Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն


Թագավորական գարեջուր. ինչո՞ւ է այն նման անվան արժանացել. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Չեխիան իրավամբ համարվում է գարեջրագործության կենտրոններից մեկը։ Այդ փոքրիկ երկրի գարեջրագործները վաղուց են գարեջուր պատրաստելու արվեստում մրցում բավարական գարեջրագործների և բելգիացի վանականների հետ։ Չեխիայում այդ թույլ ալկոհոլային ըմպելիքի բավական հետաքրքիր արտադրողներ կան, սակայն նրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Kruszowice գարեջրի գործարանը, որը ոչ միայն համեղ գարեջուր է պատրաստում, այլ նաև հարուստ պատմություն ունի: Այդ գարեջրի արտադրությունը գտնվում է Պրահայից 70 կիլոմետր հեռավորության վրա՝ Կրուշովիցե գյուղում։ Գյուղի շրջակայքում կան չափազանց մաքուր ջրով բազմաթիվ աղբյուրներ, իսկ տարածաշրջանի մեղմ կլիման թույլ է տալիս մշակել բարձրակարգ գարի և գայլուկ։

Գարեջրի գործարանի պատմությունը ոչ պակաս, քան 500 տարվա է։ Ըստ լեգենդի, գարեջրի գործարանի հիմնադիրը եղել է տեղի ազնվական Իրժի Բիրկան, որը սիրում էր մեկ-երկու սափոր թարմ գարեջուր ըմպել: Իրժին մեծ գումար և ջանք է ներդրել գարեջրի գործարանում, բայց 1581 թվականին այն վաճառել է թագավոր Ռուդոլֆ II-ին։ Այդ ժամանակից ի վեր Kruszowice գարեջուրը կոչվում է, ոչ ավել, ոչ պակաս, թագավորական գարեջուր: Այս ամենը պարզապես լեգենդ կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ գնման փաստաթուղթը դեռ պահվում է գարեջրի գործարանի հին տարածքում։ Այսօր այդ սենյակում բաց համտեսներ են անցկացվում, որպեսզի բոլորը կարողանան ծանոթանալ այդ փաստաթղթին։ Պետք է ասել, որ գարեջրի գործարանի հին շենքերից քիչ բան է մնացել, և դրանք, բնականաբար, չեն օգտագործվում արտադրական նպատակներով, այլ դարձել են չեխական գարեջրագործության պատմության հուշարձաններ։

Կրուշովիցե գյուղի գարեջուրը տարածված էր ոչ միայն Չեխիայում։ Այն լավ հայտնի էր նաև հարևան շրջաններում։ Ավելի քան երկու հարյուր տարի գարեջրի գործարանը պատկանում էր թագավորական ընտանիքին, որից հետո այն անցավ Ֆյուրնշտենբերկի իշխանական ընտանիքին, որին պատկանում էր այդ արտադրությունը մինչև 1945 թվականը։ Չեխիայի Հանրապետությունում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իշխանության եկավ խորհրդամետ կառավարություն, և սկսվեց ազգայնացման ալիքը, որը, բնականաբար, ազդեց նաև գարեջրագործության ոլորտի վրա։ Պետք է ասել, որ պետությունը ամենայն պատասխանատվությամբ արձագանքեց այդ ոլորտի կառավարմանը։

Աշխարհահռչակ գարեջրի գործարաններից ոչ մեկը, այդ թվում՝ Կրուշովիցեն, չշեղվեց իր ավանդույթներից։ Դրանք բոլորը վերակառուցվեցին և շուտով սկսեցին գարեջուր արտադրել, ընդ որում՝ նախապատերազմականից ոչ այնքան վատը։ 1991 թվականին սոցիալիստական ռեժիմի անկմամբ սկսվեց արտադրությունների մեծածախ սեփականաշնորհումը, և Կրուշովիցեի գործարանը ձեռք բերեց գերմանական Dr. Oetker ընկերությունը, որը հիմնովին արդիականացրել է արտադրությունը։ Դրանից հետո այդ գարեջրի ժողովրդականությունը էլ ավելի է մեծացել, ինչը և գրավել է Heineken-ի ուշադրությունը, որն էլ 2007 թվականին դարձել է Kruszowice գարեջրի գործարանի սեփականատերը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