Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի է ունեցել տուն-թանգարանի 55-ամյակին նվիրված հանդիսություն
Культура![Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի է ունեցել տուն-թանգարանի 55-ամյակին նվիրված հանդիսություն](/timthumb.php?src=disc/12-12-22/e1736b7a6a6535fcd5c924fb701e7186.jpg&w=780)
2022 թ. դեկտեմբերի 9-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ տուն-թանգարանի հիսունհինգամյակին նվիրված հանդիսությունը: Միջոցառմանը հրավիրված էին գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի բարեկամ մշակույթի գործիչներ և գիտական խորհրդի անդամներ, նախկին աշխատակիցներ: Բացման խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հյուրերին շնորհավորեց Երևանում առաջին երաժշտական հուշային թանգարանի բացման տարեդարձի առիթով և կարևորեց աշխատակիցների դերը մշակութային այս կարևոր կենտրոնի կայացման գործում: Ներկայացվեց «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ա. Սպենդիարյանի ժառանգության հանրահռչակման գործում տուն-թանգարանի դերը արժևորող խոսքով և բարեմաղթանքներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որը նաև հանպատրաստից և սրտաբուխ կատարեց իր «Անանձնություն» երգը: Ցուցադրվեց թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի հեղինակած «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը, որը ներկայացնում էր տուն-թանգարանի՝ կես դարից ավելի շարոնակվող տարեգրությունը:
Սպենդիարյանական երկերի՝ փողային նվագարանների համար փոխադրումներով հանդես եկան Թամար Հարությունյանը (ֆլեյտա), Վարդգես Հովհաննիսյանը (ֆագոտ), Էրիկ Գրիգորյանը (հոբոյ) և Կատարինե Հովսեփյանը (դաշնամուր):
Թանգարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին թանգարանի նախկին աշխատակիցներ՝ գիտաշխատողներ Կարինե Մարգարյանին, Սարգիս Հովհաննիսյանին, ինչպես նաև թանգարանի նորեկ գիտաշխատող Կատարինե Հովսեփյանին:
Տոնական օրն ու տրամադրությունն ամփոփվեցին և ամբողջացան խմբակային լուսանկարներում:
Տեղեկատվության աղբյուրը՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան
Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի
![](disc/12-12-22/205bd6f4bbfa5223fccd93dff10c55b0.jpg)
![](disc/12-12-22/84fcd36ac0b261cbc3321ccb55441e73.jpg)
![](disc/12-12-22/34b12b70fd1f4b831c6a5104360c988d.jpg)
![](disc/12-12-22/bb8aca52e062dcb791097388d96b2e4a.jpg)
![](disc/12-12-22/253beb700046d0199d77301b0aeeb093.jpg)
![](disc/12-12-22/87449173309221c5ab1c08ee5894e318.jpg)
![](disc/12-12-22/c905f41bb0bc9c5435401324ea6ab263.jpg)
![](disc/12-12-22/6c4a0b7686e468fb25fb375851ced1b2.jpg)
![](disc/12-12-22/12a472c974abd5bdfeae92c39a31c381.jpg)
![](disc/12-12-22/609262b0ca8ea7337396510e3b55b9b8.jpg)