Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Կուլտուրական» Նիկոլը նույն ստախոս Նիկոլն է. Աշոտյան

Blog
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Կուլտուրական» Նիկոլը նույն ստախոս Նիկոլն է։ Չխաբվե’ք։
Նիկոլ Փաշինյանի ստերի որակը գնալով ընկնում է, և նրա երեկվա ասուլիսը դրա ապացույցն էր:
Նկատեցիք, որ նա այսօր ջղաձիգ չէր, էմոցիոնալ չէր, մաքսիմալ զուսպ էր. «կուլտուրական» Նիկոլը սակայն պակաս վտանգավոր չէր:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով կարգավորվում է Լաչինի միջանցքի աշխատանքը, օդից ընկած կետ չէ. այն քննարկվել է և Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվել Հայաստանի Հանրապետության անունից, և անկախ նրանից՝ ինչ է այնտեղ գրված, դրա մոնիտորինգը, պատասխանատվությունը դրված է ՀՀ-ի վրա: Արցախի Հանրապետությունն այդ եռակողմ հայտարարությունը չի ստորագրել, բայց Լաչինի միջանցքի փակման հետևանքով տուժում է Արցախի Հանրապետությունը: Հայաստանը կրում է պատասխանատվություն Նոյեմբերի 9-ի փաստաթղթի լիարժեք իրականացման համար:
Արցախի ժողովուրդը չի ստորագրել մի փաստաթուղթ, որով, Նիկոլ, ինքը զրկվել է Վարդենիս-Քարվաճառ ճանապարհից. Դա դու ես ստորագրել:
Երբ Նիկոլն ասում է՝ ես ի՞նչ գործ ունեմ, ռուսներն ու ադրբեջանցիներն են պատասխանատու Լաչինի միջանցքի փակման համար, նա ստում է, նա անբարոյական քայլ է անում:
Նիկոլը հպարտանում է նրանով, որ քիչ է, նա բերել է պատերազմ, այդ պատերազմը տանուլ է տվել, դրա արդյունքում ստորագրել է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման համար, ու մի հատ էլ դա մեզ վրա վաճառում է որպես գերագույն շնորհ և լավություն: Ինքը մոռանում է մի բան, որ ՌԴ-ն մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը Արցախում չի եղել, որովհետև Արցախում բացառապես Արցախի, Հայաստանի հայերը կարողանում էին իրենց անվտանգությունն ապահովել: Նիկոլ Փաշինյան, դու ես հասցրել նրան, որ Արցախի ժողովուրդը մնացել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի հույսին:
Նիկոլը մոռանում է մի բան, որ Արցախին հատկացվող գումարների աճը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո հետևանք է նրա, որ Արցախը հայտնվել է մի իրավիճակում, երբ կորցրել է իր տարածքների առնվազն ¾-ը, տնտեսական ենթակառուցվածքների հսկայական պոտենցիալը, մասնավորապես, էներգաարտադրության, հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում: Եվ քո պատճառով է, որ առաջացել են տասնյակ-հազարավոր փախստականներ Շուշիից, Հադրութից, այլ տեղերից, որոնք զրկված են իրենց բնակարաններից ու ապրուստի միջոցներից, և դու ես ծնել այս արհավիրքը: Հետևաբար՝ ՀՀ բոլոր քաղաքացիների միջոցներից գոյացող ՀՀ պետական բյուջեից քո մեղքերի վճարումը մի փորձիր որպես հերթական լավություն վաճառել:
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ակտիվ շփումների մեջ է մտել Ադրբեջանի ղեկավարության հետ: Առնվազն 8 հանդիպում է եղել ՌԴ-ի ու Բրյուսելի միջնորդությամբ, որոնց Նիկոլը կարող էր չգնալ առնվազն մինչև Ադրբեջանը չստորագրեր խաղաղապահների մանդատը: Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ երկու տարի չի բարձրաձայնել խաղաղապահների մանդատի՝ Ադրբեջանի կողմից վավերացնելու խնդիրը: Նրա աշխարհաքաղաքական տերերի համար կարևոր էր դա չվավերացնելը, որ ՌԴ-ն դուրս մղվի տարածաշրջանից:
ՀԱՊԿ-ից դժգոհություններ մշտապես եղել են, բայց մենք մշտապես կարողացել ենք այդ կառույցն աշխատեցնել հօգուտ Հայաստանի և Արցախի շահերի. Ապացույց՝ 2016թ. ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի հայտարարությունը:
Պայթեցվեց նաև Միութենական պետության սուտը. Ակնհայտ էր, չէ՞, որ ԱԽՔ-ը ստում է:
Նիկոլ, իսկ դու պատկերացնո՞ւմ ես, որ քո վարած քաղաքականության մասին Ռուսաստանի իշխանությունները գաղափար կազմեին Հանրային հեռուստաընկերության եթերում հրավիրվող փորձագետների արտաքինից և խոսույթից:
Դու բանակը քանդեցիր հանրության աչքերում, վարկաբեկեցիր հերոսներին, նշանակումները բանակում կատարեցիր միայն քեզ լոյալության սկզբունքով, դու իրական սպառազինության փոխարեն՝ խաղալիք ինքնաթիռներ ձեռք բերեցիր, քո ձևակերպմամբ՝ ներկած ականներ ձեռք բերեցիր:
Հիշեցնեմ՝ 2015թ. Հայաստանն ուներ սեփական «Իսկանդեր» լոկալ կոնֆլիկտի համար: Ուրիշ բան է, թե դու, Նիկոլ, ոնց օգտագործեցիր այդ զենքը, ուղեղիդ քանի տոկոսի հնարավորություններով:
Բա որ բանակն էդքան վատն էր, բա ինչե՞ր էիր խոսում Սարդարապատում հուլիսյան մարտերից հետո, թե մեր բանակն ամենաուժեղն ու մարտունակն է:
Նույն ասուլիսի ժամանակ Նիկոլը նախ ՌԴ-ի կողմ մի հատ մեծ օբսիդիան է շպրտում՝ ասելով՝ մենք գիտեինք՝ դաշնակից ունենք, հետո հասկանալով՝ ինչ է արել, գնում, էդ օբսիդիանը վերցնում, լպստում, պլպլացնում, բերում, դնում է իր կողքը, թե բա՝ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել:
Բա եթե 6-րդ կետով մենակ Ռուսաստանն ու Ադրբեջանն են պատասխանատու, բա քո արտգործնախարարը ինչի՞ չգնաց եռակողմ հանդիպմանը, ինչի՞ չգնացիք դեմները դա ասեիք:
Եթե էդքան բարձր մակարդակի փոխվստահություն կա ձեր մեջ, ոնց որ դու ես ասում, բա ինչի՞ է ռուսական կողմն ասում, որ մամուլից է իմացել՝ Արարատ Միրզոյանը չի գնալու Մոսկվա:
Նախկին պաշտպանության նախարարներ եք նստացրել, աչքիս լույսը չեն. Մեկին հասնում է հաստատ: Անարդար ես դատում, բայց ճակատագրով հասնում է իրեն: Անարդար է, թող խոսի, ոչ թե հաթաթա տա, որ՝ կխոսեմ: Խնդալու է, որ մի տարի է՝ ասում է՝ կխոսեմ, ազատիր, ինքը չի ազատում, դու էլ չես խոսում: Ուրիշ երկրում լինեինք, պոպկորնով կնստեինք… Զավեշտ է, բայց այդ զավեշտի գինը մենք ենք վճարել ու վճարում:
Պետականության ու ինքնիշխանության՝ բարձրագույն արժեք լինելու մասին խոսում է մի մարդ, ում օրոք մեր ինքնիշխանությունը պատմական մինիմումի վրա է, իսկ պետականություն մենք փաստացի չունենք:
Եթե պետությունները Արցախը ճանաչեին Ադրբեջանից դուրս, Արցախի խնդիրը կհամարեին լուծված: Եթե միջազգային հանրությունը Արցախը ճանաչեր Ադրբեջանի մաս, ապա 30 տարի կարգավորման սկզբունքների մեջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ ղեկավարների շուրթերով չէին ասի, չէին ամրագրի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարգավորման անքակտելի իրավունքն է: Իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրված էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի ղեկավարների 5 համատեղ հայտարարություններով, երաշխավորված էր ԵԱՀԿ արտգործնախարարական գագաթնաժողովի շրջանակներում ընդունված 9 հայտարարություններով, Հայաստան-Եվրամիություն ընդլայնված համապարփակ համագործակցության ծրագրով ու բազմաթիվ այլ փաստաթղթերով:
Քանի մենք եղել ենք իշխանության, Արցախի հարցը մշտապես տարանջատվել է մնացած հետխորհրդային կոնֆլիկտներից, որովհետև ոչ մի ուրիշ կոնֆլիկտում ինքնորոշման իրավունքը դրված չի եղել որպես կարգավորման սկզբունք:
1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 բանաձևերի վրա երբեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հղում չեն կատարել: Դրան հղում են կատարել միայն Ալիև հայրը, տղեն, տղու ընկեր Նիկոլը: Չի՞ հասկանում Նիկոլն այս տարբերությունները, վստահ եմ՝ հասկանում է:
2018թ. Նիկոլ, որ դուրս եկար քայլելու, ու ԱԽՔ-ի ժողովուրդը՝ սորոսականները միացան քեզ, չզարմացա՞ր: Իսկ չզարմացա՞ր, որ մյուս գեոպոլիտիկ կենտրոնները սկսեցին քեզ հետ կապ հաստատել: Իսկ չզարմացա՞ր, թե ոնց սկսեցիր սահուն կերպով միտինգներին Մարիա Զախարովա ցիտել, էն նույն Մարիա Զախարովային, ով էսօր ամեն պատեհ առիթով քեզ «չախում է»: Բա չե՞ս զարմացել՝ 2018թ. Սերժ Սարգսյանին մերժելու այդ գեոպոլիտիկ կոնսենսուսը ո՞նց կայացվեց, ու ո՞նց բոլորով ցանկացան քեզ հետ աշխատել…
2018թ. իշխանազավթումն էր Հայաստանի առաջին սև ագռավը էս գալիք աշխարհակարգի փոփոխությունների մեջ:
Նիկոլը դարձավ իմ ու ձեր պատիժը, մեր ժողովրդի պատիժը, իսկ թե որ մեղքերի համար, եկեք՝ մտածենք՝ իշխանավորների մեծամտությա՞ն, նրանց մի մասի որկրամոլությա՞ն, փառասիրությա՞ն, Աստծուց հեռանալո՞ւ, եղածը չգնահատելո՞ւ, իրար չհանդուրժելո՞ւ համար… Չգիտեմ…

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal