Երևան, 01.Ապրիլ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն կրակի հետ է խաղում և փորձում Թեհրանի համբերությունը. «Փաստ» «Դա կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը». «Փաստ» Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ» Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ» «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ» Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ» «Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ» «Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ» «Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ» Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»


Արևային ակնոց. ինչո՞վ էին տարբերվում Թութանհամոնի, Ներոնի «ակնոցները» ժամանակակիցներից. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Աչքերը արևի ճառագայթներից պաշտպանելու ամենահին սարքերից են հին եգիպտական ազնվականության գերեզմաններում հայտնաբերված ակնոցները: Մասնավորապես, Թութանհամոն փարավոնի գերեզմանի մեջ եղել է փայլուն զմրուխտի երկու շրջանակ, որոնք ամրացված են եղել բրոնզե մետաղալարով: Այնուամենայնիվ, անհնար է միանշանակ ասել, որ Նեղոսի հովտի բնակիչներն են հենց այդ իրի գյուտարարները: Ի վերջո, ավաղ, դեռ հնարավոր չի եղել հաստատել Ասիայի և Ամերիկայի բևեռային շրջանների բնակիչների կողմից արևապաշտպան ակնոցների գյուտի տարեթիվը: Ենթադրվում է, որ դա եղել է առնվազն 2000 տարի առաջ: Օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի արկտիկական շրջաններում բնակվող ինուիտները հնուց են օգտագործել «իգգուագ» կոչվող սարքը:

Այն իրենից ներկայացրել է շրջանակ կամ իրար միացված շրջանակներ: Նման «ձյան ակնոցները» պատրաստվել են փայտից, ոսկորից կամ կաշվից: «Ակնոց-իգգուագ» -ները առանձնանում են այն առումով, որ դրանք ժամանակակից իմաստով հագեցած չեն եղել որևէ օպտիկայով: Ձյան մակերևույթից արտացոլված արևի լույսի չափազանց մեծ ազդեցությունը կրճատվել է շրջանակների բարակ ճեղքերով: Այդ ճեղքերը ապահովել են բավարար տեսանելիություն՝ պահպանելով նախապատմական մարդկանց տեսողությունը: Արևային ակնոցի հետագա ամենահայտնի սեփականատերը եղել է Հին Հռոմի կայսր Ներոնը։ Ըստ «Բնական պատմության» հեղինակ Պլինիոս Ավագի վկայության, այդ տխրահռչակ կառավարիչը սիրում էր գլադիատորների մարտերը դիտել զմրուխտե պրիզմայի միջոցով: Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե այդպիսի հոբբին կապված է եղել արևի ճառագայթներից պաշտպանվելու ցանկությա՞ն, տեսողական արատները շտկելո՞ւ, թե՞ կայսեր ընդհանուր շռայլության հետ:

Ածխային կվարցի հարթ կտորներն են հանդիսացել ժամանակակից արևի ակնոցների մեկ այլ նախատիպ: Դրանք հայտնի են որպես «այ տայ»-ներ, ինչը նշանակում է «արևը ծածկող մութ ամպեր»։ Դրանք օգտագործվել են Չինաստանի բնակիչների կողմից մոտ 900 տարի առաջ: Արդեն 15-րդ դարում դրանք սկսել են առնել շրջանակների մեջ: Հետաքրքիր է, որ ակնոցի արևել յան տարբերակը ոչ միայն բուժական, այլ նաև հանդիսավոր նպատակ է ունեցել: Մի շարք աղբյուրներ դրանք նկարագրում էին որպես աքսեսուար, որը դատավորները կրել են դատավարությունների ընթացքում դատավարության մյուս մասնակիցներից դեմքի արտահայտությունները թաքցնելու համար: Եվրոպայում մգեցված ակնոց ստեղծելու առաջին փորձերը կապված են Մարկո Պոլոյի անվան հետ: Համարվում է, որ նա է տեղեկություններ բերել նման սարքերի մասին, և 16-րդ դարի եվրոպացի ոսկերիչները փորձել են դրանք վերստեղծել՝ օգտագործելով թանկարժեք քարեր: Հասկանալի է, որ նման օպտիկական սարքերը ոչ մի կերպ չէին կարող տարածվել:

Բայց 18-րդ դարի փաստաթղթերը ցույց են տալիս, որ արևային ակնոցների բարելավում է իրականացվել Անգլիայում և Վենետիկում: Իտալական քաղաքի բնակիչները օգտագործել են, այսպես կոչված, «Գոլդոնի ակնոցները», որը կոչվում էր հայտնի դրամատուրգ Կառլո Գոլդոնիի անունով, որը մասսայականացնում էր մգեցված ապակե ակնոցները: Ինչ վերաբերում է մառախլապատ Ալբիոնին, ապա նույն դարի վերջին Ջեյմս Էսկոն առաջարկել է կանաչ կամ կապույտ ոսպնյակներով հագեցած ակնոցների մոդելներ: Սակայն, ընդհանուր առմամբ, դրանք ժամանակակից իմաստով արևապաշտպան միջոցներ չէին: Դրանց հիմնական նպատակն էր թեթևացնել այն հիվանդների վիճակը, որոնք ունեին լուսազգայունություն: Փաստագրված է Նապոլեոնի բանակի զինվորների համար հատուկ ակնոցների զանգվածային պատվերը եգիպտական արշավի ընթացքում: Այրած ապակին, որի վրայի լաքի լրացուցիչ շերտը պահում էր մուրը, նախատեսված էր աֆրիկյան արշավի ընթացքում զինվորների տեսողությունը պաշտպանելու համար:

Հետաքրքիր է, որ հղկված օբսիդիանի կտորները իմպրեսիոնիստ նկարիչների համար եղել են մի տեսակ քվազի-ակնոցներ: Բաց երկնքի տակ աշխատելիս վարպետները հինգ րոպե տևողությամբ հայացքները ուղղել են «սև հայելիներին»: Արդյունքում, գույների ընկալման բարելավում է տեղի ունեցել, և անհետացել է «աչքի պղտորությունը»: Առևտրային նպատակներով արևապաշտպան էժան օպտիկայի առաջին մասշտաբային արտադրությունը կապված է Սեմ Ֆոստերի անվան հետ: Օգտագործելով կաղապարներ՝ նա 1929 թվականին Ատլանտիկ Սիթիում լողափնյա այցելուների ամբոխին է մատակարարել ցել յուլոիդային Foster Grant ակնոցներ: Վաճառքի աճին նպաստել է հոլիվուդյան աստղերի ներգրավումը սեզոնի նոր իրերը գովազդելու համար: Ի դեպ, սկսած 1920-ականներից դերասանները զանգվածաբար են օգտագործել պաշտպանիչ օպտիկա: Դա պայմանավորված էր նկարահանումների ժամանակ հզոր լուսավորությամբ։ 20-րդ դարի 30-ականները աշխարհին են պարգևել բևեռացված ակնոցներ: Էդվին Լանդը Մասաչուսեթսից հայտնագործել է ոսպնյակների և բևեռային ֆիլտրի համադրությունը, որոնք արդյունավետորեն շեղում են շողերը:

Նորույթը մեքենա վարելը, հեծանվավազքը կամ դահուկասահքը դարձրել է շատ ավելի հարմարավետ և անվտանգ: Այսօր այդ տեսակի լուսային զտիչները լայն հատված են զբաղեցնում ոչ միայն օպտիկայի, այլ նաև LCD էկրանների և լուսանկարչության արտադրության մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչություններն են մասնակցել օդաչուների համար ակնոցների ստեղծմանը: Հետպատերազմյան ուսումնասիրությունները պարզել են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվ ազդեցությունը կարող է հանգեցնել ոչ միայն կատարակտի, այլ նաև տեսողության կորստի: Անցյալ դարի 70-ականներին շատ երկրներ, ներառյալ Եվրոպայի երկրները, Միացյալ Նահանգները և Ավստրալիան, մտցրել են արևային ակնոցների ուլտրամանուշակագույն պաշտպանության ստանդարտներ: Մեր օրերում արևային ակնոց կրում են բոլորը և ամենուր: Այժմ դրանք ոչ միայն նորաձևության տարր են, այլ նաև իսկապես պաշտպանիչ գործիք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Բաքուն կրակի հետ է խաղում և փորձում Թեհրանի համբերությունը. «Փաստ»«Դա կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը». «Փաստ»Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ»Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ»Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ»«Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ»«Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ»«Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ»Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ»Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում » յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի.Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԱյս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան ԱբրահամյանՀանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան ՋհանյանԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Անջրանցիկ թիկնոց՝ դեռ շատ հին դարերից մինչև մեր օրեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՐՏԻ). Ֆոտոտրանզիստորի հայտնագործում, շոգենավի խոշոր վթար, նկարի վաճառք 50 միլիոն դոլարով. «Փաստ»Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ»Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ»Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ»Սահմանային Ողջի գետի թեման մեր հարևանները փորձում են օգտագործել էկոլոգիական համատեքստում և միջազգային աղմուկի համար հող նախապատրաստել. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում