Երևան, 07.Փետրվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել». «Փաստ» «Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ» «Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ» «Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ» Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ» «Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ» «Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». «Փաստ» Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Նոր հաղորդագրություն Արցախից ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենք


«Կարողացել էր իմ կյանքում բոլորի տեղը լրացնել, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել». Վրեժի որդին ծնվել է հայրիկի հուղարկավորության հաջորդ օրը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմն իր մեջ առավ բոլորիս: Շատերն էին կամավորագրվում և մեկնում ռազմադաշտ՝ հստակ գիտակցելով, թե հապաղումը որքան վտանգավոր կարող է լինել: Բայց այս պատերազմը տարբերվեց բոլոր մյուս պատերազմներից: Այս մեկն ուրիշ էր: Հարձակումն ամեն կողմից էր՝ ցամաքից ու օդից: Մեր այսօրվա հերոսը Վրեժ Պողոսյանն է, նա կամավոր է մեկնել պատերազմ: Վրեժի մասին կինն է պատմում՝ Վիկան: Մեկ տարվա ամուսիններ էին, երբ զոհվեց Վրեժը:

«Միասին էինք 2017 թ.-ից: Համալսարանում էինք ծանոթացել, իր ընկերն ինձ հետ էր սովորում: Եկել էր ընկերոջ մոտ, հենց այդպես էլ ծանոթացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վիկան:

Կնոջ համար մի քանի բառն էլ բավարար է ամուսնուն նկարագրելու համար. «Վրեժն անսահման բարի էր, հասնող, ճշտապահ ու ճշտապահանջ, յուրահատուկ մարդ էր: Առաջին հերթին ինձ համար ինքն ամենալավ ընկերն էր: Բոլորին լրացնում էր իմ կյանքում, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել: Այդպիսի ամուսին էր: Հրաշալի որդի էր իր ծնողների համար: Իրենք երեք եղբայր են: Հասնող էր, միայն մեկ զանգ, ասեին՝ պետք ես, վայրկյանների ընթացքում հասնում էր օգնության»: Վիկան պատմում է ամուսնու երազանքների մասին: Վրեժը նպատակ ուներ մարզադպրոց բացելու, բայց չհասցրեց:

«Աշխատանքից որքան էլ հոգնած տուն գար, շտապում էր պարապմունքի՝ կարատե և մարտեր առանց կանոնների: Ցանկանում էր մրցաշարի մասնակցել, բայց չհասցրեց: Չորս տարեկանից զբաղվել է կարատե մարտարվեստով, Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Հասել է սև գոտի 2-րդ դան աստիճանի։ Եղել է մարզիչ, ունեցել մրցավարի պաշտոն»,-նշում է Վիկան: Վրեժը երկու պատերազմի միջով է անցել: 2016 թ.-ին մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Բանակ է զորակոչվել 2014 թ.-ի հուլիսի 29-ին, ծառայել Քարվաճառում՝ հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտի կոչումով։ Ժամկետային զինծառայության մեջ է եղել, երբ սկսվել է Քառօրյա պատերազմը: Հետո զորացրվել է, սկսել ապրել բնականոն կյանքով: Իսկ իմ անձնական կարծիքով, պատերազմ տեսած մարդու համար կյանքն այլևս երբեք էլ բնականոն հունով չի ընթանում:

Վիկան ասում է՝ այս անգամ կամավոր մեկնեց. «Չգիտեի, որ ռազմի դաշտում է: Ինձ խաբել էր, ասել, որ Հոկտեմբերյանում զորավարժությունների է մասնակցում: Զոհվելուց հետո եմ իմացել՝ որպես դասակի հրամանատար մեկնել է Արցախ: Երբ պատերազմը սկսվեց, երկու անգամ գնաց, բայց իրեն կես ճամփից հետ էին ուղարկել: Երրորդ անգամ հոկտեմբերի 26- ին է գնացել: Գիտեի, թե զորավարժությունների է մասնակցում, ինձ այսպես էին ասել: Այդ ընթացքում հղի էի»,-պատերազմական օրերն է վերհիշում:

Մինչև հիմա չի կարողանում հասկանալ, թե ինչպես է իրենից թաքցրել, որ պատերազմի դաշտում է, այն էլ՝ թեժ կետերում, այդ մասին արդեն իմացել է, երբ ամուսնու անցած մարտական ուղին են իրեն փոխանցել. «Ամեն օր, օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան պետք է ինձ զանգահարեր: Անպայման պետք է խոսեինք, իրար ձայն լսեինք: Չգիտեմ, թե ինչպես էր կարողացել այնպես անել, որ անգամ ռացիայի ձայնը կողքից չեմ լսել, այն դեպքում, երբ շատ ուշադիր էի ձայների հանդեպ, մեկ շշուկի դեպքում անգամ գլխի կընկնեի ինչոր բան»:

Իսկ Վրեժի անցած մարտական ուղին ամրագրված է զորամասի հրամանատարի՝ փոխգնդապետ Է. Խամփերյանի կողմից ստորագրված ու կնքված և ընտանիքին փոխանցված փաստաթղթում. «Պահեստազորի սերժանտ Վրեժ Անդրանիկի Պողոսյանը 2020 թ.-ի հոկտեմբերի 26 -ին զորակոչվել է ծառայության ՊԲ 33651 զորամասում որպես ականանետի հաշվարկի հրամանատար, սակայն զորամասում, ելնելով ստեղծված իրավիճակից և ծառայողական անհրաժեշտությունից, նշանակվել է զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի 3-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի հրամանատարի պաշտոնին։ Վրեժ Պողոսյանը 7-րդ հրաձգային վաշտի ստորաբաժանման կազմում մասնակցել է Վարնկաթաղի բարձունքի պաշտպանողական մարտերին, որի ժամանակ կարողացել է ակտիվորեն կազմակերպել և իրականացնել հակառակորդի գրոհող խմբերի առաջխաղացման կասեցումը՝ պատճառելով կենդանի ուժի բազմաթիվ կորուստներ։

Սերժանտ Վրեժ Պողոսյանը մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկել իր քաջությամբ, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու ունակություններով, որի համար, երբ 3-րդ հրաձգային գումարտակը 2020 թ.-ի նոյեմբերի 1-ին տեղափոխվել է ԱՀ Մարտունու շրջան հակառակորդի դեմ մղվող անհավասար մարտերին 18-րդ դիվիզիայի կազմում մասնակցելու, գումարտակի հրամանատարության կողմից սերժանտ Վրեժ Պողոսյանին է վստահվում դասակի անձնակազմը և առաջադրվում դասակի հրամանատարի մարտական առաջադրանքներ՝ հետագայում դասակի հրամանատարի պաշտոնին նշանակելու և «լեյտենանտ» սպայական զինվորական կոչում շնորհելու նպատակով։ Սերժանտ Վ. Պողոսյանը Մարտունու շրջանում մարտական գործողությունների ժամանակ կարողացել է հմտորեն ղեկավարել իրեն վստահված դասակը, ճիշտ և ժամանակին կատարել իրեն առաջադրված մարտական խնդիրները, կազմակերպել և ջախջախել հակառակորդի գործող խմբերին՝ պատճառելով նրանց կենդանի ուժի կորուստներ, ինչի ժամանակ կազմակերպել և գերեվարել է հակառակորդի 3 զինծառայողի»։

Մեկ էջանոց փաստաթղթում Վրեժի կյանքի վերջին օրերի ու մահվան պատմությունն է, մեկ կնքված փաստաթուղթ ու մեդալներ... Վրեժը որդուն այդպես էլ չի տեսել: Որդին՝ Մաքսը, ծնվել է 2020 թ. նոյեմբերի 15-ին։ «Մինչև ամուսինս մեզ հասավ, երեք օր անցավ: Լրիվ ճանաչելի է եղել: Իրեն չեմ տեսել ու ամեն անգամ հարցնում եմ սկեսրայրիս՝ արդյո՞ք ինքն է եղել: Պատասխանում է՝ այո, ինքն էր: Նոյեմբերի 14-ին ամուսնուս հուղարկավորությունն էր, արարողությունը Եռաբլուրում ավարտվեց, եկանք տուն: Ժամերի տարբերությամբ՝ լուսաբացին, բալիկս ծնվեց: Անսահման շատ էր սպասում մեր որդու ծնունդին: Ինքն էր որոշել մեր տղայի անունը: Երբ Վրեժը զոհվեց, շատերը կարծում էին, որ հայրիկի անունով եմ կոչելու մեր որդուն: Բայց քանի որ Վրեժի որոշումն էր, որ որդու անունը պետք է Մաքս լինի, կատարեցի իր ցանկությունը: Վրեժը կարողացել էր իրենով իմ կյանքում բոլորի տեղը լրացնել, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել: Մեր սպասված տղան իր մի փոքրիկ մասնիկն է միայն»,-եզրափակում է Վիկան:

Հ. Գ.-Վրեժ Պողոսյանն այս տարի կդառնար 30 տարեկան: Զոհվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Մարտունի 2-ում հրետակոծության ժամանակ՝ արկի պայթյունից ստանալով մահացու բեկորային վիրավորում։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։ ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել». «Փաստ»«Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ»«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ»«Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ»Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ»«Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ»«Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». «Փաստ»Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Նոր հաղորդագրություն ԱրցախիցՄաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 17։30–ի դրությամբ Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար. Ռուբեն Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենքԱՄՆ դեսպանատունը հաղորդարություն տարածեց Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը. Էդմոն ՄարուքյանՀՀ տարածքին վտանգ սպառնու՞մ է. Սեյսմոլոգը տվյալներ է ներկայացնումՄեկ շաբաթում պարեկները Երեւանում հայտնաբերել են առանց վարորդական վկայականի 284 աձ, իսկ 6 մարզերում՝ 312 անձ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ 321 մարդ տեղափոխող ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելԹուրքիայում 2-րդ երկրաշարժից հետո ցնցումները զգացվել են Բաթումիում ՀՐԱՏԱՊ․Նոր՝ 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում․ այն զգացվել է նա Հայաստանում Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրքիային և Սիրիային Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան Կրկին երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են նաև մարզերումԶոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են Մենք պատրաստ ենք փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա. Ուկրաինայի ԱԳ նախարար Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 4-իԿրկին հզոր երկրաշարժ Թուրքիայում. կրկին 7.8 մագնիտուդ ուժգնությամբ Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ Տեղեկատվական շտաբ Ոսկու գինը բարձրանում է ԱՄՆ-ում արևային վահանակների տեղադրումը նվազել է Չինաստանի պատճառով Ինչ է կատարվում Թուրքիայի հայկական թաղամասերում․ մեկ հայ է զոհվել Զոհվել է 11 մարդ, 3-ը՝ փրկվել է. ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեցՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է օգնությունը Թուրքիայի համար. Ստոլտենբերգ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը Հայտնի է, թե քանի օր փակ կմնա Լարսը Հայաստանում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-իՍիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել Արցախի ճանապարհը բացելու հարցի շուրջ Տեսախցիկն արձանագրել է Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը Վրաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, եթե վերսկսի թռիչքները Ռուսաստանի հետ Ժամը 9։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Ռուբեն Վարդանյանի հայեցակարգային արձանագրումները Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, բազմաթիվ քաղաքներում զանգվածային ավերածություններ են գրանցվել