Երևան, 22.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին Ուղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ» Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ» Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ» «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ» 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ» Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ» «Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ» «Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»


«Այս իշխանության պարագայում իրականում ոչ մի հուսադրող երևույթ չենք կարող սպասել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին վարում է այն ռազմավարությունը, որն ի սկզբանե դրված էր «Արցախ» օպերացիայի հիմքում, և որն սկսվեց Արցախը հանձնելու գործողությունից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի՝ ավելի քան 40 օր շարունակվող շրջափակմանը:

«Իրենք գործում են պատերազմական արվեստի բոլոր կանոններով: Օգտվելով եղած գլոբալ աշխարհաքաղաքական վիճակից, երբ ամեն տեղ գրեթե լարված իրավիճակ է, և խնդիրներ են առաջանում, Ադրբեջանը գործում է՝ ելնելով իր շահերից: Չնայած՝ Ադրբեջանի խորհրդատուները պատահական մարդիկ չէին: Նրանց խորհրդատուն Թուրքիայի և Իսրայելի մասնագետներն են, որոնք կոնկրետ առաջադրանքներ են դնում Ադրբեջանի, ինչու չէ, նաև Հայաստանի իշխանությունների վրա: Այդ ամենն իրականացվում է նաև բրիտանական, ամերիկյան հետախուզության ջանքերով: Բոլոր համատեղ գործողությունների արդյունքում տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք: Իրականում այսօրվա իրավիճակը կանխատեսում էինք շատ ավելի վաղ՝ ասելով, որ հիբրիդային պատերազմի այս ժամանակահատվածում թշնամին նաև այսպես է գործելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու ՀՀ իշխանությունների առաջարկին, նշեց. «Բաքուն այդ դեպքում միայն բացարձակ պարտություն, բացարձակ հնազանդություն է ցանկանալու: Դա Արցախի եթե ողջ ամբողջությամբ, ապա բավականին լուրջ հայաթափմանն է հանգեցնելու, որովհետև նման սցենարի դեպքում ադրբեջանցիները հայերի համար այնտեղ անտանելի պայմաններ են ստեղծելու: Սա ցեղասպանության արդի ձևերից մեկն է, որը նրանք արդեն այսօր կիրառում են: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություն կոչվածներին, ապա նրանք Արցախյան հարցը, կարելի է ասել, թողել են ադրբեջանական դաշտում»: Գագիկ Հարությունյանը խնդրի լուծման հնարավորությունը բացառապես աշխարհաքաղաքական հարթության մեջ է տեսնում:

«Այս տեսանկյունից միակ հուսադրող փոփոխությունը Ռուսաստան-Իրան համագործակցությունն է: Սա շատ հուսադրող գործընթաց է, խոշոր պլաններ են մշակում: Միևնույն ժամանակ, սակայն, պետք է հասկանանք, որ այդ դաշինքը կամրապնդվի միայն ռուսական զենքի հաջողությունից, և Ուկրաինայում առկա գործընթացներն այս առումով հուսադրող են: Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև ինչպես նախորդ դարի 20-ականներին, այնպես և այսօր մեր ճակատագիրը որոշվում է գլոբալ զարգացումների կոնտեքստում»,-ասաց նա:

Իսկ թե ինչպես կարող է որևէ իրավիճակ մեզ համար հուսադրող լինել, երբ ՀՀ-ում կա նման իշխանություն, և կան նաև դիվանագիտական լուրջ խնդիրներ, Գ. Հարությունյանն ընդգծեց. «Այս իշխանության պարագայում իրականում ոչ մի հուսադրող երևույթ չենք կարող սպասել: Նման բան չի լինելու այդ առումով: Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ թերևս ռուսները, իրանցիները կօգտագործեն փափուկ ուժը և կազատվեն այս իշխանություններից, որովհետև խոսքը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Այս իշխանությունը վարձու լրտեսների մի ամբողջ ոհմակ է»:

Անդրադառնալով Արցախի շրջափակման շուրջ աշխարհից ունեցած ակնկալիքներին՝ նա նշեց, որ Ռուսաստանի և Իրանի նման համագործակցությունն ինչ-որ տեղ վկայությունն է նաև նրա, որ աշխարհ հասկացողությունը պետք է փոխվի: «Ասելով աշխարհ, որպես կանոն, մենք հասկանում էինք արևմտյան հանրություն, որը ՄԱԿ-ում, Եվրախորհրդարանում, այլ կազմակերպություններում տալիս է գնահատականներ: Երբ մատնանշում եմ Ռուսաստանի և Իրանի համագործակցության, հնարավոր հաջողության մասին, նկատի ունեմ նաև այն հանգամանքը, որ այդ երկու պետությունները փոխում են աշխարհը: Աշխարհը փոխվում է, ու Հայաստանի հետ կապված այն ծրագրերը, որոնք կային արևմտյան աշխարհում, բացարձակապես կապված էին Իրանի դեմ գործողությունների հետ: Օրինակ՝ Արցախը, փաստորեն, գրավել են: Այդ գրավումը պայմանավորված էր Արցախի ու Իրանի ունեցած սահմանով: Այդ գրավումը ադրբեջանա-թուրքական կողմին Իրանի դեմ ուժեղացնելու նպատակ ունի»,նշեց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանը Բերձորի միջանցքի բացման հնարավորություններ առայժմ չի տեսնում: «Համենայն դեպս, Ռուսաստանը խիստ սահմանափակված վիճակում է, ինձ համար անգամ զարմանալի է, որ կարողացել են Գորիսից բեռնատար ուղարկել Արցախ: Լուծման տարբերակներից մեկն այդ «էկոակտիվիստներին» ուժի դիրքերից ելնելով այնտեղից քշելն է, բայց առայժմ դրա նախապայմանները ես չեմ տեսնում»,-եզրափակեց Գ. Հարությունյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ Առաքելյան Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի,Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա. Էդուարդ ՇարմազանովԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)․ Պոեզիայի, Տիկնիկային թատրոնի, Անտառների միջազգային օր․ «Փաստ»Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղինՈւղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասինՌուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրաՉինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը` անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս.ԱբրահամյանՈղբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու,այլ՝ չխոսելու արդյունք է.ՇարմազանովԱվելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներՊետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն ՎարդանյանՄեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն ՎարդանյանSunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի էՈրևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն ԱրցախումԽաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան