Երևան, 02.Ապրիլ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն կրակի հետ է խաղում և փորձում Թեհրանի համբերությունը. «Փաստ» «Դա կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը». «Փաստ» Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ» Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ» «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ» Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ» «Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ» «Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ» «Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ» Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»


Արցախի ազատության համար պայքարը նաև հնարավորություն է՝ վերաիմաստավորելու մեր սեփական գոյությունը. Ավետիք Չալաբյան

Բլոգ

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ

Հանգստյան օրերին տարեմուտի այցելությամբ մեկնել էինք Արցախ՝ ամփոփելու անցնող տարվա ընթացքում մեր արածը, և արդեն նոր տարվա պլաններ գծելու։ Արցախում հիմա անսովոր եռուզեռ է՝ մի կողմից թշնամին փորձում է սադրանքների գնալ և վիճակը սրել, մյուս կողմից՝ այդ սադրանքները սկսել են ավելի կոշտ հակահարված ստանալ։ Մի կողմից, թշնամին փորձում է հայտարարել, որ Արցախ և Արցախի հարց այլևս գոյություն չունի, մյուս կողմից՝ Արցախի նախագահը տպավորիչ այցելություն է ունենում Ֆրանսիա, փաստացի ընդունվում պետականին մոտ մակարդակով։ Մի կողմից, թշնամին (ինչպես նաև իր հայաստանյան գործակատարները) փորձում են տպավորություն ստեղծել, որ Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներն են, և իրենց հետ բանակցություններն Ադրբեջանի ներքին գործն է, մյուս կողմից, Արցախի նորանշանակ վարչապետը (պաշտոնապես՝ պետնախարարը) հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է համակերպվի Արցախի անկախության հետ և սովորի հարևանություն անել։

Այս ամենը ցույց է տալիս, որ անկախության հանրաքվեից 31 տարի անց, Արցախի ազատության համար պայքարը թևակոխում է նոր փուլ, և այդ փուլը ունենալու բազմաթիվ չափողականություններ՝ հոգեբանական, դիվանագիտական, ռազմատեխնիկական, դեմոգրաֆիական, տնտեսական և այլն, և յուրաքանչյուրը պահանջելու է վիթխարի ջանքերը, անսովոր լուծումներ, ուժերի մեծ համախմբում, ներքին հակասությունների մեղմում, ներքին թուլության ու ծուլության հաղթահարում՝ և այդ ամենը զուգահեռ, անողոք ժամանակին և դժնի թշնամուն դեմ հանդիման։

Հստակ պատկերացնելով ողջ այս ծանր բեռը, երբեմն նույնիսկ ինքդ քեզ հարց ես տալիս՝ հանուն ինչի՞ պետք է մենք այդքան տանջվենք, այդքան մաքառենք, այդքան զրկանքներ կրենք, ինչու չենք կարող ապրել ուրիշ ժողովուրդների պես՝ հարաբերականորեն "անդարդ" կյանքով։ Սակայն երբ երկար ճանապարհից հետո հասնում ես Արցախ, կարծես այդ հարցի պատասխանը գալիս է ինքնաբերաբար, նույնիսկ բուն հարցն է վերանում՝ որովհետև այս երկիրը մերն է, որովհետև այստեղ են ապրում մեզ հարազատ մարդիկ, և դիմագրավելով բոլոր փորձություններին և դժվարություններին, շարունակում են պայքարել իրենց ազատության համար։ Որովհետև իրենց ազատությունը մեր բոլորի ազատությունն է, իրենց պատիվը՝ մեր բոլորի պատիվը, իրենց հաղթանակը՝ մեր բոլորի լինելիության առանցքը։

Արցախի ազատության համար պայքարի նոր փուլը նաև հնարավորություն է՝ հաղթահարելու մեր մեջ եղած բազմաթիվ ախտերը։ Հնարավորություն է առողջ, մարտունակ և պատվախնդիր սերունդ մեծացնելու, նրան կրթելու և զարգացնելու ազատատենչ ոգով։ Հնարավորություն է մաքրելու կոռուպցիայի «ավգյան» ախոռները, ժողովրդի լայն շերտերին վերադարձնելու արդարության զգացումը, վերակառուցելու մեր պետական համակարգը և դարձնելու այն առավել թափանցիկ և արդյունավետ։ Հնարավորություն է զարգացնելու բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք մեզ թույլ կտան ոչ միայն պաշտպանել մեր երկիրը, այլև այն առաջ մղել բազմաթիվ ոլորտներում․ և դարձնել կյանքի համար ավելի գրավիչ և մրցունակ։

Արցախի ազատության համար պայքարը նաև հնարավորություն է՝ վերաիմաստավորելու մեր սեփական գոյությունը որպես ազգ, հոսանքին հանձնված, սպառող և նյութապաշտ զանգված լինելու փոխարեն վերգտնելու մեր առաքելությունը, միավորվելու և համատեղ գործելու թեև բարդ, բայց վեհ և միավորող ընդհանրական նպատակների շուրջ։ Հնարավորություն է՝ նշաձողը իջեցնելու փոխարեն այն շարունակաբար բարձրացնելու, հանձնելու փոխարեն՝ պահելու, զարգացնելու և նորը ձեռք բերելու համար։ Ի վերջո՝ այն հնարավորություն է փակելու պարտության ցավոտ էջը, և նոր հաղթանակներով մեր ազգային ընթացքը շարունակելու համար։

Այս ամենը սակայն կլիներ ընդամենը պաթոսախառն կենաց, եթե չլինեին այն մարդիկ, որոնց համար սա դարձել է կյանքի իմաստ, այն մարդիկ, որոնց ես մշտապես հանդիպում եմ Արցախում և Արցախի ճանապարհներին։ Նրանցից շատերը զինվորական կամ անվտանգության համանման խնդիրներով զբաղվող անձիք են, ուստի առայժմ ոչ իրենց անունները կարող եմ նշել, ոչ էլ հրապարակել իրենց հետ նկարները։ Սակայն այս մարդիկ ոչ միայն ամենօրյա ծանր աշխատանք են կատարում՝ բարդագույն պայմաններում, մշտական վտանգին դեմ հանդիման, այլև իրենց մեջ ուժ են գտնում նորը ստեղծելու՝ իրենց գործում նոր տեխնոլոգիաներ ներդնելու, նոր մարտունակ սերունդ դաստիարակելու, նոր բնագծեր ամրապնդելու, և միասին՝ մեր երկրի պաշտպանության համար նոր մարտական ներուժ ստեղծելու։ Այս մարդիկ դեռևս շատ չեն, բայց իրենք մեր ազգի ողնաշարն են, մեր երկրի աղը, և իմ երազանքն է, որ ամեն տարի իրենց տեսակն ավելանա, իրենց միանան նորանոր մարդիկ և խմբեր, իրենց կարողություններն ավելանան, և միասին մենք կերտենք մեր նոր հաղթանակները, միասին ազատ, արդար և անվտանգ երկիր կառուցենք, և հաղթանակների և բարգավաճման դարաշրջան բացենք մեր ազգի համար։

Մինչ այդ, շնորհակալ եմ այս այցելության ընթացքում հանդիպած բոլոր եղբայրներին և քույրերին, մեր միասնական հայրենիքի ազատության համար պայքարող բոլոր արժանապատիվ մարդկանց, և նրանց հետ միասին հույսով ու վստահությամբ եմ նայում դեպի մեր ապագան։ Աստված զորավիգ և պահապան մեր ազգին և հայրենիքին։

Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպչական աշխատանքներում. «Փաստ»Կոչ ենք անում բոլոր հայերին համախմբվել. Զոհվածների ծնողները պահանջում են ազատ արձակել ԽաչատուրովինԼաչինի միջանցքը բացվե՞լ է. Արցախի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Անվտանգության համակարգի գործել/չգործելը, դրա առկայություն/բացակայությունը տեսանելի է լինում ճգնաժամային իրավիճակներում․ Տիգրան Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի պնդմամբ՝ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն Արցախին շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ, առանց դրսի օգնության հնարավոր չէ. Ռուբեն ՎարդանյանԻնչո՞ւ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից Ստալինը, Մայակովսկին ու «Հերցեգովինա ֆլորը». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ). Աման լվացող առաջին ավտոմատ մեքենան, առաջին տրոլեյբուսը, լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը. «Փաստ»Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Բաքուն կրակի հետ է խաղում և փորձում Թեհրանի համբերությունը. «Փաստ»«Դա կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը». «Փաստ»Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ»Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ»Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ»«Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ»«Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ»«Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ»Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ»Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում » յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի.Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԱյս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան ԱբրահամյանՀանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան ՋհանյանԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն