Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից...». «Փաստ»

Politics

«Փաստ» օրաթերթը գրում է

Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա, սիրելի՛ ժողովուրդ, պետք է սթափվենք, ուշքի գանք, երբ ապրում ենք մեր պատմության ամենաօրհասական ու ամոթալի ժամանակահատվածներից մեկը, երբ Արցախը գերության մեջ է, երբ, ավելի քան երբևէ, աշխարհաքաղաքական իրավիճակի և ներքաղաքական ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի արդյունքում հայտնվել ենք հայրենիքի կորստի, ցեղասպանության վտանգի ու ազգային խայտառակության հորձանուտում: Վերջապես ազգովի մեկ անգամ պե՞տք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչո՞ւ հայտնվեցինք այս խղճուկ ու աննախանձելի վիճակում: Լինելով տաղանդավոր, աշխատասեր, ձեռներեց, խիզախ ու մարտնչող ազգ՝ ինչո՞ւ ենք տեղ գրավում աշխարհի հետամնացների, աղքատների ու թույլերի շարքում, ինչո՞ւ ենք 2000 տարի անընդհատ կորցնում, և ծովից ծով հզոր Հայաստանից մեզ է հասել մի կտոր հող ու մի բուռ ժողովուրդ, ինչո՞ւ է հայը անհամերաշխ, անտարբեր իր երկրի ու պետության նկատմամբ, ինչո՞ւ է հայը հանուն իր շահի ու փառքի ձեռք բարձրացնում հայի ու հայոց պետականության վրա, մատնում, ատում, հետապնդում, սպանում հային:

Ինչո՞ւ օրինապաշտ չենք, ինչո՞ւ չենք հարգում պետություն ու պետականություն, ինչո՞ւ են մշտապես թե՛ ներսից, թե՛ դրսից խաբում հային, ինչո՞ւ են հայ իշխանավորները դարեր շարունակ կեղեքել ու ահաբեկել սեփական ժողովրդին: Մենք, ցավոք, շարունակելու ենք դեռ երկար մնալ այս խղճուկ վիճակում, քանի դեռ ազգովի չենք բացահայտել, հստակ գնահատական չենք տվել այս երևույթների սոցիալ– հոգեբանական պատճառներին ու շարժառիթներին և կանխել դրանք ծնող պատճառները, քանի դեռ օրենքի ողջ խստությամբ չենք պատժել հայրենադավությունն ու ազգուրացությունը, քանի դեռ չենք գիտակցել նժդեհյան «Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից» իմաստության և թումանյանական պատգամի պարզ բովանդակությունը. «Քանի որ մեր ներսն է փչացած, ցեցը կերած, ուրեմն մեր ներսից է լինելու մեր փրկությունը»: Շարունակելու ենք դեռ երկար մնալ այս խղճուկ վիճակում, քանի դեռ անտարբեր ենք մեր հայրենիքի ու պետության նկատմամբ, իսկ մեր ապագայի ամենամեծ վտանգը անտարբերությունն է: Անտարբերությունն ավելի վտանգավոր ու սարսափելի է, քան ատելությունը, քան դավաճանությունը, քան մահը:

Ամենաանցանկալի երևույթներն էլ գլուխ են բարձրացնում հենց անտարբերության պայմաններում, անտարբերության արդյունքում են կատարվում բոլոր հանցագործությունները, իրականացվում ցեղասպանություններ, դավադրություններ, ինքնասպանություններ, բարոյազրկվում և կործանվում ազգեր ու պետություններ: Այս վիճակում հայտնվեցինք, որովհետև պատմության ընթացքում երբևէ հեռատես, ճկուն ու շրջահայաց չենք եղել, դասեր չենք քաղել մեր սխալներից, պետական մտածողություն ու քաղաքական հասունություն չենք ունեցել, անհամերաշխ ենք եղել: Այս վիճակում հայտնվեցինք, որովհետև հայերիս նկատմամբ Աստված բարեհաճ է գտնվել, ինչի արդյունքում էլ հայն ու Հայաստանը դեռ հարյուրամյակներ առաջ աշխարհի նախանձն են շարժել: Նախանձն են շարժել, որովհետև հայը օժտված է տաղանդով, ստեղծագործական ունակություններով, գործարար հատկանիշներով ու առևտրային ոգով, խաղաղասեր է, նախաձեռնող և խոհեմամիտ, օժտված է քրիստոնեական արժեհամակարգով և ընկալվել է որպես ազնվականության ու խիզախության խորհրդանիշ:

