Երևան, 08.Փետրվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոուրինյուն ինձ տեսավ և ասաց՝ քո պատճառով ինձ քննադատում են․ Հենրիխ Մխիթարյան Երեխային կապած մեջքին՝ մտել է Եփրատը, հետո թաքնվել քարանձավում. ամերիկյան դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ին փրկված նախնու մասին (լուսանկարներ) Մտահոգիչ լուրեր Արցախից Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հայ երգչուհին և նրա ամուսինը ևս փլատակների տակ են մնացել Չալաբյանն ու Թաթոյանը ամենացածր հակավարկանիշն ունեն Հայաստանում Էլեկտրամատակարարումը Հայաստանում կդադարեցվի. ՀԷՑ Իրանն ու Ադրբեջանը հայտնվել են պատերազմի շեմին. «Փաստ» «Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն ինչ-որ աշխարհաքաղաքական սալտո անել». «Փաստ»


Ովքե՞ր և ինչո՞ւ են դեմ Ռուբեն Վարդանյանին. մեր խնդիրների ախտորոշումը

Վերլուծական

Ռուբեն Վարդանյանին դեմ են նախկինները, որովհետև առանց միտինգ ու առանց բեմից ճառեր ասելու գնաց ու միացավ Արցախի փրկության գործին, հենց Ստեփանակերտից՝ ոչ թե Երևանի կենտրոնից։ Այս արձանագրումն արել է հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արցախի պետնախարարի դեմ իրականացվող արշավին։

Նրա խոսքով` դեմ են նաև ներկաները, որովհետև իրենց պոտենցիալ մրցակիցն է, վստահաբար ավելի լավ կառավարման փորձով և հմտություններով։ Ու այս երկուսի կողմից թունավորվող տեղեկատվական դաշտը չի թողնում որ Ռուբեն Վարդանյանը ռեյտինգ հավաքի, մարդկանց դառնա հասկանալի, ընդունելի։

Ավելացնենք, որ Ռուբեն Վարդանյանին դեմ է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Օրեր առաջ արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրք Շյուբելի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի պես մարդկանց հետ, նշել, թե իբր Վարդանյանը ուղարկվել է շատ հստակ օրակարգով։

Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուբեն Վարդանյանի բավական ակտիվ և նախաձեռնողական գործունեության դեմ մի քանի ճակատներով են փորձում աշխատել։ Ռուբեն Վարդանյանի դեմ որոշակի դժգոհություն կա նաև Արցախի մի քանի շրջանակներից, որոնք սովորել էին հանգիստ իրենց համար ապրել, վայելել Հայաստանից ստացվող գումարները՝ փոխարենը ոչինչ չանելով Արցախի պաշտպանողականության բարձրացման, տնտեսական զարգացման համար։ Մինչդեռ այժմ եկել է մի մարդ, ով զգալի քաղաքական փորձ ունի և շատ ավելի մեծ փորձ հսկայական բիզնես նախագծեր իրականացնելու, եկել է թարմ գաղափարներով, նոր մտքերով և Արցախում ստեղծված իրավիճակը բեկելու լուրջ ցանկությամբ։ Ռուբեն Վարդանյանը մի մարդ է, ով չունի որևէ պայմանավորվածություններ և պարտավորվածություններ ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ արցախյան այդ շրջանակների առջև, նրանց հետ կապված չէ կոռուպցիոն սխեմաներով և խնդիր չունի իրենց աշխատանքում թերացած մարդկանց հեռացնելու առւմով։ Հենց դա է ապացուցում Արցախի կառավարությունում իրականացվող լրջագույն փոփոխությունները, որոնք նախագահ Արայիկ Հարությունյանը ստիպված է անել Ռուբեն Վարդանյանի պահանջով։

Իհարկե, որոշ պաշտոնյաներ, որոնք իրենց բավականին լավ են դրսևորել, կկարողանան շարունակել իրենց աշխատանքը Ռուբեն Վարդանյանի հետ, ապացուցել, որ իսկապես կարող են օգտակար լինել Արցախին, իսկ մեծ մասը կփոխարինվի շատ ավելի կարող կադրերով, ընդ որում ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից և Սփյուռքից։

Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանը այս օրերին բավականին լուրջ բանակցությունների մեջ է տարբեր կարող և ընդունակ շրջանակների հետ, փորձում է նրանց բերել կոնստրուկտիվ դաշտ, համոզել աշխատել ի շահ Արցախի։

Սերինե Բադալյան

Զինծառայողներ են կալանավորվել Նավթի արժեքը բարձրանում է Ոսկին չափավոր թանկանում է Հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելն ակտուալ է դառնում․ Լիլիթ Գալստյան Մոուրինյուն ինձ տեսավ և ասաց՝ քո պատճառով ինձ քննադատում են․ Հենրիխ Մխիթարյան Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել Երեխային կապած մեջքին՝ մտել է Եփրատը, հետո թաքնվել քարանձավում. ամերիկյան դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ին փրկված նախնու մասին (լուսանկարներ) Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի և միջազգայնորեն ճանաչվի, այլընտրանքն Արցախի հայաթափումն ու ֆիզիկական սպառնալիքներն են.Աբրահամյան Ամերիկացիների կողմից մշակված արևային հյուսվածքի էներգիան Մտահոգիչ լուրեր ԱրցախիցՊարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԵրևանի դիմակայանության բարձրացումը պետք է լիներ առաջնահերթություն․ Մանե ԹանդիլյանՇոյգուն հայտնել է Ուկրաինայում նոր բնակավայրերի գրավման մասին Քաղցկեղի դեպքերն ամենաքիչը գրանցվել են ՍյունիքումՀայ երգչուհին և նրա ամուսինը ևս փլատակների տակ են մնացելԹուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատն ու գողություն անել․ խմբի անդամները ձերբակալվել են․ Ոստիկանություն Քաշով մեկ ոսկու արժեք ունեցող համեմունք՝ վանիլին. «Փաստ»Պերուի հարավում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետևանքով Չալաբյանն ու Թաթոյանը ամենացածր հակավարկանիշն ունեն Հայաստանում«Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ). Հայաստանում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը. «Փաստ»Կարմիր խաչի միջնորդությամբ 6 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ Էլեկտրամատակարարումը Հայաստանում կդադարեցվի. ՀԷՑԻրանն ու Ադրբեջանը հայտնվել են պատերազմի շեմին. «Փաստ»«Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն ինչ-որ աշխարհաքաղաքական սալտո անել». «Փաստ»Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել, մայրը մահացել է Պաշտոնական նոր հաղորդագրություն Արցախից Առաջարկվում է բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը. նախագիծ. «Փաստ»Նոր երկրաշարժ Թուրքիայում Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույցՀրապարակվել է՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի նոր թիվը Այս երկրաշարժը, նաև որքան էլ աղետալի, պահանջում է մեզնից արդեն հիմա հաշվարկել նրա հեռագնա հետևանքները. Ավետիք Չալաբյան «Չգիտեմ, թե ինչ գերբնական ուժ է, որ չեմ խելագարվում. սպասում եմ, որ մի օր հրաշք լինի, Գոքորս գա». «Փաստ»«Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել». «Փաստ»«Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ»«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ»«Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ»Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ»«Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ»«Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». «Փաստ»Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Նոր հաղորդագրություն ԱրցախիցՄաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 17։30–ի դրությամբ