էին՝ հանգիստ եղեք, իրենք անտառներում են: «Բայց առաջնագծում են եղել՝ ամենավտանգավոր տեղում: Հոկտեմբերի 7-ին զոհված տղաների անուններ հրապարակվեցին, ամուսնուս ընկերոջ տղայի անունն էլ կար, Սոսի հետ էր ծառայում: Խառնվեցինք իրար: Այդ օրը հայրիկի հետ խոսել էր Սոսը՝ պապ, հանգիստ եղեք, բայց որ չգամ էլ, հանկարծ դուխներդ չգցեք»:

Հիմա արդեն ծառայակից ընկերների հիշողություններով փորձում են վերստանալ այդ օրերի իրադարձությունների քարտեզը. «Իր ընկերներից Տիգրանը, որը, փառք Աստծո, վերադարձել է, պատմում է՝ տղաներին մեկ օրով պետք է «Կալգոտկա» կոչվող պոստեր բարձրացնեին, ասացի՝ մի գնա, էնտեղից հետ չեն գալիս: Սոսը պատասխանել է՝ դու չպետք ա ինձ ասես, գնամ, թե չէ: Տիգրանն էլ իր հետ է բարձրանում: Հրամանատարը, երբ Սոսի մեդալը բերեց, պատմեց՝ Սոսը վեց տղայի հետ առաջին գծում էին, մենք իրենց թիկունքում, մեր թիկունքում էլ պետք է ՄՈԲ-ը լիներ…»:

Հետո զենքով կռիվ, հետո մեկօրյա դադար, իսկ հոկտեմբերի 9-ին՝ արդեն օդային հարված: Մայրիկի խոսքով, մեկ շաբաթ տղաներն այդ դիրքում են եղել, գրեթե առանց ջուր և ուտելիք: Այս մասին իրեն վերադարձած տղաներն են պատմել: Օդային հարձակումից հետո հողն ուղղակի լցվել է տղաների վրա: «Տիգրանն ու մյուսները, որոնք երկրորդ գծում են եղել, հասցրել են տղաներին դուրս բերել հողի տակից: Եթե իրենք չլինեին, գուցե մինչև հիմա փնտրեինք Սոսին»: Այդ ժամանակ արդեն Սոսը զոհված է եղել, որևէ բան, այդ թվում՝ արհեստական շնչառությունը, նրան երկրորդ կյանք չեն տվել: Սոսը միակը չէ, որ այդ հարձակման ժամանակ է զոհվել, նաև վիրավորներ են ունեցել, այդ թվում՝ Էմինը, որ Սոսի կյանքի վերջին օրերն է վերստեղծում նրա ընտանիքի ու ընկերների համար: Սոսը տուն է «վերադարձել» 57 օր անց: Սպասման, հավատի ու հուսահատության 57 օրվա իրադարձությունների ու ապրումների մասին կարելի է անգամ լիամետրաժ ֆիլմ նկարահանել: Ափսոս, թերթի էջերն անգամ չեն բավականացնի ամեն ինչի մասին պատմելու, պատերազմի ամենաողբերգական կողմերից մեկի՝ մոր սպասման մասին խոսելու համար, թերևս միայն մի քանի տողով:

«Հոկտեմբերի 9-ի գիշերը լուր ստացանք, որ Սոսը չկա, հաջորդ առավոտյան մեզ խաբեցին, սպան ասաց՝ սուտ է, ինքը ողջ է, շտապօգնության մեքենայով ճանապարհել եմ հոսպիտալ: 57 օր փնտրել ենք Սոսին, Արցախում ու Հայաստանում էլ անկյուն չէր մնացել: Մեր ունեցած տեղեկություններով, Սոսը «հասել» էր Մարտակերտ: Թելն այդտեղ էր կտրվում: Հանդիպում էր Ն. Փաշինյանի մոտ, տագր ասում է՝ տեղեկություններ ունենք, որ մեր տղայի մարմինը հասել է Մարտակերտ ու անհետացել: Զարմացել է, հետո Արսեն Թորոսյանն ասել է, թե մի քանի նման դեպք ունեն, խոստացել էին մեզ զանգահարել: Նոյեմբերի 30-ին զանգահարեցին, Արցախի Վանք գյուղում՝ սառնարաններում պահել էին մարմինը»,-ասում է տիկին Աննան:

Մայրը որդուն չի տեսել, ասել են՝ կարծես քնած լիներ: Երկու տարի անց, հիմա արդեն հավերժ 19-ամյա Սոսի 42-ամյա մայրիկի սիրտը չի ընդունում որդու ֆիզիկական բացակայությունը, չեն ընդունում հայրիկը, քույրերն ու եղբայրը. «Շատ դաժան է առանց նրա: Կյանքում ամենադաժան ցավը զավակին կորցնելն է, ծնողն ապրի, իսկ զավակը՝ ոչ, դա անտանելի է: Հաճախ են ասում՝ կյանքը շարունակվում է, պետք է առաջ նայես: Էլի առաջ եմ նայում, ապրում եմ, հատկապես, որ երեխաներ ունեմ, բայց տառապում եմ, ես ու իմ նման որդեկորույս մայրերը: Կարոտն աննկարագրելի ցավ է: Օրեր են լինում, երբ երեխաներն առավոտյան դեռ քնած են, վեր եմ կենում, ինձ թվում է՝ մեկը «մամա» է կանչում: Գիշերը, երբ վերջին մարդը տուն է մտնում, մեկ-մեկ շփոթվում, ասում եմ՝ դուռը մի փակեք…»: Ափսոսում է, որ անգամ այսքան ցավից հետո մարդկանց ոչինչ դաս չի լինում՝ «մեկս մյուսին պետք է շատ սիրենք, բայց շարունակում ենք սարսափելի անտարբերությամբ ապրել»:

Հ. Գ. - Սոս Փորքաշյանը հուղարկավորված է Աբովյան քաղաքի պանթեոնում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան