Երևան, 01.Ապրիլ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ» «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ» Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ» «Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ» «Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ» «Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ» Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ» Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ» Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ» Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»


«Իշխանությունները չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել. բանակցային գործընթացից դրական ակնկալիք չկա». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի կարծիքով, Ադրբեջանի՝ սահմանային, ինչպես նաև Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված սադրանքներն առաջին հերթին ենթադրում են ճնշում Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա:

«Քանի որ ներկայիս ՀՀ իշխանությունը վախենում է ցանկացած ռազմական լարվածությունից և չի կարողանում նման իրավիճակներում Ադրբեջանի հետ հավասարը հավասարին խոսել, ապա Ադրբեջանը, հասկանալով իրավիճակը, փորձում է ռազմական կամ ուժային «կոզրը» Հայաստանի դեմ օգտագործել: Սա աշխատում է, որովհետև սա որպես փաստարկ են բերում Հայաստանի ներսում՝ ասելով, թե՝ «տեսե՛ք, եթե չզիջենք, կհարձակվեն»:

Այս համատեքստում էլ շատ հաճախ լսում ենք ելույթներ, որոնք կարող ենք որպես Ադրբեջանի լոբբիստական ելույթներ բնութագրել: Ադրբեջանի իշխանությունները, լավ հասկանալով Հայաստանի իշխանությունների աշխատանքի ձևաչափը, հիմա էլ ուզում են հասնել «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որտեղ ամեն ինչ կֆիքսվի այնպես, ինչպես իրենք են ուզում: Այսինքն, Արցախի ամբողջական անցում Ադրբեջանի վերահսկողության տակ: Արդեն առանց պատերազմի են ուզում Արցախը գրավել, այդ պատճառով էլ և՛ Արցախի վրա են հարձակվում՝ ցույց տալու, որ այդ հարցում իրենք լրացուցիչ խաղաքարտեր ունեն, և՛ Հայաստանի վրա, որ «մոտիվացնեն» ՀՀ իշխանություններին, իսկ բնակչությանը ցույց տան, որ իրենց հանգիստ չեն թողնի»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը:

Նրա խոսքով, բանակցությունները գրեթե որևէ խնդիր չեն լուծում: «Յուրաքանչյուր բանակցության խնդիրը պատերազմական վտանգը, ռիսկերը նվազեցնելն է, դեպի խաղաղության օրակարգ տանելը: Բայց, ի տաբերություն Հայաստանի, Ադրբեջանը խաղաղության ցանկություն չունի: Ու քանի դեռ Ադրբեջանի հիմնական օրակարգը չի փոխվել, ցանկացած բանակցություն անպտուղ է: Ինչ վերաբերում է այս փուլի բանակցություններին, ցավոք, պետք է արձանագրենք ՀՀ իշխանությունների դիվանագիտական ամբողջական պարտության մասին: Խոսքը հատկապես վերջին 2 տարվա մասին է: Ադրբեջանը կարողացել է իր համար բարենպաստ տեքստը հասցնել և՛ ռուսական, և՛ արևմտյան միջնորդությամբ ընթացող բանակցությունների սեղաններ: Արդյունքում Ադրբեջանն այսօր ընտրելու իրավունք ունի, իսկ Հայաստանի համար ձեռնտու կլինի միայն այն, որ ոչ մի տարբերակ չստորագրվի: Եվ քանի որ նշված տարբերակներն սկսել են իրար շատ մոտենալ, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներով, գլխավոր հարց է դառնում ոչ թե բուն բովանդակային մասը, այլ ձևաչափը: Այսինքն, թե ով է միջնորդը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այդ պարագայում մրցակցությունն ընթանում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

«Եթե ինչ-որ պահի Արևմուտքին թվացել է, թե ՌԴ-ն այնքան է պասիվացել, որ կարելի է առանց ՌԴ-ի ներգրավման բոլոր հարցերը լուծել, ապա հիմա Ռուսաստանն ակտիվացել է՝ Փաշինյանին թույլ չտալով ամբողջությամբ շրջանցել ռուսական շահերը: Այս պահին բանակցություններում, այսպես ասած, «ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ» վիճակ է. Փաշինյանն ուզում է ստորագրել արևմտյան տարբերակի տակ, Պուտինն ուզում է, որ ռուսական տարբերակ ստորագրվի, Ալիևի համար էլ միևնույնն է, բայց ցանկալի է, որ իր շահերը ավելի շատ ներկայացված լինեն: Ամեն դեպքում, արևմտյան տարբերակն Ալիևը ավելի բարենպաստ է համարում: Էրդողանն այս ամենի մեջ ևս իր դերն է խաղում, ու Ալիևի տեսքով նաև ինքն է հանդես գալիս: Հայաստանի ակնկալիքն այս դեպքում ընդամենը հուսալն է, որ ոչ մի տարբերակ չի ստորագրվի, մինչև ինչ-որ բան փոխելու հնարավորություն լինի: Բայց այս իշխանություններն ունակ չեն որևէ բան անել կամ, ինչն ավելի հավանական է, չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել»,-նշեց քաղաքագետը:

Նա շեշտեց՝ եթե Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում, աշխարհում պատահականորեն պրոհայկական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: «Ըստ այդմ, եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեց, բանակցային գործընթացում որևէ դրական ակնկալիք չպետք է ունենանք: Երբ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հերթական գրեթե պատերազմը սանձազերծվեց, ՀՀ իշխանությունները միանգամից դա օգտագործեցին ՌԴ-ի դեմ: Խոսվեց այն մասին, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու արևմտյան միջնորդությամբ ստորագրի «խաղաղության պայմանագիրը», ինչը կնշանակի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն: Այստեղ հայկական շահն ընդհանրապես ներկայացված չէր, և կրկին ՌԴ-Արևմուտք պայքարի մասին էր: Հայաստանը պայքարի դաշտ է դառնում, և ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն դեմ չեն նշվածին, այլև հենց իրենք են նախաձեռնողը»,-հավելեց նա:

Քաղաքագետը Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիների կողմից բնապահպանական պատճառաբանությամբ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու դեպքը չի դասում սադրանքների շարքին. «Երբ այս տարվա օգոստոսին Ադրբեջանը բռնի ուժով ստիպեց, որ Հայաստանը հրաժարվի Բերձորի միջանցքից՝ ընտրելով ինչ-որ անիմաստ ճանապարհ, արդեն հասկանալի էր, որ Հայաստանը և Արցախը կապող ճանապարհը Ադրբեջանը հանգիստ չի թողնելու: «Էկոակտիվիստներն» ընդամենը պատրվակ էին, որոնց միջոցով փորձում են Արևմուտքին ցույց տալ, թե իրենց օրակարգն ընդունում են: Բայց այս առումով արդեն ոչ թե սադրանքի, այլ հարձակման մասին է խոսքը: Ադրբեջանը հարձակվում է Արցախի ու Հայաստանի վրա: Մինչդեռ Հայաստանն ընդունել է զոհի կերպար, որով էլ ապրում է: Դրա համար առանձնապես հակադարձում, հակազդեցություն չկա իրավիճակին: Բնակչության կտրուկ մեծամասնությունը դժգոհ է այս զարգացումներից, բայց ի վիճակի չէ հասկանալ, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից: Միգուցե չեն կարողանում առաջնահերթությունները ճիշտ դասավորել կամ ինքնակազմակերպվել: Օրակարգը բացասական արձագանք է ստանում, բայց հակադարձում չկա նաև այն պատճառով, որ լղոզվում է ընկալումը, որ մեղավորը ոչ թե իշխանությունը, այլ նախկիններն են, Ռուսաստանը: Ցավոք, իշխանությունները կարողանում են այնպես մատուցել, որ շատերը հենց այդպես էլ ընդունում են իրավիճակն ու չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում»:

Նրա խոսքով, նույն իշխանությունները խոսում են տեղեկատվական տեռորի մասին, բայց հենց իրենք են դրա հեղինակը. ««Perfect tv»-անման ալիքներն ուսումնասիրելիս կտեսնեք, որ մեդիադաշտում ագրեսիվ հարձակումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն հենց իշխանության կողմից են կազմակերպվում, մեդիա դաշտում անբարվոք վիճակը իր հերթին է նպաստում Արցախի հանձնման քաղաքականությանը»: Վերադառնալով Ադրբեջանի սադրանքներին՝ նա հավելեց, որ ոչինչ հենց այնպես չի դադարելու:

«Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելը, այդ կերպ ինչ-որ հարցեր լուծելը նորմ է դարձել: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելու կամ այլ գործընթացի արդյունքում ևս Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությունը չի դադարեցնելու: Այս պահի դրությամբ այս հակամարտությունը խաղաղ լուծում չունի: Քանի դեռ ադրբեջանական քաղաքականությունը կառուցված է հայատյացության վրա, ու Ադրբեջանը կառավարվում է Անկարայից, ռազմական լուծմանն այլընտրանք չի կարող լինել:

Իսկ ո՞վ պետք է ռազմական տեսանկյունից հակադարձի Ադրբեջանին: Հայաստանում կան մադիկ, որոնք ակնկալում են, որ այդ ռազմական հակադարձումը պետք է Ռուսաստանը տա, ինչն անգրագիտության նշան է: Եթե մենք հույսը դնում ենք նրա վրա, որ մեր ճակատագրական հարցերը այլ պետությունները լուծեն, ապա ի սկզբանե մերժում ենք սուվերենությունը: Ովքեր պրոռուսական, պրոարևմտյան ջրբաժաններ են գծում, այդպես հարցը Հայաստանի օրակարգից դեպի դրսի օրակարգ են շեղում: Մինչդեռ հարցը պետք է հայկական օրակարգում մնա, քանզի որևէ երկիր չի կարող մեր խնդիրը լուծել: Ամեն դեպքում, առանց ռազմական գործոնը վերաարդիականացնելու, Ադրբեջանին զսպելու հնարավորություն չի լինելու»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այդպես կարող ենք Ադրբեջանի համար բարձրացնել ագրեսիայի գինը:

«Հետագայում էլ կարող ենք փորձել նոր բալանսի հասնել, որը տարածաշրջանում նաև Իրանի, Հնդկաստանի ավելի ակտիվ ներգրավում կենթադրի: Խնդրի լուծման հիմքը միայն ճիշտ դիվանագիտությունը, բանակի վերաարդիականացումը կլինի: Իսկ այսօրվա մանր-մունր բարեփոխումները նշանակում են, որ իշխանությունները սպասում են, թե երբ է Ադրբեջանն իր օրակարգն իրականացնելու: Իսկ Ադրբեջանը կանգ չի առնելու, երբ ՀՀ սահմանը տեսնի, ինչպես հրապարակավ ակնկալում են իշխանությունները: Ադրբեջանի տարածքային նկրտումներն անգամ Երևան են հասնում: Ամբողջ խնդիրն այն է, որ այս իշխանությունները չեն ցանկանում վերոնշյալ քաղաքականությունն իրականացնել. ճիշտ դիվանագիտության, բանակի վերաարդիականացման նպատակ ու խնդիր դրված չէ, իսկ քանի որ խնդիր չկա, չի էլ կարող լուծվել»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրականում դիվանագիտական լուծումների հնարավորություններ այսօր շատ կան:

«Կան երկրներ, որոնց դուր չի գալիս թուրքական ագրեսիվությունը, և շատերը հասկանում են, որ դա նաև իրենց դեմ է ուղղված: Ցանկության դեպքում ուժեղ կոալիցիա կարելի է ստեղծել, ուղղակի դրանով պետք է զբաղվել: Օրինակ՝ երբ Հնդկաստանը ՀՀ-ին աջակցում է, բայց ՀՀ իշխանությունները լուռ են, ի՞նչ պետք է ակնկալել: ՀԱՊԿ-ը օգնություն է առաջարկում, բայց հրապարակային դատապարտումների նշաձողն են բարձրացնում: Մեծ հաշվով, այնպես չէ, որ մեզ աջակցող չկա, հարցն այն է, որ աջակցություն ստացող չկա»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ»Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ»«Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ»«Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ»«Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ»Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ»Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում » յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի.Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԱյս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան ԱբրահամյանՀանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան ՋհանյանԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Անջրանցիկ թիկնոց՝ դեռ շատ հին դարերից մինչև մեր օրեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՐՏԻ). Ֆոտոտրանզիստորի հայտնագործում, շոգենավի խոշոր վթար, նկարի վաճառք 50 միլիոն դոլարով. «Փաստ»Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ»Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ»Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ»Սահմանային Ողջի գետի թեման մեր հարևանները փորձում են օգտագործել էկոլոգիական համատեքստում և միջազգային աղմուկի համար հող նախապատրաստել. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում «Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար». պայմանագրային զինծառայող Սիփան Մելոյանը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. «Փաստ»«Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ»Թշնամին ձգտում է ժամանակն իր օգտին ծառայեցնել. «Փաստ»«Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին». «Փաստ»