Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից


«Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը ողջունվում է Հայաստանի իշխանության կողմից»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր առկա ամբողջ ճգնաժամը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի, իր վարած արտաքին քաղաքականության, Արցախի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման և, առհասարակ, հակահայկական կառավարմամբ: Անդրադառնալով Արցախի շրջափակմանը, դրանից բխող ճգնաժամին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

«Բոլոր հայտարարությունները, որոնք հնչել են պատգամավորների, նախարարների, գլխավոր կապիտուլ յանտի կողմից, վկայում են այն մասին, որ իրենք ամբողջությամբ հրաժարվել են Արցախի հարցը որևէ մակարդակում բարձրացնելուց: Արդյունքում Ադրբեջանի այսօրվա պահանջները մի քանի անգամ մեծացել են, և վստահ եմ, որ դրանք էլ ավելի կմեծանան: Այս ամենի հետևանքով ունենք բլոկադայի մեջ գտնվող Արցախ, բնակչություն, որը որևէ կերպ չի կարողանում իր ազատ ու անվտանգ կյանքը վայելել: Ադրբեջանն այս տեսանկյունից ահաբեկչական քայլ է նախաձեռնել՝ փորձելով արցախահայերին ստիպել, որ դուրս գան Արցախից. ադրբեջանցիների շրջանում պտտվում է թեզ, որ արցախահայերը «չեն կարող վերադառնալ Ղարաբաղ, միայն կարող են գնալ Ղարաբաղից»»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով բացառապես ռուսական կողմին մեղադրելու, պատասխանատվությունը միայն ՌԴ դաշտ նետելու ՀՀ իշխանության հայտարարություններին՝ նա նկատեց. «Ռուսներին մեղադրելու թեզերը շրջանառվել են նաև Ադրբեջանում: Ադրբեջանն էլ է մեղադրել ռուսներին՝ ասելով, որ ռուսներն են փակել ճանապարհը, որ ռուսները չպետք է լինեն Արցախում, որ Արցախն իրենցով անելու նպատակի իրագործմանը ռուսներն են խոչընդոտում: Եվ ահա, Հայաստանում նույն ձևակերպումներն են սկսում շրջանառել: Նախ՝ մեղադրեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ ասելով, թե ինչու չի գնում Լաչինի միջանցք: Նաև հնչեցին հայտարարություններ, թե ռուսներն են փակել Լաչինի միջանցքը: Իմ խորին համոզմամբ, մեր իշխանավորները բոլոր մակարդակներում ունեն սերտ համագործակցություն Ադրբեջանի բարձր ղեկավարության հետ: Արցախի մասին, նաև հակառուսական յուրաքանչյուր հայտարարություն թե՛ այստեղ, թե՛ Ադրբեջանում նույն թեզերով է առաջ տարվում: Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչությունը ողջունվում է Հայաստանի իշխանության կողմից: Դրա հետ մեկտեղ ամեն բան արվում է, որ Ադրբեջանի թեզերն արդարացվեն, հասնեն այն իրավիճակին, որ հայկական կողմը զիջելուն այլընտրանք չունենա թե՛ տարածքային առումով, թե՛ բանակցային հարթակներում»:

Անդրադառնալով իշխանությունների այն հավաստիացումներին, թե գործով են ապացուցում, որ ՀՀ-ն մնում է ԱՀ անվտանգության երաշխավորը, փորձագետը նկատեց, որ «գործ» ասվածը դրսևորվում է նրանով, որ այսօր Արցախում բլոկադա է, և միայն օրեր անց են սկսել գործիքակազմ կիրառել միջազգային հանրության ուղղությամբ: «Երևի մտածում էին, որ արցախցիներն այդ ընթացքում կհանձնվեին: Մինչդեռ տեսնելով, որ կա հանրային պահանջ, տարբեր տեսակի բողոքի ակցիաներ, հայտարարություններ նաև Սփյուռքից, սկսեցին որոշ քայլեր անել: Եթե դժգոհությունները չլինեին, շարունակելու էին չգործել: Այսինքն, ոչ իրենց ցանկությամբ են որոշ քայլեր անում, այլ ներհանրային ճնշման արդյունքում: Իսկ թե ավելի լայն իմաստով ինչ են արել Արցախի համար, թվարկեմ. արել են այն, որ Արցախը կորցրել է տարածքների 75 տոկոսը: Երկրորդ՝ այս կառավարության «շնորհիվ» Արցախը իր սուբյեկտայնության և միջազգային գործոն դառնալու հնարավորությունն է կորցրել: Երրորդ՝ Ադրբեջանի սադրանքները, հայ զինվորների սպանությունները, Արցախի վերաբերյալ հայտարարությունները իրենց կողմից որևէ արձագանքի, հայտարարության չեն արժանացել: Չկա որևէ հայտարարություն, որը կսատարի Արցախի ինքնորոշման իրավունքը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ չորրորդ հանգամանքն առհասարակ այս իշխանության վարած արտաքին քաղաքականությունն է:

«Իրենք խուսափում են Արցախ այցելելուց: Հիշեցնեմ, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 2021-ի ձմռանը Արցախ այցելելու հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի շատ կոպիտ հայտարարություններից հետո պաշտոնանկ արվեց: Արցախի՝ կյանքի էներգիան, կյանքի ձգտելու ունակությունը գերնվազագույնի հասցնելու համար իրենք ամեն ինչ են արել: Այս իշխանություններն արել են այնպես, որ Արցախն այսօր լինի այնպիսի կարգավիճակում, որ ոչ միայն կախված լինի մայր Հայաստանից, այլև փորձի սպասել ռուսների աջակցությանը, ձգտի դեպի պրոռուսական կողմնորոշման, որը ինչ-որ ձևով հասկանալի է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոչ հայկական կառավարության վարած արտաքին քաղաքականությունը: Իրենք կոմպլեքս գործողություններով այնպես են արել, որ Արցախը ամբողջությամբ ներառվի Ադրբեջանի կազմում: Հիշեցնեմ նաև Փաշինյանի հայտարարությունը՝ «կստորագրենք խաղաղության պայմանագիր, թող մեզ դավաճան ասեն»:Իրենք չեն էլ թաքցնում, որ իրենց գործողությունների մեջ դավաճանություն կա, և որ իրենք էությամբ դավաճան են»,ընդգծեց փորձագետը:

Ինչ վերաբերում է միջազգային հարթակներից ակնկալվող քայլերին, Գ. Դավթյանը կարծում է, որ, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, միշտ պետք է աշխատել միջազգային հանրության հետ: «Միշտ պետք է ձեռքը պուլսի վրա պահել, որպեսզի քո հնարավորությունը բաց չթողնես, քո մասին մոռանալ չտաս: Ինչ վերաբերում է այսօրվա կառավարությանը, ապա միջազգային կազմակերպություններին ուղղված դիմումներում, առհասարակ բանակցություններում անգամ իրենց ձևակերպումներում խուսափում են Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը մատնանշելուց, չեն խոսում Արցախի հայկական լինելուց, խոսում են «Արցախում ապրող հայությունից»՝ տեղ տալով ադրբեջանական քարոզչությանը, ըստ որի՝ «այնտեղ մեծամասամբ եղել են ոչ թե հայեր, այլ ադրբեջանցիներ»: Իրենց բոլոր գործողություններում իրենք միայն նպաստում են Ադրբեջանի գործողությունների արդարացմանը: Իրենք բազմիցս են ապացուցել, որ հայկական կառավարություն չեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ այս կառավարությունից ապագային ուղղված որևէ դրական քայլ չի ակնկալում:

Անդրադառնալով ճգնաժամի լուծման երկարաժամկետ ու կարճաժամկետ հնարավոր լուծումներին՝ նա մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ռուս խաղաղապահները որոշակի ձևով պետք է փոխեն իրենց մարտավարությունը՝ ադրբեջանցիների սադրանքները կանխելու տեսանկյունից: Գոնե պետք է սցենարներ մշակեն՝ հասկանալու, թե այս կամ այն սադրանքը ինչպես ժամանակին կանխեն, որ անվտանգության հետ կապված այլ խնդիրներ չլինեն: Օրինակ բերեմ. երբ Լաչինի միջանցքը փակվեց, ադրբեջանցիները տասնյակներով էին, ռուս խաղաղապահները՝ առավելագույնը 7-8 հոգի: Այսինքն, Լաչինի միջանցքում, որտեղ ադրբեջանցիների կենտրոնացումը շատ է, ռուս խաղաղապահների թվաքանակը պետք է շատ ավելին լինի: Նախ քանակի հարցը պետք է բարձրացվի: Երկրորդ՝ չգիտեմ որքանով է ռեալ, բայց երբ Հայաստանում իշխանություն փոխվի, պետք է վերանայվի ՀՀ կառավարության համագործակցությունը ռուսների ու ռուս խաղաղապահների հետ: Պետք է Արցախում ռուս խաղաղապահների դերի բարձրացում լինի, այնտեղ երկարաժամկետ տեղակայվելու հարց առաջ քաշվի»,-ընդգծեց փորձագետը՝ նշելով, որ ճգնաժամի լուծումը երկարաժամկետ կտրվածքով է տեսնում:

«Եթե սկզբնական շրջանում կարծում էի, որ ճանապարհի փակումը մեկ շաբաթից ավելի չի տևի, հիմա ադրբեջանցիների քարոզչական ու մարտավարության փոփոխությունը հաշվի առնելով՝ հասկանում եմ, որ ճանապարհը պլանավորել են երկար փակ պահել: Այս փուլում շեշտը դնում են նաև Ամանորի վրա, ուզում են, որ այդ ժամանակ էլ փակ լինի, ինչը հոգեբանական ու հանրային տրամադրությունների վրա ազդող գործընթաց է: Իհարկե, կարող եմ ասել, որ Ադրբեջանն առանց զիջման ոչ մի ճանապարհ չի բացի: «Զանգեզուրի միջանցքին» զուգահեռ արդեն խոսում են Լաչինի միջանցքում վերահսկողություն ունենալու կամ անցակետ ստեղծելու մասին: Այս երեք թեզերն են շրջանառում, մինչդեռ զիջումները մեզ համար ավելի վատ հետևանքներ են ունենալու՝ հետագայում ուրիշ պահանջներ ներկայացնելու համատեքստում: Դրա համար դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, որովհետև բավականին փակուղային իրավիճակ է: Փակուղային իրավիճակ է ինչպես ռուս խաղաղապահների, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի դաշտում, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանության ու Հայաստանի՝ ոչ հայկական կառավարության մոտ: Հարցը պետք է կոմպլեքս լուծվի: Մի քայլով հնարավոր չէ: Քաղաքական բռունցք պետք է ձևավորվի, ու հարցերը միանգամից լուծվեն»,-եզրափակեց Գ. Դավթյանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Филиал Амио Банка "Арташисян" вновь открытՎերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»