Երևան, 01.Ապրիլ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Դա կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը». «Փաստ» Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ» Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ» «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ» Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ» «Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ» «Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ» «Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ» Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ» Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»


Թագավորական գարեջուր. ինչո՞ւ է այն նման անվան արժանացել. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Չեխիան իրավամբ համարվում է գարեջրագործության կենտրոններից մեկը։ Այդ փոքրիկ երկրի գարեջրագործները վաղուց են գարեջուր պատրաստելու արվեստում մրցում բավարական գարեջրագործների և բելգիացի վանականների հետ։ Չեխիայում այդ թույլ ալկոհոլային ըմպելիքի բավական հետաքրքիր արտադրողներ կան, սակայն նրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Kruszowice գարեջրի գործարանը, որը ոչ միայն համեղ գարեջուր է պատրաստում, այլ նաև հարուստ պատմություն ունի: Այդ գարեջրի արտադրությունը գտնվում է Պրահայից 70 կիլոմետր հեռավորության վրա՝ Կրուշովիցե գյուղում։ Գյուղի շրջակայքում կան չափազանց մաքուր ջրով բազմաթիվ աղբյուրներ, իսկ տարածաշրջանի մեղմ կլիման թույլ է տալիս մշակել բարձրակարգ գարի և գայլուկ։

Գարեջրի գործարանի պատմությունը ոչ պակաս, քան 500 տարվա է։ Ըստ լեգենդի, գարեջրի գործարանի հիմնադիրը եղել է տեղի ազնվական Իրժի Բիրկան, որը սիրում էր մեկ-երկու սափոր թարմ գարեջուր ըմպել: Իրժին մեծ գումար և ջանք է ներդրել գարեջրի գործարանում, բայց 1581 թվականին այն վաճառել է թագավոր Ռուդոլֆ II-ին։ Այդ ժամանակից ի վեր Kruszowice գարեջուրը կոչվում է, ոչ ավել, ոչ պակաս, թագավորական գարեջուր: Այս ամենը պարզապես լեգենդ կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ գնման փաստաթուղթը դեռ պահվում է գարեջրի գործարանի հին տարածքում։ Այսօր այդ սենյակում բաց համտեսներ են անցկացվում, որպեսզի բոլորը կարողանան ծանոթանալ այդ փաստաթղթին։ Պետք է ասել, որ գարեջրի գործարանի հին շենքերից քիչ բան է մնացել, և դրանք, բնականաբար, չեն օգտագործվում արտադրական նպատակներով, այլ դարձել են չեխական գարեջրագործության պատմության հուշարձաններ։

Կրուշովիցե գյուղի գարեջուրը տարածված էր ոչ միայն Չեխիայում։ Այն լավ հայտնի էր նաև հարևան շրջաններում։ Ավելի քան երկու հարյուր տարի գարեջրի գործարանը պատկանում էր թագավորական ընտանիքին, որից հետո այն անցավ Ֆյուրնշտենբերկի իշխանական ընտանիքին, որին պատկանում էր այդ արտադրությունը մինչև 1945 թվականը։ Չեխիայի Հանրապետությունում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իշխանության եկավ խորհրդամետ կառավարություն, և սկսվեց ազգայնացման ալիքը, որը, բնականաբար, ազդեց նաև գարեջրագործության ոլորտի վրա։ Պետք է ասել, որ պետությունը ամենայն պատասխանատվությամբ արձագանքեց այդ ոլորտի կառավարմանը։

Աշխարհահռչակ գարեջրի գործարաններից ոչ մեկը, այդ թվում՝ Կրուշովիցեն, չշեղվեց իր ավանդույթներից։ Դրանք բոլորը վերակառուցվեցին և շուտով սկսեցին գարեջուր արտադրել, ընդ որում՝ նախապատերազմականից ոչ այնքան վատը։ 1991 թվականին սոցիալիստական ռեժիմի անկմամբ սկսվեց արտադրությունների մեծածախ սեփականաշնորհումը, և Կրուշովիցեի գործարանը ձեռք բերեց գերմանական Dr. Oetker ընկերությունը, որը հիմնովին արդիականացրել է արտադրությունը։ Դրանից հետո այդ գարեջրի ժողովրդականությունը էլ ավելի է մեծացել, ինչը և գրավել է Heineken-ի ուշադրությունը, որն էլ 2007 թվականին դարձել է Kruszowice գարեջրի գործարանի սեփականատերը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Դա կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը». «Փաստ»Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ»Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ»Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ»«Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ»«Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ»«Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ»Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ»Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում » յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի.Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԱյս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան ԱբրահամյանՀանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան ՋհանյանԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Անջրանցիկ թիկնոց՝ դեռ շատ հին դարերից մինչև մեր օրեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՐՏԻ). Ֆոտոտրանզիստորի հայտնագործում, շոգենավի խոշոր վթար, նկարի վաճառք 50 միլիոն դոլարով. «Փաստ»Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ»Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ»Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ»Սահմանային Ողջի գետի թեման մեր հարևանները փորձում են օգտագործել էկոլոգիական համատեքստում և միջազգային աղմուկի համար հող նախապատրաստել. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում «Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար». պայմանագրային զինծառայող Սիփան Մելոյանը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. «Փաստ»«Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ»