Երևան, 31.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսել Այս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան Աբրահամյան Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ» Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ» Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ» «Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար». պայմանագրային զինծառայող Սիփան Մելոյանը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. «Փաստ» «Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ» Թշնամին ձգտում է ժամանակն իր օգտին ծառայեցնել. «Փաստ» «Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին». «Փաստ» «Հարկադրանքի քաղաքականության հերթական դրսևորմանն ու շարունակությանն ենք ականատես լինում». «Փաստ»


Ինչո՞ւ են ցանկանում Արցախի կարգավիճակի հարցը հանել օրակարգից. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե, ի վերջո, ինչ ճանապարհով է գնում մեր երկիրը. դեպի իրական խաղաղության դարաշրջա՞ն ենք շարժվում, թե՞ պետք է սպասել նոր պատերազմի։ Ու բարձրացվող հարցադրումներից մեկն էլ այն է, թե խաղաղության պայմանագիր կնքվելո՞ւ է, կամ, եթե իսկապես կնքվելու է, ի՞նչ երաշխիքներ է ապահովելու, որ կրկին պատերազմ տեղի չունենա։ Այսպիսի քննարկումների ֆոնի ներքո մենք տեսնում ենք բանակցությունների գործընթաց, բայց ոչ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ այն, որպես առանձին միջնորդական ինստիտուտ, դադարել է գործելուց, և դա խոստովանում են նույնիսկ Մինսկի խմբի անդամ երկրները։ Արդյունքում Մինսկի խմբի համանախագահության կողմից իրականացվող միջնորդական ջանքերի փոխարեն տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման երկու տարբեր նախաձեռնություններ։

Մի կողմից՝ Արևմուտքն է փորձում հիմնական միջնորդի դերակատարությունը ստանձնել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Եվ դրա արդյունքում է նաև, որ առկա է բանակցությունների՝ երկու միմյանցից տարանջատ գործընթաց։ Ըստ այդմ, քննարկվում է խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական և արևմտյան, ինչը ևս վկայում է այն մասին, որ Արցախի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև համագործակցությունը և գործընթացի միասնական կոորդինացումը դադարեցվել է։ Ուստի բնական է, որ խաղաղության պայմանագրի այս երկու տարբերակում սկզբունքային տարբերություններ կան։ Եվ նույնիսկ մամուլում առանձին հրապարակումներ եղան պայմանագրերի նախագծերի բնորոշ գծերի մասին։ Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա խնդիրների լուծում, իսկ Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում։

Եվ պատահական չէ, որ դրան զուգահեռ ռուսական կողմը տարբեր դիվանագիտական խողովակների միջոցով փոխանցում է այն ուղերձը, թե Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Իսկ ահա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա։ Դրա վկայությունն է նաև հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, որի մեջ որևէ խոսք չկար Արցախի կարգավիճակի մասին։ Ավելին, դրանում հղում էր կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով, փաստացի, այս իշխանությունները Արցախը վերջնականապես կճանաչեն որպես Ադրբեջանի մաս։ Հետաքրքիր է, որ արևմտյան միջնորդներն ընդգծում էին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի մինչև տարվա վերջ, ինչն էլ պատճառ էր դարձել ենթադրելու, որ Հայաստանը համաձայնել է մինչև տարվա վերջ փակել Արցախի թեման։ Ու, որքան էլ զարմանալի է, ՀՀ իշխանությունները կարծես իրոք ինքնակամ գնացել են այս քայլին, այլապես նրանք կհակվեին Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը հետագային թողնել նախատեսող ռուսական տարբերակին։

Այսինքն, մեր իշխանությունները բացահայտ հրաժարվում են Արցախից։ Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում նրանք ընդհանրապես չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, այլ բարձրացնում են ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության հարցը։ Ու իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար նրանք նշում են, թե իբր աշխարհը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Եթե ժամանակին զգուշացումներ էին հնչում, թե ՀՀ իշխանությունները հրաժարվում են Արցախից, իսկ ռուսական կողմը ցանկանում է ձգձել հարցի վերջնական լուծումը, շատերը չափազանցություն էին համարում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ զգուշացումները ճիշտ դուրս եկան։ Ավելին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում առաջարկվել էր ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, բայց Փաշինյանն ու Ալիևը Սոչի են եկել Պրահայի փաստաթղթով, ըստ որի, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվեր՝ առաջնորդվելով Ալմա-Աթայի հռչակագրով:

Այլ կերպ ասած՝ Լավրովը ակնարկում է, որ Հայաստանը համաձայնել է հրաժարվել Արցախից։ Թեպետ, այստեղ պետք է հավելել, որ Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված՝ մասնագետները նշում են, որ դրանով Արցախը չի ճանաչվում Ադրբեջանի մաս, քանի որ Հայաստանը այս հարցով վերապահումներով է այն վավերացրել: Սակայն այս հարցը իշխանություններին չի հուզում, ընդհակառակը՝ նրանք հակված են նրան, որ այդ հռչակագրով Հայաստանը ճանաչել է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Ինչո՞ւ է այսպես: Չէ՞ որ Արցախի թեման պետք է առաջնային կարևորություն ունենար հայկական կողմի համար։ Միգուցե իրենց իշխանության պահպանման համար դրսի որոշակի աջակցությունը ստանալը իշխանություններն ավելի՞ են կարևորում, քան Արցախի կարգավիճակը։ Հնարավոր է նաև այդպես...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի.Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԱյս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան ԱբրահամյանՀանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան ՋհանյանԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Անջրանցիկ թիկնոց՝ դեռ շատ հին դարերից մինչև մեր օրեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՐՏԻ). Ֆոտոտրանզիստորի հայտնագործում, շոգենավի խոշոր վթար, նկարի վաճառք 50 միլիոն դոլարով. «Փաստ»Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ»Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ»Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ»Սահմանային Ողջի գետի թեման մեր հարևանները փորձում են օգտագործել էկոլոգիական համատեքստում և միջազգային աղմուկի համար հող նախապատրաստել. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում «Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար». պայմանագրային զինծառայող Սիփան Մելոյանը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. «Փաստ»«Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ»Թշնամին ձգտում է ժամանակն իր օգտին ծառայեցնել. «Փաստ»«Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին». «Փաստ»«Հարկադրանքի քաղաքականության հերթական դրսևորմանն ու շարունակությանն ենք ականատես լինում». «Փաստ»Այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարում ու տարփողում. «Փաստ»Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ»Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն ենՌուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի և Հայաստանի ձախողումն էրՌուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցըՊաշտոնյաների հետ կապ ունեցողները փող են աշխատում այս իրավիճակում. Ռուբեն Վարդանյան Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն են Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծանոթացել է հայրենիքի պաշտպանության կանոններին Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան