Երևան, 04.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ» Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ» Կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, խախտումների դեպքում կսահմանվեն վարչական տույժեր. նախագիծ․ «Փաստ» «Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ» Քիշնևյան միջանցիկ հանդիպման ծանր «մթնոլորտը». «Փաստ» «Կառավարությունը միայն վիճակագրության ներկայացմամբ է զբաղված, ընդ որում՝ սելեկտիվ». «Փաստ» «Փաշինյանին պոտենցիալ Սահակաշվիլի են դիտարկում». «Փաստ» Սա է օրվա իշխանության «փիլիսոփայությունը». «Փաստ» Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»


Արցախի ազատության համար պայքարը նաև հնարավորություն է՝ վերաիմաստավորելու մեր սեփական գոյությունը. Ավետիք Չալաբյան

Բլոգ

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ

Հանգստյան օրերին տարեմուտի այցելությամբ մեկնել էինք Արցախ՝ ամփոփելու անցնող տարվա ընթացքում մեր արածը, և արդեն նոր տարվա պլաններ գծելու։ Արցախում հիմա անսովոր եռուզեռ է՝ մի կողմից թշնամին փորձում է սադրանքների գնալ և վիճակը սրել, մյուս կողմից՝ այդ սադրանքները սկսել են ավելի կոշտ հակահարված ստանալ։ Մի կողմից, թշնամին փորձում է հայտարարել, որ Արցախ և Արցախի հարց այլևս գոյություն չունի, մյուս կողմից՝ Արցախի նախագահը տպավորիչ այցելություն է ունենում Ֆրանսիա, փաստացի ընդունվում պետականին մոտ մակարդակով։ Մի կողմից, թշնամին (ինչպես նաև իր հայաստանյան գործակատարները) փորձում են տպավորություն ստեղծել, որ Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներն են, և իրենց հետ բանակցություններն Ադրբեջանի ներքին գործն է, մյուս կողմից, Արցախի նորանշանակ վարչապետը (պաշտոնապես՝ պետնախարարը) հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է համակերպվի Արցախի անկախության հետ և սովորի հարևանություն անել։

Այս ամենը ցույց է տալիս, որ անկախության հանրաքվեից 31 տարի անց, Արցախի ազատության համար պայքարը թևակոխում է նոր փուլ, և այդ փուլը ունենալու բազմաթիվ չափողականություններ՝ հոգեբանական, դիվանագիտական, ռազմատեխնիկական, դեմոգրաֆիական, տնտեսական և այլն, և յուրաքանչյուրը պահանջելու է վիթխարի ջանքերը, անսովոր լուծումներ, ուժերի մեծ համախմբում, ներքին հակասությունների մեղմում, ներքին թուլության ու ծուլության հաղթահարում՝ և այդ ամենը զուգահեռ, անողոք ժամանակին և դժնի թշնամուն դեմ հանդիման։

Հստակ պատկերացնելով ողջ այս ծանր բեռը, երբեմն նույնիսկ ինքդ քեզ հարց ես տալիս՝ հանուն ինչի՞ պետք է մենք այդքան տանջվենք, այդքան մաքառենք, այդքան զրկանքներ կրենք, ինչու չենք կարող ապրել ուրիշ ժողովուրդների պես՝ հարաբերականորեն "անդարդ" կյանքով։ Սակայն երբ երկար ճանապարհից հետո հասնում ես Արցախ, կարծես այդ հարցի պատասխանը գալիս է ինքնաբերաբար, նույնիսկ բուն հարցն է վերանում՝ որովհետև այս երկիրը մերն է, որովհետև այստեղ են ապրում մեզ հարազատ մարդիկ, և դիմագրավելով բոլոր փորձություններին և դժվարություններին, շարունակում են պայքարել իրենց ազատության համար։ Որովհետև իրենց ազատությունը մեր բոլորի ազատությունն է, իրենց պատիվը՝ մեր բոլորի պատիվը, իրենց հաղթանակը՝ մեր բոլորի լինելիության առանցքը։

Արցախի ազատության համար պայքարի նոր փուլը նաև հնարավորություն է՝ հաղթահարելու մեր մեջ եղած բազմաթիվ ախտերը։ Հնարավորություն է առողջ, մարտունակ և պատվախնդիր սերունդ մեծացնելու, նրան կրթելու և զարգացնելու ազատատենչ ոգով։ Հնարավորություն է մաքրելու կոռուպցիայի «ավգյան» ախոռները, ժողովրդի լայն շերտերին վերադարձնելու արդարության զգացումը, վերակառուցելու մեր պետական համակարգը և դարձնելու այն առավել թափանցիկ և արդյունավետ։ Հնարավորություն է զարգացնելու բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք մեզ թույլ կտան ոչ միայն պաշտպանել մեր երկիրը, այլև այն առաջ մղել բազմաթիվ ոլորտներում․ և դարձնել կյանքի համար ավելի գրավիչ և մրցունակ։

Արցախի ազատության համար պայքարը նաև հնարավորություն է՝ վերաիմաստավորելու մեր սեփական գոյությունը որպես ազգ, հոսանքին հանձնված, սպառող և նյութապաշտ զանգված լինելու փոխարեն վերգտնելու մեր առաքելությունը, միավորվելու և համատեղ գործելու թեև բարդ, բայց վեհ և միավորող ընդհանրական նպատակների շուրջ։ Հնարավորություն է՝ նշաձողը իջեցնելու փոխարեն այն շարունակաբար բարձրացնելու, հանձնելու փոխարեն՝ պահելու, զարգացնելու և նորը ձեռք բերելու համար։ Ի վերջո՝ այն հնարավորություն է փակելու պարտության ցավոտ էջը, և նոր հաղթանակներով մեր ազգային ընթացքը շարունակելու համար։

Այս ամենը սակայն կլիներ ընդամենը պաթոսախառն կենաց, եթե չլինեին այն մարդիկ, որոնց համար սա դարձել է կյանքի իմաստ, այն մարդիկ, որոնց ես մշտապես հանդիպում եմ Արցախում և Արցախի ճանապարհներին։ Նրանցից շատերը զինվորական կամ անվտանգության համանման խնդիրներով զբաղվող անձիք են, ուստի առայժմ ոչ իրենց անունները կարող եմ նշել, ոչ էլ հրապարակել իրենց հետ նկարները։ Սակայն այս մարդիկ ոչ միայն ամենօրյա ծանր աշխատանք են կատարում՝ բարդագույն պայմաններում, մշտական վտանգին դեմ հանդիման, այլև իրենց մեջ ուժ են գտնում նորը ստեղծելու՝ իրենց գործում նոր տեխնոլոգիաներ ներդնելու, նոր մարտունակ սերունդ դաստիարակելու, նոր բնագծեր ամրապնդելու, և միասին՝ մեր երկրի պաշտպանության համար նոր մարտական ներուժ ստեղծելու։ Այս մարդիկ դեռևս շատ չեն, բայց իրենք մեր ազգի ողնաշարն են, մեր երկրի աղը, և իմ երազանքն է, որ ամեն տարի իրենց տեսակն ավելանա, իրենց միանան նորանոր մարդիկ և խմբեր, իրենց կարողություններն ավելանան, և միասին մենք կերտենք մեր նոր հաղթանակները, միասին ազատ, արդար և անվտանգ երկիր կառուցենք, և հաղթանակների և բարգավաճման դարաշրջան բացենք մեր ազգի համար։

Մինչ այդ, շնորհակալ եմ այս այցելության ընթացքում հանդիպած բոլոր եղբայրներին և քույրերին, մեր միասնական հայրենիքի ազատության համար պայքարող բոլոր արժանապատիվ մարդկանց, և նրանց հետ միասին հույսով ու վստահությամբ եմ նայում դեպի մեր ապագան։ Աստված զորավիգ և պահապան մեր ազգին և հայրենիքին։

Չարենցն ու Տերյանը ` «Իմ» մատենաշարում«Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբՊատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում էԵրկու մեծ անուն մեկ հասցեում ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Բաշլիկ. գլխաշո՞ր, գլխա՞րկ, թե՞ զինվորական հագուստի տարր․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ)․ Բիրտ ուժով բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել․ «Փաստ»Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ․ «Փաստ»Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Փաշինյանը միշտ կատարում է այն խնդիրը, որ իր առջև դնում է գլոբալիստական էլիտան»․ «Փաստ»«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Կկանոնակարգվի կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, խախտումների դեպքում կսահմանվեն վարչական տույժեր. նախագիծ․ «Փաստ»Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան «Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»Քիշնևյան միջանցիկ հանդիպման ծանր «մթնոլորտը». «Փաստ»«Կառավարությունը միայն վիճակագրության ներկայացմամբ է զբաղված, ընդ որում՝ սելեկտիվ». «Փաստ»«Փաշինյանին պոտենցիալ Սահակաշվիլի են դիտարկում». «Փաստ»Սա է օրվա իշխանության «փիլիսոփայությունը». «Փաստ»Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը. «Փաստ»Բաբայանը փակուղում է հայտնվել. «Փաստ»«Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները». «Փաստ»Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «‎Ակեղդամա» վեպի երկու հատորների շնորհանդեսը ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. ԾառուկյանԱնվտանգության փոխարեն նախապատվությունը տրվում է վառ գունավորումով, քաղաքական շողոքորթության տարրերով և ճոխացված երազանքային «հեռանկարներով» ներկայացվող նախագծերին․ Վիկտոր ՄնացականյանTeam Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)Մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով. Իվետա ՏոնոյանԱրարատԲանկը Leasing Expo 2023-ին կներկայանա հատուկ առաջարկով և մրցունակ պայմաններովՄիշելի հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան․ Մանե Թանդիլյանը դիմել է ԱԳՆ-ին Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը Եվրոպայում գազի գները նվազել են մինչև ամենացածր մակարդակի Փաշինյանը ստում է. տնտեսությունն աճել է խաղամոլության, բանկերի գերշահույթների և ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին. Սարգսյան Քիչ առաջ մեկն իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ՝ ո՞ւր ես փախնելու». Ալեն Սիմոնյան Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին «Հանուն Արցախի փրկության»․ «Համախմբում» շարժումը և Արցախի ԱԺ 3 խմբակցությունները համագործակցելու են«Ինչ պետք է արվի ժողովրդին «լեթարգիայից» դուրս բերելու համար, ինչու է կարևոր չկեղծելն ու իրական լինելը»Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում իսկական մարզական տոն էր կազմակերպվել փոքրիկների համար. Գագիկ Ծառուկյան Հերոսներն անմահ են«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ «Փոքրիկ վարորդ» մրցույթըՀունիսմեկյան տրամադրությունն անգլիական այգումՄանե Թանդիլյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրահատուկ ձևով է արժևորել՝ ասուլիս անցկացնելով փոքրիկների հետՄեսրոպ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձրին TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում Netto-ն, Aldi-ն և Lidl-ը վաճառում են պատշգամբային էլեկտրակայաններ Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը