Թագուհի Թովմասյանը նվերներ է ուղարկել սահմանամերձ 13 համայնքների նահատակվածների երեխաներին
ԲլոգՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
Տարեմուտին ընդառաջ Վարդենիս քաղաքի և Սոթք, Փոքր Մասրիկ, Ակունք, Ծովակ, Տորֆավան, Արփունք, Արեգունի, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Գեղամաբակ, Տրետուք, Լուսակունք համայնքներից 2020 թվականի դաժան պատերազմում նահատակվածների և այս տարվա սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով ընկածների երեխաներին անակնկալ մատուցեցի, որին իր աջակցությունը ցուցաբերեց նաև բարերար Հրաչյա Պողոսյանը:
Բարեմաղթանքս մեկն է՝ խաղաղություն հայոց աշխարհին և բոլոր ընտանիքներին: