Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ


«Մենք անընդհատ ապրելու ենք մղձավանջի մեջ, քանի դեռ Հայաստանում այս վարչակազմն է իշխում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման շուրջ քննարկում ծավալվեց, հնչեցին հայտարարություններ: Մինչ այս նաև բազմաթիվ գրություններ, նամակներ են ուղարկվել միջազգային կառույցներին: ՀՀ-ն նաև դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոցներ և պարտավորեցնել ապաշրջափակել Բերձորի միջանցքը: Ադրբեջանին այս առումով վերջնաժամկետ էր տրվել:

«Ցանկացած միջազգային իրավական հարց կարող է լուծվել միայն քաղաքական ուժի պայմաններում: Եթե քաղաքական ուժ ու կամք չկա, մնացածը թղթի վրա գրված զուտ խոսքեր են և իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Սա քաղաքականության այբուբենն է: Ու եթե մենք հենց քաղաքական տեսանկյունից դիտարկենք, Հայաստանի իշխանություններն իրենց բազմիցս արված հայտարարություններով հրաժարվել են Արցախից, ինչը բացահայտ է: Այդ մասին բազմիցս ասել է վարչապետ կոչեցյալը, Պրահայի համաձայնության մեջ ևս հստակ ասված է այդ մասին: Նաև քպական պատգամավորներն են բացահայտ խոսում այն մասին, որ Արցախի հարցն իրենցից կախված չէ: Ասում են՝ դիմեք ռուս խաղաղապահներին: Այս քաղաքական որոշումը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ այստեղ չի կարող որևէ իրավական հարց գործել»,-վերոնշյալ թեմայի համատեքստում անդրադառնալով միջազգային կազմակերպություններից, հանրությունից ունեցած ակնկալիքներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Տարբեր ատյաններին ուղարկված մնացած դիմումները միայն կարող եմ բնորոշել որպես ինքնարդարացում, թե՝ «տեսեք, փորձում ենք դիմել այստեղ, այնտեղ և այլուր»: Բայց այդ նույն միջազգային հանրությունը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է Արցախից, և նրանց բոլոր կոչերը ձևական են: Բոլոր պետությունների ներկայացուցիչները, նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները լավ գիտեն, որ ՀՀ իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է Արցախից»,ասաց նա՝ շեշտելով, որ նույնը վերաբերում է նաև Եվրոպայի խորհրդին առաջադրված դիմումին: «Մենք որքան էլ խոսենք Եվրոպայի խորհրդի մասին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բայց պետք է հաշվի առնել, որ առաջին հերթին այն քաղաքական մարմին է: Պետք է հաշվի առնել նաև, որ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի նկատմամբ երբևէ որևէ պատժամիջոց չի կիրառել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելով ավելի լայն տեսանկյունից՝ նա հավելեց. «Իրականում սա 2020 թվականի պատերազմի շարունակությունն է: Այդ պատերազմը չի ավարտվել, այն շարունակվելու է մինչև Ադրբեջանի և Թուրքիայի վերջնական նպատակի իրագործումը, այն է՝ վերացնել Հայաստանը: Բերձորի միջանցքի փակումը վերջինը չէ, սա շարունակություն է ունենալու, մենք անընդհատ ապրելու ենք մղձավանջի մեջ, քանի դեռ Հայաստանում այս վարչակազմն է իշխում: Դեռ մի կողմ դնենք, որ պարտության պատասխանատու իշխանությունները պետք է հրաժարական տային 44օրյա պատերազմից հետո: Բայց եթե անգամ մի պահ ընդունենք, որ 2020 թվականի պատերազմը ոչ թե դավադրության հետևանք էր, այլ մենք իսկապես պարտվեցինք այդ պատերազմում, ապա պատերազմից հետո, քանի դեռ հայ գերիները չէին վերադարձվել, այս իշխանությունները որևէ բանակցություն չպետք է վարեին Ադրբեջանի հետ, որևէ զիջում չպետք է անեին»:

Շեշտելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունի նաև բանավոր պայմանավորվածություններ՝ Ավետիք Իշխանյանը նշեց. «Դրանք էին Գորիս-Կապան ճանապարհի և բազմաթիվ բնակավայրերի հանձնումն Ադրբեջանին: Ու եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա պատերազմի պատահականությունը ես բացառում եմ: Ես համոզված եմ, որ սա եղել է նպատակադրված, պատերազմով Արցախը հանձնելու նպատակ է եղել: Վարչապետ կոչեցյալի նպատակն էլ հետևյալն է եղել՝ «Արցախը հանձնեմ, ինձ թողեք ձեր հովանու ներքո հանգիստ իշխել Հայաստանում»:

Մինչդեռ չի պատկերացրել, որ իրեն հանգիստ չեն տա, որ շարունակելու են իրենց նպատակը՝ այն, ինչ տեսնում ենք նաև հիմա: Ընդհանուր առմամբ, քանի դեռ Հայաստանում այս վարչակարգն է իշխում, Հայաստանը վերանալու է: Եթե մենք չկարողանանք հեռացնել նրանց, մեղքը միայն նրանց վրա գցելը ճիշտ չի լինի: Դա կնշանակի, որ մեր ժողովուրդը, հասարակությունը, մեր ընդդիմադիր ուժերը համակերպվեցին պարտության ու Հայաստանի վերացման հետ: Իսկ եթե ուժ հավաքենք ու հեռացնենք այս իշխանությանը, համոզված եմ, որ ամբողջ միջազգային հանրության վերաբերմունքը կփոխվի մեր նկատմամբ: Նրանք կհասկանան, որ մենք արժանապատվություն ունենք: Մեր դաշնակիցների, իրենց շահերից ելնելով մեզ համակրող երկրների վերաբերմունքը ևս կփոխվի մեր նկատմամբ, ինչպիսին Իրանն է, Ռուսաստանը և այլ երկրներ: Այս դեպքում շատ արագ իրադրությունը կփոխվի: Մեծ հաշվով, խնդիրը Հայաստանում է՝ Հայաստանի իշխանությունն է, որևէ այլ տեղ խնդրի լուծում պետք չէ փնտրել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը