Yerevan, 01.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ The American Conservative-ին

Politics

Ամերիկյան հեղինակավոր The American Conservative պարբերականը հարցազրույց է հրապարակել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Հայտնի վերլուծաբան Սոհրաբ Ահմարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրում է, որ հայերը, լինելով աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և առաջին ժամանակակից ցեղասպանության զոհերը, վերջին ամիսներին ենթարկվում են ագրեսիվ Ադրբեջանի ավելի ու ավելի սաստկացող ճնշումներին։ Վերլուծաբանն ընդգծում է, որ նավթի և գազի հարստությամբ ոգևորված Բաքվի վարչակարգը շրջափակման մեջ է վերցրել Ղարաբաղը. «Այսպես կոչված Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակվել է ադրբեջանցի բնապահպան ցուցարարների կողմից (մի՛ ծիծաղեք), իսկ Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է ռմբակոծել օգնություն մատակարարող ինքնաթիռները»:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ (հարցազրույց տեղի է ունեցել հունվարի 6-ին):

Սոհրաբ Ահմարի- Շրջափակումը սկսվել է դեկտեմբերի 12-ին, վերջին շրջանում ինչ-որ բան փոխվե՞լ է։


Ռուբեն Վարդանյան
- Ցավոք, ոչինչ չի փոխվել։ Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ։ Մենք չունենք պարեն, դեղորայք և վառելիք։ Ընտանիքները շարունակում են մնալ կիսված՝ չկարողանալով միանալ ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում՝ արցախցի երեխաներ, որոնց ծնողները Հայաստանում են, և հայաստանցի երեխաներ, որոնց ծնողներն Արցախում են: Բավականին բարդ իրավիճակ է։ Անցել է 26 օր, և իրավիճակն իսկապես ծանր է:

Սոհրաբ Ահմարի - Ստացվում է՝ 120 000 հայեր շրջափակման մեջ են։


Ռուբեն Վարդանյան
 - Այդ թվում՝ 30 000 երեխաներ։

Սոհրաբ Ահմարի - Շրջափակումը սկսվել է որպես ադրբեջանական բնապահպանական բողոքի ակցիա՞:


Ռուբեն Վարդանյան
 - Այն սկսվել է որպես ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիա, որոնք փակել են ճանապարհը։ Բայց եթե հետևեք Ադրբեջանի պատմության անցած 10 տարիներին, Ադրբեջանում որևէ այլ բնապահպանական բողոքի ակցիաներ չեք գտնի։ Դա մի փոքր զարմանալի է՝ հաշվի առնելով, թե որքան մեծ է նավթի և գազի արդյունաբերությունը Ադրբեջանում: Հետաքրքիր է, որ նրանք հիմա հանկարծ սկսել են մտածել շրջակա միջավայրի մասին և ինչու են որոշել իրենց առաջին բողոքի ակցիան անցկացնել հենց այստեղ:
Մենք ի սկզբանե ասել ենք. «Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ կապված միջազգային փորձագետներ ուղարկելու հետ, որպեսզի վերջիններս մոնիթորինգ իրականացնեն մեր հանքարդյունաբերության ոլորտում»։ Մենք աշխատում ենք բարձր ստանդարտներին համապատասխան։ Արցախի կառավարությունն այստեղ բարձր ստանդարտներ է սահմանել ցանկացած արդյունաբերության համար։ Հետևաբար, մենք ասել ենք. «Խնդիր չկա, եկեք ոչ միայն ստուգենք, թե ինչպես ենք մենք հանքարդյունահանում, այլ նաև եկեք ստուգենք Ադրբեջանում հանքարդյունաբերության որակը», քանի որ մեզ ևս հետաքրքրում է, թե ինչպես են մեր ադրբեջանցի հարևանները վերաբերվում շրջակա միջավայրին: Բայց նրանք հրաժարվել են։ Բացի այդ, այդ «ցուցարարներից» շատերը ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, զինվորականներ... Մյուսներին վարձել է կառավարությունը և վարձատրում է բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Սոհրաբ Ահմարի - Մի՞թե Լաչինի միջանցքը չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից։ Ինչո՞ւ ռուսները չեն օգնում։


Ռուբեն Վարդանյան
 -Դե, եթե հետևեք աշխարհի ցանկացած մասում խաղաղապահների աշխատանքներին, կգտնեք նմանատիպ պատմություններ: Պատճառներից մեկն այն է, որ սովորաբար խաղաղապահների թիվը շատ սահմանափակ է։ Նրանք իրավունք չունեն օգտագործելու իրենց զենքը։ Բացի այդ, նրանք սովորաբար փորձում են խուսափել բախումներից, իսկ երբ բախում է տեղի ունենում, նրանք որևէ գործողություն ձեռնարկելու համար սահմանափակ հնարավորություն ունեն.... Իսկ հաղթահարել շրջափակումն առանց ուժի, հեշտ չէ։

Սոհրաբ Ահմարի 
- Ես մեր զրույցը պետք է սկսեի՝ շնորհավորելով Ձեր Սուրբ Ծնունդը։ Այսօր հայկական Սուրբ Ծնունդն է, այնպես չէ՞։ Ինչպե՞ս է շրջափակումն անդրադառնում սուրբ օրերի վրա։

Ռուբեն Վարդանյան
 - Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկն ենք, և մեր եկեղեցին Սուրբ Ծնունդն ու Հիսուսի մկրտությունը նշում է նույն օրը՝ միշտ հունվարի 6-ին։
Այս անգամ Սուրբ Ծնունդն անցկացնում ենք շրջափակման ծանր իրավիճակում։ Ինչպես շատ քրիստոնեական համայնքներ, Սուրբ Ծննդյան օրը մենք ձուկ ենք ուտում: Հիմա մենք ձուկ չունենք։ Ունենք մի փոքր բրինձ՝ չրերով փլավ սարքելու համար։ Մարդկանց մեծ մասը չունեն այն մթերքները, որ սովորաբար պատրաստում են Սուրբ Ծննդյան օրը: Բայց մարդիկ լավ տրամադրություն ունեն։ Այսօր ես եկեղեցում էի, այն լեփ-լեցուն էր հազարավոր մարդկանցով։ Նրանցից շատերը շատ ըմբռնումով են մոտենում, նրանք հասկանում են՝ ինչ է կատարվում։ Նրանք հասկանում են, որ այս շրջափակումը բնապահպանության հետ որևէ կապ չունի, այն մեր հայրենիքում ապրելու իրավունքի մասին է։ Եվ սա է պատճառը, որ մարդկանց մեծ մասն ասում է, որ մենք չենք հեռանալու, մենք այստեղ ենք մնալու:

Սոհրաբ Ահմարի - Կա՞ արդյոք սովի վտանգ։ Որքա՞ն պաշար ունեք ձեզ մոտ: Որքա՞ն ժամանակ դա կբավականացնի։


Ռուբեն Վարդանյան -
 Մենք պահեստարաններ ունենք, որոնք երկար տարիներ հավաքել ենք։ Բացի այդ, մի՛ մոռացեք, որ Արցախը հարուստ երկիր է։ Մենք ունենք լավ միս և հացահատիկ: Այսինքն՝ հիմնական պարենն ունենք, սով չի սկսվել մեզ մոտ, սակայն ամեն բան չէ, որ ունենք։ Չունենք բանջարեղեն։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում, թերսնվում են, ինչը վնասակար է նրանց զարգացման համար։ Ինչ վերաբերում է դեղորայքին, Կարմիր Խաչը մեզ ինչ-որ չափով օգնում է, բայց, իհարկե, մենք ունենք խնդիրներ, որոնք շարունակվում են....
Ադրբեջանցի «ակտիվիստները» թույլ են տալիս Կարմիր Խաչին անցնել։ Հիմա ադրբեջանցիները խաղ են խաղում՝ ասելով, թե տեսեք, ճանապարհը բաց է, Կարմիր Խաչն անցնում է։ Սակայն մյուսների դեպքում նրանք ստուգում են անձնագրերը և հարցնում են․ «Ինչո՞ւ եք գնում։ Ո՞ւր եք գնում»։ Մինչդեռ, ըստ միջազգային պայմանավորվածության՝ ճանապարհը պետք է լինի բաց և ազատ։ Սա անընդունելի է մեզ համար:

Սոհրաբ Ահմարի - Որքանո՞վ է ի վիճակի օգնել Երևանի կառավարությունը։


Ռուբեն Վարդանյան -
 Հայաստանն ինքն էլ բախվում է մարտահրավերների Ադրբեջանի հետ։ Հայաստանի կառավարությունն ու հայ հասարակությունը սահմանափակ ռեսուրսներ ունեն:

Սոհրաբ Ահմարի - Կարծես՝ ադրբեջանցիները վճռական են տրամադրված ճնշելու այնքան ժամանակ, մինչև որ 120 000 ղարաբաղցի հայեր ստիպված կլինեն հեռանալ:


Ռուբեն Վարդանյան -
 Տեսեք, սա շարունակվում է արդեն 35 տարի: 1988 թվականին, երբ Խորհրդային Միության կազմում գտնվող Ղարաբաղում հայերը պահանջում էին անկախություն Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից, նրանք [ադրբեջանցները] պատերազմ սկսեցին ու պարտվեցին առաջին պատերազմում։ Բայց նպատակը եղել է հայերի էթնիկ զտումներ իրականացնել այս ամբողջ տարածքում, որտեղ մենք ապրում ենք հազարավոր տարիներ։ Կան հինավուրց վանքեր, որոնք վկայում են այստեղ մեր ներկայության մասին, գյուղեր, որտեղ մարդիկ ապրել են տասնյակ սերունդներով: Բայց նրանք ուզում են այդ տարածքը մաքրել ադրբեջանցի ժողովրդի համար։

Սոհրաբ Ահմարի -
 Պատրա՞ստ եք արդյոք հեռանալ։ Ղարաբաղի հայերը երբևէ կհեռանա՞ն այս հողից։

Ռուբեն Վարդանյան - 
Դեկտեմբերի 25-ին մեծ հանրահավաք ունեցանք, 50 000-ից ավելի մարդ էր հավաքվել։ Միասնական որոշում կայացվեց․ չնայած բոլոր դժվարություններին ու մեզ համար ստեղծված բոլոր վտանգներին՝ սա մեր հայրենիքն է։ Կմեռնենք, բայց մեր հայրենիքում կմնանք։ Ադրբեջանը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք պետք է սպանեն 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների: Ադրբեջանը շատ թանկ է վճարելու այս ամենի համար, ոչ միայն սեփական զինվորների կյանքով, այլ նաև նրա համար, որ աշխարհը չի ընդունելու այսպիսի արարքը։ Ինչևէ, մենք մեր որոշումն արդեն կայացրել ենք․ մենք մեր տներից չենք հեռանալու։

Սոհրաբ Ահմարի - Ադրբեջանի կառավարությունն ասում է հետևյալը.
 «Ղարաբաղը մեր մարզն է, որտեղ կան հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներ: Եվ նրանք կարող են ապրել մեզ հետ»: Ինչու՞ դա ձեզ համար ընդունելի չէ:

Ռուբեն Վարդանյան 
- Տեսեք, դուք ապրում եք Միացյալ Նահանգներում, որտեղ ժողովրդավարական կարգեր են տիրում։ Ադրբեջանական պետությունում ժողովրդավարություն չկա: Այն ավտորիտար պետություն է: Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ իրավունքներ ունի սովորական ադրբեջանցի ժողովուրդը: Նրանք չունեն ոչ մի իրավունք: Չկա ոչ մի ընդդիմություն, չկան իրական ընտրություններ, ոչ մի իրական ժողովրդավարություն: Մեկ ընտանիք կառավարում է ողջ երկիրը: Ուստի, մենք ասում ենք. «Ինչպե՞ս եք ուզում, որ մենք ապրենք որպես մի երկրի քաղաքացիներ, որտեղ մարդու իրավունքների խախտումը սեփական ժողովրդի նկատմամբ այդքան սովորական երևույթ է, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին»:

Սոհրաբ Ահմարի - Երբ ես հոկտեմբերին Երևանում էի, որոշ պաշտոնյաներ, որոնց հետ ես հարցազրույց ունեցա, ասացին, որ պատրաստ են մտածել այս սառեցված հակամարտության վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների մասին: Նրանց անհանգստացնում է այն, որ դուք էթնիկ ճնշման կենթարկվեք և արդյոք պատկերացնում եք, թե ինչ կնշանակի Ղարաբաղի հայերի համար ապրել ադրբեջանցիների հետ, ովքեր 30 տարի շարունակ վարել են ծայրահեղ հակահայկական քարոզչություն։ Արդյո՞ք կարող եք պատկերացնել ադրբեջանցիների վերաինտեգրումն այդ տարածքում, հատկապես նրանք, ովքեր, պետք է նկատենք, կորցրել են իրենց տները և վտարվել են նախկին պատերազմների ժամանակ։


Ռուբեն Վարդանյան -
 Եթեդուք իսկապես ցանկանում եք խաղաղություն հաստատել և ունենալ երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ մենք կարող ենք հարևանների պես ապրել միմյանց հետ կողք-կողքի, նա [Ալիևը] պետք է փոխի իր մոտեցումը: Դուք չեք կարող օգտագործել ձեր ուժը՝ մարդկանց ձեր շուրջը պահելու համար: Նա պետք է նստի և քննարկի... Երեսուն տարի առաջ նրանք պարտվեցին պատերազմում: Վերջերս հայերը պարտվեցին պատերազմում։ Եվ դա կարող է շարունակվել ընդմիշտ, իսկ ուժային հավասարակշռությունը կարող է փոխվել, քանի որ ապագայում նավթի ու գազի գինը կարող է իջնել։ Հակամարտությունը կարող է հավերժ լինել....
Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան՝ եթե նրանք իսկապես ցանկանում են խաղաղություն հաստատել տարածաշրջանում, նրանք պետք է այնպիսի առաջարկություններ ներկայացնեն, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Իսկ լուծումը շատ պարզ է․ նրանք պետք է ընդունեն, որ Արցախը և նրա ժողովուրդը սովոր են ապրել անկախ, և նրանք պարզապես չեն դառնա Ադրբեջանի սովորական քաղաքացիներ... Նրանք պետք է ճանապարհ գտնեն դա ընդունելու համար։ Նրանք պետք է այնքան իմաստուն լինեն, որ ընդունեն այդ հանգամանքը՝ ոչ միայն ներկա հակամարտությունը հաղթահարելու, այլև հակամարտությունը հաջորդ սերնդին չպարտադրելու համար: Պետք է նստել ու խոսել ժողովրդի հետ։ Շատ ժամանակ կպահանջվի, և երկու կողմերից շատ կամք կպահանջվի՝ միմյանց հետ խոսելու, ատելությունը մի աստիճանի հասցնելու համար, երբ մենք կկարողանանք ապրել միմյանց հետ կողք-կողքի, ինչպես դա տեղի է ունեցել Բրիտանիայի և Ֆրանսիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։ Եթե չփորձենք, երբեք լուծում չենք գտնի:

Սոհրաբ Ահմարի - Բայց ներկայումս արդյո՞ք նրանք փորձում են պարտադրել դա
:

Ռուբեն Վարդանյան -
 Նրանք փորձում են օգտագործել իրենց ուժը. նրանք չեն հասկանում, որ դա ծիծաղելի է, ճիշտ չէ ուժն ու իշխանությունը միակողմանի օգտագործել: Քանի որ դա երկարաժամկետ լուծում չէ:

Սոհրաբ Ահմարի - Ամերիկյան արտաքին քաղաքական համակարգի որոշ հատվածներ վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել են խիստ ադրբեջանամետ նավթի և գազի պատճառով, քանի որ Բաքվին նրանք համարում են գործիք Իրանի դեմ։ Դե իսկ Ադրբեջանն իրեն, որպես վստահելի դաշնակից, վաճառել է Արևմուտքին։ Ամերիկացիները գուցե չեն հասկանում, որ այս հաշվարկի հիման վրա մեր արտաքին քաղաքական էլիտաներից ոմանք պատրաստ կլինեն վնասել մեկ այլ բնիկ քրիստոնյա համայնքի: Ինչո՞ւ պետք է ամերիկացիները և հատկապես ամերիկացի քրիստոնյաները հոգ տանեն հայերի մասին իրենց պատմական հողերում:


Ռուբեն Վարդանյան - 
Չի կարելի ապրել երկակի ստանդարտներով։ Եթեդուք, որպես ամերիկացիներ, հոգում եք ժողովրդավարության, մարդու իրավունքների և ժողովուրդների սեփական տներում ապրելու իրավունքի մասին, ապա դա չի կարող ուղղակի կիրառվել անհավասարաչափ կամ չի կարելի թույլ տալ, որ այն ճնշվի ռեալպոլիտիկով... Միացյալ Նահանգները, լինելով աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը, աշխարհում ժողովրդավարության հիմնական մատակարարը և արևմտյան քաղաքակրթության հանգույցը, պետք է հասկանա, որ հայկական քաղաքակրթությունը հնագույններից մեկն է այս տարածաշրջանում և աշխարհում: Մենք ապրել ենք և ժառանգություն ենք ստեղծել աշխարհի համար: Եվ եթե թույլ տան մեզ ենթարկվել էթնիկ զտումների, դա կվնասի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև աշխարհին, հատկապես՝ քրիստոնեական աշխարհին: Սա առաջին քրիստոնեական քաղաքակրթությունն է, և նա է ձևավորել քրիստոնեությունը ողջ աշխարհի համար: Ամերիկացիներ, հատկապես՝ քրիստոնյաներ, սա մի երևույթ է, որը, գուցե, դուք կարող եք անտեսել՝ ասելով. «Մեզնից շատ է հեռու», սակայն վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը:

Սոհրաբ Ահմարի - Շնորհակալություն, ուրախ Սուրբ Ծնունդ:


Ռուբեն Վարդանյան 
- Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023