Հային դիտել են որպես զարգացող մի ուրույն տեսակի ցեղ, որը կարող է լուրջ մրցակից լինել, գերազանցել բոլորին, և եթե նրան երբևէ հնարավորություն տրվի իշխանություն ու պետականություն ձեռք բերել երկրագնդի որևէ անկյունում, նա ամբողջ մոլորակի տերը կդառնա: Այդ պատճառով էլ շատերի ցանկությունն է, որ հայը չունենա իր բուն պատմական հայրենիքն ու պետականությունը: Իսկ քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայացքի ներքո հային սպանում են ոչ սոսկ նրա համար, որ նա քրիստոնյա է, այլ նրա համար, որ նա ՀԱՅ է: Այս ամենին նպաստել է նաև այն, որ Հայաստանը աշխարհագրական շահեկան դիրք ունի և, հետևաբար, բոլոր ժամանակներում աշխարհի հզորների շահերի բախման խաչմերուկում ու էպիկենտրոնում է գտնվել, և այդ գոյապայքարում ենթարկվել ենք ահաբեկման, ցեղասպանության, մեզ տարբեր օտար նվաճողներ մորթել ու նվաստացրել են: Այնքան են ոտնատակ տվել, որ մեր մեջ ազգային արժանապատվության ու պետականության զգացումն են սպանել, իսկ մեր ազգային ինքնությունն էլ ստացել է շատ խոր վերքեր, ու այդ վերքերը, մշտական պայքարում բարենպաստ պայմաններ չգտնելով, մնացել են չապաքինված:

Որպեսզի հային հնազանդ դարձնեին, իսկ Հայաստանը կործանեին, պետք է հային պառակտեին, այլասերեին, բարոյազուրկ՝ ստրկամիտ, կեղծավոր, փառասեր, շահամոլ ու նյութապաշտ դարձնեին, հայրենիքի ու պետության զգացողությունը նրա մեջ ոչնչացնեին, ավանդապաշտ ընտանիքը քայքայեին, դարերով ձևավորված ազգային սովորույթներն ու արժեհամակարգը պետք է խեղաթյուրեին, կրթությունը պետք է փլուզեին, կեղծված ընտրությունները պետք է օրինական ճանաչեին, ապազգային ու ապաշնորհ տարրերին պետք է իշխանության բերեին և պետականության հիմքերն ու անվտանգային համակարգը կազմաքանդեին, մեր դաշնակիցների ու բարեկամների հետ թշնամացնեին։ Եվ հետևողականորեն հենց այդպես էլ արեցին հեղափոխություն կոչված ավանտյուրայի արդյունքում իշխանության բերված ապազգային տարրերի միջոցով: Մանիպուլ յացիաներով և պոպուլիստական ու անիրատեսական ձևակերպումներով՝ ժողովրդավարության բաստիոն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, եվրոպական արժեքներ, խաղաղության դարաշրջան, բարեփոխումներ, անհեթեթ ու անբովանդակ, բայց և արտաքուստ առեղծվածային ու խորհրդավոր տպավորություն ստեղծող արտահայտություններով ժողովրդին գցեցին այնպիսի մոլորության ու քաոսի մեջ, որ հիմա մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, չեն կարողանում տարբերել լավը վատից, թշնամուն բարեկամից, դավաճանին նվիրյալից, սուտը իրականությունից, արժանիին անարժանից, անգետին գիտունից:

Իսկ պարտությունը մատուցվեց որպես ձեռքբերում: Հիմա մեր ժողովրդի մի զգալի հատվածին դարձրել են հուսահատ ու անտարբեր, որը կարող է առանց դիմադրության հաշտվել ստրկության, նվաստացման ու անգամ ինքաոչնչացման հետ: Եվ հիմա կամաց-կամաց մեզ ներքաշում են թրքահպատակության ու ինքնաոչնչացման հորձանուտը: Ցավալին այն է, սակայն, որ այդ ամենն արվեց հայի ձեռքով, հայի տականքի միջոցով: Իսկ դարեր շարունակ ապրելով օտար կառավարիչների, կրոնների ու պետությունների հպատակությամբ՝ մեր մեջ պետության ավերիչ ցասում ու իշխանության նկատմամբ ատելություն է առաջացել: Մեզ 1991 թ. տրվեց բացառիկ հնարավորություն մեր ոսկեդարը կառուցելու, մինչդեռ մենք դաժանորեն ավերում ենք մեր անկախ պետականությունը: Ստեղծված բարդ ու օրհասական իրավիճակում հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը փրկելու մեկ ելք ունենք, եթե ազգովի գիտակցենք, որ մեր դժբախտությունների, կորուստների ու պարտությունների պատճառը նախ և առաջ մեր մեջ, մեր խեղաթյուրված արժեհամակարգի, ստրկամտության,անտարբերության, անխոհեմության, պառակտվածության, բարդույթների ու արատների մեջ պետք է փնտրենք:

«Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում: Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա։ Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու։ Եղիր այնքան ուժեղ, խրատում է պատմությունը, որ թշնամիդ չհանդգնի հարձակվել։ Զգալ տուր թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմել, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ անհանգստացնելու մտքից - ահա սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստության»,պատգամել է Գարեգին Նժդեհը: Կունենանք հայրենիք, պետականության ու անկախության բարոյական իրավունք, արժանապատվություն, հաղթանակներ ու հաջողություններ, եթե ազգովի համախմբվենք պետականության շուրջ, իսկ երբ համախմբվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակներ:

Եթե մեր կյանքից առավել հայրենիքն ու պետականությունը սիրենք, եթե կարողանանք սպանել մեր միջի ստրուկին, օրենքի ողջ խստությամբ պատժել դավաճանությունն ու սրիկայությունը, ազատվել անցյալի բարդույթից, անհաշտ պայքար մղել մեր հասարակական կյանքում տիրապետող դարձած ատելության, խարդախության, անօրինության, քծնանքի, ծառայամտության, քաղքենության, զոռբայության, նախանձի, չարության ու անհանդուրժողականության դեմ, եթե կդադարենք վարկաբեկել ու գլխատել ազգի մեծերին, իշխանության բերել «փողոցը», ապաշնորհներին, պարտվածներին ու ապազգային տարրերին, եթե սկսենք արժևորել ու յուրահատուկ հարգանք տածել ու երախտապարտ լինել մեր ժողովրդի հերոսների, նվիրյալների, բարերարների ու գիտելիք կրող մարդկանց նկատմամբ, եթե հնազանդվենք մեր միջի իմաստուններին: Իսկ երկիրը կարող է զարգանալ և առաջընթաց ապահովել բացառապես ազգի բարձր արժեքներ և որակներ կրող իրական ընտրանու՝ ազնվական, հայրենասեր ու տաղանդավոր տեսակ ներկայացնողների շնորհիվ, որ ընդունակ կլինեն ժողովրդին առաջնորդել օրինականության ու բարոյականության ճանապարհով և արդյունավետ կառավարել երկիրը:

Կհաջողենք, եթե մեր պետությունն ու հասարակությունը առաջնահերթ խնդիրներից համարեն բարձր արժեքներ կրող քաղաքացու դաստիարակությունը, որին պետք է լծվեն պետական ինստիտուտները, մտավորականությունը, կրթական հաստատությունները և եկեղեցին: Իսկ առանց արժանապատիվ քաղաքացի ունենալու բոլոր ծրագրերն ու ձգտումները այս երկրում կշարունակեն մնալ անկատար: Կարծում եմ՝ մեզ համար այս հարցը ազգային անվտանգության լուրջ խնդիր է և համազգային մտահոգության լուրջ առարկա պետք է դառնա: Այս ամենի համար, սակայն, երկարատև ժամանակ է պահանջվում: Հիմա ժամանակը շատ կարճ է, հիմա մեզ սպասվում է մի նոր Ավարայր է, Սարդարապատ, մի նոր Ղարաքիլիսա ու Բաշ Ապարան, հիմա Հայաստանի ու Արցախի գոյությունը վտանգված է, Արցախը շրջափակման մեջ է, հիմա մտածելու համար ժամանակը շատ կարճ է, հիմա պետք է շատ խոհեմ, վճռական և արագ գործել, սակայն մեզ պակասում է համազգային համերաշխությունը և իմաստությունը:

Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն էլ ժողովրդահաճո են, բայց, որքան էլ ցավալի է, մենք այդպես էլ չկայացանք պետականության, անկախության ու ինքնիշխանության համար: Իսկ հիմա, եթե իրատես լինենք, մենք այնքան ենք թուլացել ու անտարբեր դարձել, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու և հայրենիքի ու հայի տեսակի փրկության մեկ ճանապարհ ունենք՝ հասկանալ իրական աշխարհաքաղաքական շահեր ունեցող գերտերությունների շահերն ու դրանց՝ մեր շահերի հետ ընդհանրությունը: Խոսքը հատկապես Ռուսաստանի մասին է: Ուզենք թե չուզենք, պաթոսախեղդ լինենք, թե ամպագոռգոռ հայտարարություններ անենք, փաստը մնում է փաստ, որ այսօր մեր անվտանգության առաջին երաշխավորը հենց Ռուսաստանն է: Միաժամանակ պետք է բարեկամական հարաբերությունները վերականգնել առաջին հերթին նաև Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ: Ամեն ինչ վերջացած չէ, իսկ մեզ պետք է ոգևորեն Աստծո բարեհաճությունը, արցախցիների վճռականությունը, անկոտրում կամքն ու հայի նվիրյալ ու խիզախ տեսակը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal