Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


«Իմ ցավոտ հպարտությունն է». պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հարությունն իմ տղան է, իմ համար ամենա-ամենան է»,-այսպես ենք սկսում զրույցը նրա մայրիկի՝ տիկին Աննայի հետ, երբ խնդրում եմ պատմել որդու մասին: Հետո հավելում է՝ մինչ բանակ գնալն ինձ համար երեխա էր: «Երբ վերադարձավ, բացահայտեցի իր լրիվ ուրիշ տեսակը՝ էլ ավելի մեծ հարգանքը ծնողի ու մեծերի նկատմամբ, ընկերներին օգնության հասնելու կարողությունը: Չնայած մինչ բանակն էլ այդպիսին էր: Ընկերական շրջապատում Հարությունը խաղաղության աղավնին էր: Դասղեկն ասում էր՝ երբ փոքր վեճ էր անգամ լինում, Հարությունը կարողանում էր իր հանդարտությամբ, ժպիտով ամենը հարթել: Կռվարար չէր, ընկերասեր էր, ազնիվ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Աննան:

Հարությունը յոթ տարի ուսանել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, ավարտել 2016 թ.-ին, զուգահեռ նաև քամանչայի դասերի հաճախել: Մայրիկի խոսքով, հայրենասիրական երգն իր տարերքն էր, իսկ դպրոցը՝ տունը. «Դաս էլ չունենար, գնում էր դպրոց: Թովմաս Պողոսյանի հետ հրաշալի հարաբերություններ ուներ, դպրոցում իրեն շատ լավ էր զգում»: Տիկին Աննան վերհիշում է՝ փոքր տարիքում որդին ոգեշնչվել էր Ներսիկ Իսպիրյանի երգերով: Նրա մոտ ուսանել չէր ստացվի, և Հարությունն իր ցանկությամբ ընտրեց Ջիվանու աշուղական դպրոցը. «Խենթանում էր հայրենասիրական երգերի համար, գուսան Աշոտի երգերն էր շատ սիրում, որովհետև Սյունյաց լեռներն էր գովերգում: Սովորելու տարիներին նաև երաժշտական գրականություն էին ուսումնասիրում, ծանոթանում աշուղների կենսագրությանն ու ստեղծագործություններին: Հրաշալի ուսուցիչ է ունեցել, մինչև հիմա իր հետ կապի մեջ ենք: Բազմաթիվ համերգների է մասնակցել, պատվոգրեր ունի «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնից: Ամենակարևորը՝ ծափահարությունների է արժանացել»:

Մինչ բանակ գնալը Հարությունը ցանկացել է ընդունվել Կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժին. «Քառօրյա պատերազմից հետո էր: Նա անցնելու փուլում էր, բայց Արցախից երեխաներ էին եկել, որոնք պետք է ստորագրությամբ ընդունվեին: Այնպես ստացվեց, որ Հարությունս չընդունվեց, իրեն հետո Գյումրիի մասնաճյուղ կանչեցին, բայց չգնաց: Որոշեց ծառայությունից հետո սովորել»: 2017 թ.-ի հունվարի 19-ին՝ մայրիկի ծննդյան օրը, Հարությունը զինկոմիսարիատից ծանուցագիր է ստանում: «Միշտ ասում էր՝ պետք է Արցախում ծառայեմ, եթե այնտեղ «չընկնեմ», դիմում եմ գրելու, տեղափոխվեմ, իսկական ծառայությունը պետք է Ղարաբաղում լինի, որ իմանաս՝ հայրենիք ես պաշտպանել: Հենց Արցախ էլ զորակոչվեց, Մարտունի-3 զորամասում էր ծառայում: Ինձ համար իր ծառայությունը շատ դժվար է անցել: Բանակային ընկերներն են պատմել՝ դիվերսիոն հարձակում է եղել դիրքերի վրա, հետ են շպրտել թշնամուն: Հարությունը հարցրել է՝ տղերք, որ պատերազմ լինի, կգա՞ք: Ընկերները պատասխանել են՝ մեր ծառայությունը վերջանում է, տուն ենք գնալու: Իսկ Հարությունն ասել է՝ բայց ես կգամ: Հետաքրքիր է՝ երբ արդեն զորացրվել էր ՝ անընդհատ ասում էր, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու: Չգիտեմ՝ կանխազգում էր, թե՞ այլ բան»:

Զորացրվելուց հետո օրերից մի օր այցելում է Ջիվանու անվան դպրոց՝ ուսուցիչներին տեսնելու, հանդիպում է մի աղջկա ու սիրահարվում: «Ընկերություն էին անում, աղջիկն էլ Կոնսերվատորիայի ուսանողուհի էր: Մտածում էին ձմռանը նշանվելու մասին: Սեպտեմբերի 26-ին մեր տանն էին: Ասաց՝ մամ, նենց եմ կարոտել Արցախս: Առաջարկեցի՝ գնացեք, շրջեք մի քանի օր: Որոշում էին, թե ով է լինելու իրենց քավորը, այդ օրն անընդհատ կատակներ էր անում: Հաջորդ առավոտյան պատերազմի լուրը ստացանք»:

Հարությունը զորացրվելուց հետո վարսավիրություն է սովորել, աշխատում էր, չնայած երգը թողնելու մտադրություն չուներ, բայց ուզում էր զուգահեռ եկամտի այլ աղբյուր էլ ունենալ. «Արթնացրեցի, որ աշխատանքի գնա, լուրերն աչքի անցկացրեց, թե գնում եմ Արցախ: Ընդդիմացանք՝ հերթական հարձակումն է, շուտով կավարտվի: Որևէ մեկս չէր պատկերացնում, որ նման պատերազմ կլինի: Ժամը 12-ի կողմերը զանգահարեց՝ մամ, գրքույկս պատրաստի, Հոկտեմբերյան եմ գնում: Խաբեց ինձ: Հասանք զինկոմիսարիատ՝ ճանապարհելու: Ուրախ-ուրախ գնում էր, մարդիկ ասում էին՝ մինչև հասնեք, մարտերը կդադարեն, հետ կգաք: Սեպտեմբերի 28-ի առավոտյան արդեն Ասկերանում էր, գիտեի, որ Արցախում է: Միանգամից «գրանցվում» է Տ-30 հրանոթի վրա, տղաները պատմում են, որ արագ սովորում է հաշվարկները: Ժամկետայիններին չի թողնում կանգնել, ասում է՝ դուք ձեր կամքով չեք այստեղ, իսկ ես իմ կամքով եմ եկել: Տղաներից մեկը պատմում էր՝ Հարությունի մեջ վախ չկար, ասում էր՝ ճակատներիս ինչ գրած է, լինելու է: Մի քանի անգամ փրկվել են սնարյադից: Մեր բակի տղաներից մեկին է հանդիպում: Ժամկետային զինծառայող էր, Աստծո կամոք, վերադարձավ, շատ բան պատմեց Հարությունիցս: Այդ ժամանակ նորից բացահայտեցինք իրեն՝ իր հայրենասիրությունը, զինվորական գործին տիրապետումը: Ասում են՝ այնտեղ էլ էր երգում…»:

Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին է զանգահարել: «Հարցնում էր՝ մա՛մ, էդտեղ ի՞նչ են ասում, իրենք այնտեղ ոչ մի բանից տեղյակ չէին: Ասացի՝ ե՞րբ ես գալու: Պատասխանեց՝ կհաղթենք, կգանք, մա՛մ: Ահագին զրուցեցինք, ասաց՝ պապային չթողնես, որ գա: Ընկերներին էլ ասել էր՝ չգաք: Հաջորդ օրը զանգն ուշացավ: Ընկերները ինչ-որ լուր են լսում, զանգում են իր հետի տղային՝ Նեսոյին, չի պատասխանում: Իր աչքի առաջ է եղել ամեն ինչ: Տղաները բլինդաժ են գնացել, Հարությունն ասել է՝ ծխեմ, գամ: ԱԹՍ-ն հարվածել է…»:

Հետո երկար լռություն է տիրում, երբ սպառվում են պատրաստված հարցերդ, երբ չգիտես, թե ինչ ասես, չնայած այնքան շատ բան է կուտակվել ներսում. «Տղաները Հարությունին մենակ չեն թողել: Վտանգի առկայության պայմաններում նրան ու մյուս տղաներին շտապօգնության մեքենաներում են տեղավորել և տեղափոխել Սիսիան: Իր հեռախոսը գրպանում էր, դատաբժիշկը քարտը հանում, դնում է իր հեռախոսի մեջ ու առաջին պատահած համարով զանգահարում, Հարութի հետ աշխատողներից մեկն է լինում: Բացատրում է, թե ինչ է պատահել, ընկերները խառնվում են իրար, չեն հավատում կատարվածին»: Հայրիկն է որդուն տեսել, ճանաչել: Հիմա Հարությունը Եռաբլուրում է: Զոհվել է Ակնայի դիրքերում: Ընտանիքն ունի նրա մարտական ուղին հաստատող փաստաթղթերը՝ տանկեր է խոցել, տիրապետել է զինվորական գործին, կարգապահ զինվոր է եղել: Դեռ նախորդ տարի Դավիթաշենի Աշոտ Մանուկյանի անվան դպրոցում 44-օրյա պատերազմի չորս կամավորի անունով դասասենյակ է բացվել, նրանցից մեկը Հարությունն է: «Սասունցի Դավիթ» աշխարհազորային գնդի կողմից տղաները մեդալի են արժանացել: «Մեր կրտսեր որդու համար ենք ապրում, շատ է կոտրված...Իսկ Հարությունը, Հարությունն իմ ցավոտ հպարտությունն է»,-ահա այսպես էլ եզրափակում ենք մեր զրույցը:

Հ. Գ. Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում ենԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Մենք կրկին պետք է ուժի գործոն դառնանք. Ավետիք Քերոբյան Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ Արևային մարտկոցներն արդեն հինը չեն լինի. կորեացի գիտնականները հասել են ավելի քան 23 % արդյունավետության Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը Մեր առողջապահությունը ծանր հիվանդ է. Տիգրան Խաչատրյան Իսպանիայի Լա Լիգա․ «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա», «Էսպանյոլ»-«Բարսելոնա». մեկնարկում է 36-րդ տուրը «Զինված ուժերում մենք շարունակում ենք խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր»․ ՄԻՊ Անահիտ Մանասյան Մենք խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ․ «‎Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն Ռուսական զորքի վերահսկողության տակ է անցել. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել. ՆԳՆ խոսնակը՝ Տիգրանի հայրիկին զանգելու մասին Եկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով. Նաիրի Սարգսյան Վաղ, թե ուշ` Շուշին նորից ենք ազատագրելու. Արմեն Մանվելյան Օրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-ից Ի՞նչ է հարցրել Լուկաշենկոն Փաշինյանին Փաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Երբ հնագույն ժամանակների տեխնոլոգիաները պահպանվում են մինչ օրս. «Փաստ»Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին Էմին Թորոսյանը հայտնել է, որ իրեն հեռացրել են Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից, ըստ լուրերի՝ նրան կփոխարինի Տաթև Հովակիմյանը Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՄԱՅԻՍԻ). Ստորագրվել է Իրան - Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը. «Փաստ»Ռուսաստանը կոշտացնում է ճնշումը. ինչպե՞ս կույս մնալ և հաճույք ստանալ Իմ 42 հազար թոշակով Նիկոլը քանի՞ օր կապրի. քաղաքացի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»