Երևան, 21.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին Ուղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ» Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ» Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ» «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ» 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ» Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ» «Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ» «Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»


Պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում է պարել Իլհամ Ալիևի տրամբոնի տակ. Արմեն Աշոտյան

Բլոգ
Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր նաև հանդիպում-քննարկում ՀՀ ԱԳ, այսպես կոչված, նախարար Արարատ Միրզոյանի հետ:Գրում է  ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը:
Հատկանշական էր, որ այդ հանդիպումն իրականացվեց փակ ձևաչափով և մեզ հասանելի է միայն Արարատ Միրզոյանի ելույթի սղագրությունը, որ տեղադրված է ԱԳՆ պաշտոնական կայքում:
Ցավոք, եվրոխորհրդարանականների հետ հարցուպատասխանի հատվածը հրապարակված չէ, ինչը, իհարկե, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս:
Բայց այս գրառմանս առիթը դա չէ. ծանոթանալով Արարատի ելույթին՝ աչք ծակեց այն հատվածը, որտեղ Արարատ Միրզոյանն առաջին անգամ խոստովանում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն Արցախի հարցից տարանջատելու առաջարկն արել է Ադրբեջանը և պաշտոնական Երևանը համաձայնել է Ադրբեջանի այդ առաջարկին:
Դեռևս ամիսներ առաջ և առ այսօր մենք աղաղակում էինք այն մասին, որ այդպիսի տարանջատում իրականացնել չի կարելի, որ չի կարելի Արցախին թողնել Ադրբեջանի հետ դեմ-հանդիման, որ այդպիսի բանակցային մարտավարությունն Արցախին դավաճանելու հերթական դիվանագիտական արարն է և չի բխում Հայաստանի և Արցախի շահերից:
Իշխանության ոհմակի ներկայացուցիչներն այդ գաղափարը սկզբից ներկայացնում էին որպես սեփական նախաձեռնություն՝ ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի և այլ մանր-մունր ուսապարկերի շուրթերով, հետո փորձում էին ակնարկել, որ այդպիսի մարտավարություն են որդեգրել, քանի որ կա միջազգային խաղացողների նման նախատրամադրվածություն:
Եվ ահա, վերջապես, երեկ Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս։ Պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում է պարել Իլհամ Ալիևի տրամբոնի տակ:
Եւ բնականաբար այդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական պորտապարը, որ իրականացնում է Նիկոլը, արվում է Հայաստանի, հայ ժողովրդի երկարաժամկետ շահերի հաշվին:

Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի,Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա. Էդուարդ ՇարմազանովԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)․ Պոեզիայի, Տիկնիկային թատրոնի, Անտառների միջազգային օր․ «Փաստ»Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղինՈւղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասինՌուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրաՉինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը` անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս.ԱբրահամյանՈղբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու,այլ՝ չխոսելու արդյունք է.ՇարմազանովԱվելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներՊետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն ՎարդանյանՄեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն ՎարդանյանSunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի էՈրևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն ԱրցախումԽաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ) Ալիևը նշել է՝ Հայաստանի համար հանգիստ ապրելու պայմանը Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Դոլարի նշանի առաջացման բազմաթիվ վարկածները. ո՞րն է ճիշտ․ «Փաստ»