Yerevan, 25.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Այն համառությամբ, որով իշխանական ոհմակը պաշտպանում է Պապիկյանին, եթե կիրառեին Արցախը պաշտպանելու համար, նման կորուստներ չէինք ունենա. Աշոտյան

Interview

Ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, ներողություն եմ խնդրում հայ ժողովրդի անունից, որ այդպես էլ սգո օր չհայտարարվեց տղաների ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Թեպետ, ինչպես ասել էի, սեպտեմբերյան` նախորդ տարվա ագրեսիայից հետո էլ, երբ 200-ից ավել զոհեր կային, սգո օր չհայտարարվեց։ Ես հեռու եմ և ինձ իրավունք չեմ վերապահելու մտնել վարկածների քննարկման մեջ, փաստը մնում է փաստ, որ նման անվստահությունը ծագում է այն պատճառով, որ գործող իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ և մնացած մյուս բոլոր ներկայացուցիչներով, իրարամերժ հայտարարություններ արեցին, ինչպես նաև, մինչ այս դեպքը եղած նմանատիպ հարցերում ժողովրդից ճշմարտությունը թաքցնելու քաղաքականությամբ, չունեն վստահություն։ Եվ, եթե քննարկվում են նման առեղծվածային դեպքեր, և այդ վարկածները շատ են ու իշխանական վարկածին չեն համընկնում, այստեղ նախևառաջ մեղավորությունը կրկին իշխանությանն է, որոնք չունեն բավարար վստահություն հասարակության մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սա լեգիտիմության ճգնաժամ է Նիկոլ Փաշինյանի համար»,- ասաց քաղաքական գործիչը` անդրադառնալով հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի-պայթեցման վերաբերյալ վարկածներին։

Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ եթե մենք շարժվեիքն բարոյական չափանիշներով, ապա նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիայից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար ու ընդմիշտ լքեր քաղաքականությունը՝ աղերսելով Աստծուն, որ հայ ժողովուրդը և Աստված մեծ լինի իր գործած հանցանքների նկատմամբ։ Մենք բարոյականության ճգնաժամ ունենք առհասարակ և հատկապես իշխանության ներսում, ուստի նորմալ երկրում մենք վաղուց այսպիսի կառավարություն, այսպիսի վարչապետ չէինք ունենա և Սուրեն Պապիկյանի հրաժարականը ինքնստինքյան կդիտարկվեր, անկախ  նրանից թե ինչպիսի անուն-ազգանունով մարդ է զբաղեցնում  նախարարի պաշտոնը։ Այն համառությունը, որով իշխանական ոհմակը պաշտպանում է Սուրեն Պապիկյանին, եթե այս ջանքերի կեսը կիրառեին Արցախը պաշտպանելու համար, վստահ եմ, որ Արցախում նման կորուստներ չէինք ունենա»,- հավելեց նա։

Արմեն Աշոտյանը ողբերգական հրդեհի հաջորդ օրը ՊՆ-ի կողմից 15 մեքենա գնելը որակեց անբարոյականության դրսևորում․ «Անբարոյականության դրսևորումները այնքան շատ են, այնքան զավեշտալի և այլասերված դրսևորումներ են ստանում, որ ես այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը ոչ միայն այսպես կոչված նախարարի, այլ նաև իր մերձավոր շրջապատի հետ կապված, վաղուց որևէ կապ չունի ՀՀ-ի և Արցախի ժողովրդի պաշտպանության պարտավորության ու առաքելության հետ, որ իրենք պետք է ստանձնեին։ Ճոխ կյանքը, որ վարում են այսօրվա իշխանական ոհմակները, բացահայտ կոռուպցիայի, չարաշահման և մնացած օրենքների հետ աղերս չունեցող դրսևորումների հետևանք են: Հիշեցնեմ նաև, որ անցած տարվա բյուջեն ՊՆ-ի գրեթե 50 տոկոսով թերակատարվել է»,- ավելացրեց նա։

ՀՀԿ-ական գործիչը 15 զինծառայողների մահվան ֆոնին Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ հարուցելը համարեց իշխանության «տնային заготовка-ներից» մեկը․ ««Սեյրան Օհանյան օպերացիան» պետք էր դաշտ նետել, երբ իշխանության վրա հերթական զայրույթի և հայհոյանքի ամպն էր կուտակվում և այն, որպես հակակարկտային կայան է օգտագործում իշխանությունը։ Շինծու գործերի հրահրում է նման աղմկահարույց անվան տակ, նույնը կարող եմ ասել այլ քաղաքական գործիչների մասով, և անհամեստ չլինի նաև իմ դեմ հարուցված զավեշտալի և անբարոյական գործի առումով։ Անբարոյական մարդիկ հարուցում են անբարոյական գործեր բարոյական մարդկանց նկատմամբ։ Սա է այսօրվա իշխանություն պահելու Նիկոլի բանաձևերից մեկը»։

Խոսելով արդեն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի` արտաքին հետախուզության պետ նշանակվելու լուրերի մասին, քաղաքական գործիչը ասաց․ «Մի տարի առաջ, երբ այդ աղջնակը ընտրվեց, աղջնակ բառի մեջ այստեղ ոչ թե գենդերային խայթոց է, այլ իր անմեղսունակության, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորման ամենամեղմ բառը, Քրիստինե Գրիգորյանը ապացուցեց, որ ընդամենը Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական կցորդներից մեկն է, ինչը և պարզ էր ամենասկզբից։ Ինչո՞վ հիշվեց այդ աղջիկը, այդ տիկնոջ պաշտոնավարումը, ոչ մի բանով, բացի նրանից, որ նա հերթական անդեմ, անհայրենիք կերպարն էր, որը ծառայում էր Նիկոլ Փաշինյանի անբարոյական կերպարին»։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի գործունեությանը` Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենք Արցախի պետնախարարի գործունեությունը դրական են գնահատում․  «Այս ընթացքում իր դրսևորած վարքագիծը հանրային է, ևս դրական ենք գնահատում այն համատեքստում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա ոչ մեկ իրավունք չունի խաչ քաշելու, սա է Արցախի ժողովրդի կամքը, որ մի քանի տասնյակ հազարանոց միտինգներով ապացուցվել է։ Մնացածը ասում եմ Լև Տոլստոյի խոսքերով․ «Չեմ հավատում ոչ մեկի խոսքերին, հավատում եմ բոլորի գործերին»։ Մնացածը պետք է իրականացնել ըստ գործերի, պարզապես հակաքրոզչությունը տվյալ գործչի դեմ ստանում է մեղմ ասած զավեշտալի դրսևորումներ այն  դեպքում, երբ մենք այդպիսի ճոխություն մեզ թույլ տալ չենք կարող, որպես ժողովուրդ մտնել անձնական ամբիցիաների, չբավարարված քաղաքական ակնկալիքների կամ առավել ևս այլոց աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տիրույթ»։

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package