Երևան, 02.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանի վերընտրման տարածաշրջանային հետևանքները. «Փաստ» «Փաշինյանի դիրքորոշումը սպառնում է Հայաստանի գոյությանը». «Փաստ» Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան. «Փաստ» «Գնաճն ու գնանկումը պետք է դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանկյունից». «Փաստ» «Մարիին կասես, որ պապան պատերազմ է գնացել...». Արման Աբրահամյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ» Արևմուտքի իրական ծրագրերն ու հերթական աչքկապոցին. «Փաստ» «Հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին». «Փաստ» Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ» Լավագույնը, որ կարողանում են, ամեն ինչ փակելն ու ոչնչացնելն է. «Փաստ» Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»


Երևանը կրկին ստիպված կլինի «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Երևանը կրկին ստիպված կլինի «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների երևանյան գագաթաժողովը, ի հակառակ որոշ կանխատեսումների, Անդրկովկասում, որտեղ ձևավորվում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ, դաշինքի քաղաքականության ուրվագծերը որոշող որոշումների կայացման առումով սենսացիոն չստացվեց: Այն անգամ չի կարելի «սկանդալային» անվանել, ինչպես հիմա անում են որոշ փորձագետներ՝ մատնանշելով այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել գագաթաժողովի 17 եզրափակիչ փաստաթղթից երկուսը։

Դրանք, ըստ Փաշինյանի, «ուղարկվել են վերանայման»։ Խոսքը Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագծի և ամփոփիչ հռչակագրի մասին է։ ՀԱՊԿ-ի երկար պատմության մեջ դա առաջին նման դեպքն է։ Գագաթաժողովում եղել է նաև Փաշինյանի համապատասխան հայտարարությունը: «Վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից,- ասել է նա: - ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին հետ չի պահել ագրեսիվ գործողություններից»։ Նա նաև հավելել է, որ կազմակերպությունում Երևանի նախագահության հիմնական ձախողումը համարում է արձագանքի բացակայությունը, նաև հիշեցրել է, որ «Ղազախստանում ՀԱՊԿ-ից մեկ օր պահանջվեց հարցը լուծելու համար»։ Ֆորմալ տեսանկյունից Փաշինյանը իրավացի է: Պայմանագրի 4-րդ հոդվածում ասվում է. «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա դա մասնակից պետությունների կողմից դիտվում է որպես ագրեսիա մասնակից բոլոր պետությունների նկատմամբ»:

Բայց արդո՞ք Ղազախստանում արտաքին ագրեսիա էր եղել, և արդյո՞ք նման բան եղել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Այսպիսով, կարևոր է սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանահայկական սահմանին լարվածության աճի գնահատականը, որը շատ առումներով առեղծվածային է թվում։ Փաստն այն է, որ այդ ժամանակ հակամարտող կողմերը ակտիվ դիվանագիտական երկխոսության մեջ էին տարբեր մակարդակներում և տարբեր միջազգային հարթակներում: Բաքուն և Երևանը ունեն դիրքորոշումների տարբերություններ, բայց ոչինչ չէր կանխագուշակում զինված սրացում։ Ուստի, երբ դա տեղի ունեցավ, հարց առաջացավ դրա պատճառների և այն ուժերի մասին, որոնք շահագրգռված էին իրադարձությունների հենց նման զարգացմամբ։ Իհարկե, Բաքուն և Երևանը միմյանց են մեղադրում՝ խորանալով, այսպես կոչված, «վիճելի տարածքների» սեփականության շուրջ քննարկումների մեջ։

Ո՞րն է ամենակարևոր եզրակացությունը: Մոսկվան կորցնում է իրավիճակի վերահսկողությունը Անդրկովկասում՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի և այլ փաստաթղթերի դրույթները գործնականում կիրառելու ակտիվ ջանքերին։ Երկրորդ եզրակացությունն այն է, որ Բաքուն մատնանշում է անցումը խնդրի լուծման ուժային սցենարին, ինչը, մեր կարծիքով, Երևանի համար անակնկալ չէ։ Միաժամանակ, չգիտես ինչու, լռում է Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը, որը հատուկ ստեղծված է հենց իրավիճակը վերահսկելու համար։ Հենց նա էլ պետք է հայտներ զինված բախումներ նախաձեռնողի մասին։ Հայաստանը ձեռնարկում է յուրօրինակ բնույթի պատասխան գործողություններ: Մի կողմից՝ Փաշինյանի կոչը ՀԱՊԿ-ին, Մոսկվային, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մյուս կողմից՝ երկխոսությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Մոսկվային այս անգամ էլ հաջողվեց կասեցնել սրացումը, սակայն Երևանն ու Բաքուն դադարել են Մոսկվան դիտարկել որպես միակ բանակցային հարթակ, քանի որ հակամարտության պարույրը նկատելիորեն սաստկացրել է Արևմուտքի քաղաքականությունը տարածաշրջանում։

Խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, որը Երևանն ու Բաքուն, կարծես, դեռ օգոստոսին Բրյուսելում էին պայմանավորվել մշակել։ Կոնֆլիկտի գոտում արագ հայտնվեցին, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը և նույնիսկ ԵԱՀԿ դիտորդները, և խոսվեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին այլ երկրների ներկայացուցիչներով «նոսրացնելու» մասին։ Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի մյուս անդամները կոմբինացիոն այնպիսի գործողությունների զգացողություն ունեն, որի նպատակը դաշինքում խառնաշփոթ մտցնելն է։ Սկզբունքորեն Փաշինյանը կարող էր առանց քաղաքական մեծ վնասի ստորագրել գագաթաժողովի բոլոր եզրափակիչ փաստաթղթերը, բայց որոշեց շանտաժի ենթարկել Մոսկվային և ողջ ՀԱՊԿ-ին նրա դերի հնարավոր թուլացման, ընդհուպ մինչև փլուզման նպատակով։ Եվ եթե Բաքուն, լռել յայն խաղալով Երևանի հետ, օբյեկտիվորեն մասնակցել է այդ գործողությանը, ապա դա իսկապես նպատակ է։ Ինչ վերաբերում է Ալիևի դիրքորոշմանը, ապա այն հաղթական է թվում։ «Նույնիսկ այն կազմակերպություններում, որոնց անդամ չենք, մենք շատ ընկերներ ունենք»,- ասել է նա՝ որպես օրինակ նշելով ՀԱՊԿ-ը։

Բայց փաստն այն է, որ Մոսկվան ադրբեջանա-հայկական խնդիրները այլևս չի դիտարկում որպես բացառապես լոկալ տարածաշրջանային երևույթ, այլ ինտեգրում է դրանք թե՛ Եվրոպայում, թե՛ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող մի շարք զուգահեռ գործընթացների և իրադարձությունների մեջ։ Ուստի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ նրա գնահատականները զուսպ են և նույնիսկ զգուշավոր, քանի որ Արևմուտքից շրջափակման պայմաններում նրա համար կարևոր է պահպանել «Անդրկովկասյան պատուհանը»։ Արդյունքում ստացվում է, որ Բաքուն, չլինելով ՀԱՊԿ անդամ, այդ դաշինքի անդամների հետ հարաբերությունների ավելի լայն շրջանակ ունի, քան Երևանը։ Ուստի Հայաստանի՝ տեսականորեն ենթադրվող շրջադարձը դեպի Արևմուտք կակտիվացնի Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը։ Բայց հիմա ձևավորվող աշխարհաքաղաքական պարադիգմայի հիմնական իմաստն այն է, որ Արևմուտքը հազիվ թե պատրաստ է «ընդունել» Երևանին, տեսանելի չէ նման պատրաստակամություն։ Արդյունքում Երևանը ստիպված կլինի կրկին «նվաճել» Մոսկվան, և ոչ թե հակառակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում իսկական մարզական տոն էր կազմակերպվել փոքրիկների համար. Գագիկ Ծառուկյան Հերոսներն անմահ են«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ «Փոքրիկ վարորդ» մրցույթըՀունիսմեկյան տրամադրությունն անգլիական այգումՄանե Թանդիլյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրահատուկ ձևով է արժևորել՝ ասուլիս անցկացնելով փոքրիկների հետՄեսրոպ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձրին TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում Netto-ն, Aldi-ն և Lidl-ը վաճառում են պատշգամբային էլեկտրակայաններ Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան Արագաչափեր, կարմիր գծեր և կենցաղային այլ ստեր՝ ըստ Նիկոլի Մեր երեխաները պետք է ապրեն անհոգ ու երջանիկ, սիրո ու ջերմության մեջ Մանե Թանդիլյանն ասուլիս է հրավիրել և պատասխանել երեխաների հարցերին «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի ուղերձը նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան Գոյություն ունեցող և նախկինում եղած բոլոր խաղերի սկզբնաղբյուրը. «Փաստ»«Հայաքվեն» սկսել է խիստ անհանգստացնել թշնամուն. Ավետիք Չալաբյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈՒՆԻՍԻ). Երեխաների պաշտպանության միջազգային օր. «Փաստ»Էրդողանի վերընտրման տարածաշրջանային հետևանքները. «Փաստ»«Փաշինյանի դիրքորոշումը սպառնում է Հայաստանի գոյությանը». «Փաստ»Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում. Ռուբեն Վարդանյան Հունիսի 1ը՝ Երեխաների պաշտպանության օր Հավանական է, որ բանակցությունների այս շարքից հետո խաղաղության համաձայնագրի ուրվագծերն էլ ավելի պարզ երևան. «Փաստ»«Ամեն ինչ արվում է, որ կիրառվի համաշխարհային լավագույն փորձը». «Փաստ»Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտով Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Գնաճն ու գնանկումը պետք է դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանկյունից». «Փաստ»«Մարիին կասես, որ պապան պատերազմ է գնացել...». Արման Աբրահամյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»Ներկա էի ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնության վերջին տուրի «Ուրարտու» - «Լեռնային Արցախ» հանդիպմանը․ Մանե Թանդիլյան Արևմուտքի իրական ծրագրերն ու հերթական աչքկապոցին. «Փաստ»«Հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին». «Փաստ»Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ»Լավագույնը, որ կարողանում են, ամեն ինչ փակելն ու ոչնչացնելն է. «Փաստ»Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել. «Փաստ»Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման. «Փաստ»Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ. «Փաստ»Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն. «Փաստ»Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը 60 տարեկան էՀայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններIDBank-ի Visa Business Platinum քարտն այժմ ավելի շահավետ պայմաններովԱլեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանըԶանգակատան նոր գունավոր անկյունըԳեղհովիտ բնակավայրում տեղի ունեցավ Գեղարքունյանց բռնցքամարտի գավաթի խաղարկությունըՌուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ Կառավարությունը պետք է բարենպաստ դաշտ ստեղծի գործարարության զարգացման համար Աշխարհը ահռելի քայլերով առաջ է գնում էներգետիկայի ոլորտում Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում. Ռուբեն ՎարդանյանՀՀ-ն կորցնում է ազդեցությունը արցախյան հարցի վրա, կան բաներ, որոնք անդառնալի են. Տիգրան Սահակյան ԵՄ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզն է, մուտքի հատվածը՝ անորակ ասֆալտապատված․ Մեսրոպ Առաքելյան