Երևան, 22.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին Ուղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ» Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ» Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ» «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ» 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ» Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ» «Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ» «Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»


«30 տարվա ամբողջ գործընթացը ջուրը գցեցին». ինչո՞ւ մենք հայտնվեցինք այսօրվա իրավիճակում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին Արցախը դատարկելու պայմաններ է ստեղծում, որովհետև Ալիևն, ըստ էության, իր քայլերով է ապացուցում այն թեզը, որ իրեն տարածքն է պետք՝ առանց բնակչության: Դրա համար նա պատրաստ է դիմել ցանկացած ստոր քայլի, այդ թվում՝ ձմռան ցրտին դադարեցնել գազի, հոսանքի մատակարարումը և 120 հազար մարդու գերի դարձնել իր քմահաճություններին: ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք շրջափակված Արցախի շուրջ առկա իրավիճակից, միջազգային արձագանքներից ու Արցախյան հարցի վերաբերյալ ներկա իշխանությունների քաղաքականությունից:

Դիտարկելով նախ աշխարհաքաղաքական գործոնը և այն, թե ինչու Բերձորի միջանցքի հարցը չի հաջողվում կարգավորել, նա նշեց. «Ըստ էության, աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնք շահագրգռված են տարածաշրջանով, որոնք ակտիվ մասնակցում կամ թվացյալ պատկեր են ստեղծում, թե ակտիվ մասնակցում են միջանցքի ապաշրջափակմանը, միմյանց հետ արդեն այս պահի դրությամբ բավականին թշնամական հարաբերություններ ունեն: Հետևաբար, նրանց այդ աշխարհաքաղաքական մրցակցությունը խանգարում է, որ միջանցքը բացվի: Ադրբեջանն այս պահին խաղում է այդ հակասությունների վրա, բոլոր կողմերին խոստումներ է տալիս, բայց շատ լավ հասկանում է, որ իրեն այս պահին չեն պարտադրի: Ռուսական կողմը չի կարող պարտադրել, որովհետև կաշկանդված է խաղաղապահներով: Այդ պարտադրանքն Ադրբեջանի կողմից կարող է որպես խաղաղապահների գործունեության փոփոխություն դիտարկվել, ինչը խաղաղապահների դուրսբերման պահանջի կհանգեցնի: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ՌԴ-ի համար Արցախի կորուստ կլինի»:

Գրիգոր Բալասանյանի խոսքով, Արևմուտքը չի կարողանում պարտադրել Ալիևին, որովհետև Ադրբեջանն այսօր Արևմուտքի համար գազի մատակարարման այլընտրանք է: «Բացի այդ, այն տնտեսական շահերը, որոնք արևմտյան մասնավոր ընկերություններն ունեն Ադրբեջանի նավթային արդյունաբերության մեջ, իրենց կողմից շատ ավելի բարձր են դասվում, քան հումանիզմը, հումանիտար խնդիրները, մարդու իրավունքները: Նշվածների վրա Արևմուտքը միշտ մեծ ուշադրություն է դարձրել, բայց դրանք միշտ մի ուղղությամբ՝ հօգուտ իրեն է օգտագործել: Այս պարագայում, երբ դեմոկրատիան, մարդու իրավունքները և տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը կշեռքի վրա են դրվում, Արևմուտքը ընտրում է երկրորդ տարբերակը: Իսկ Ալիևը միայն մեկ լեզու է հասկանում` ճնշման և ուժի լեզուն: Այս 30 տարվա ընթացքում Ալիևը միշտ էլ օգտագործել է բոլոր հնարավորությունները, որ կուլիսների հետևում անընդհատ բողոքի, բամբասի Հայաստանից, ասի, թե իբր «օկուպացրել» ենք «իրենց» տարածքները»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշված ժամանակահատվածում Ալիևին զսպող գործոնը հայկական ուժերն էին:

«Իրականում Ալիևը հիմար մարդ չէ: Նա շատ լավ հասկանում է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, նաև միջազգային փորձն է լավ ուսումնասիրել և հասկանում է, որ միջազգային իրավունքով ու այդ իրավունքին հղումներ անելով աշխարհում դեռևս ոչ մի հաց չի լուծվել: Ու եթե իր վրա ճնշում չի գործադրվում, ու ինքը բոլորին պետք է, բնական է, որ ամեն ինչ անելու է այդ խաղը մինչև վերջ առաջ տանելու համար: Միակ միջոցը, որը կստիպի Ալիևին գնալ զիջումների, սեփական հաշիվների սառեցումն է արևմտյան բանկերում, ինչպես նաև պատժամիջոցների կիրառումը նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Սա միակ հնարավոր տարբերակն է: Բայց Արևմուտքը չի գնա այդ քայլին, քանի որ Ալիևը բոլորին պետք է: Ստացվում է մի փակ շղթա, այդ փակ շղթայում բացառապես տուժում է Արցախի հայ ազգաբնակչությունը, և ավելի քան 20 հազար անմեղ երեխա, որոնք այսօր զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից զուտ այն պատճառով, որ աշխարհն Ալիևին ավելի բարձր է դասում, և Ալիևը պետք է աշխարհին»,-ընդգծեց միջազգայնագետը:

Այս համատեքստում, անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, վերջին շրջանի հայտարարություններին, նաև այն հիմնավորմանը, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս», Գրիգոր Բալասանյանը նշեց. «Սա աննախադեպ բնույթի հայտարարություն էր: Միգուցե միջազգային իրավունքի, միջազգային դիվանագիտության տեսանկյունից Արցախն իբրև Ադրբեջանի մաս է, բայց աշխարհում չկա մի երկիր, որն իր սեփական շահերը չպաշտպանելը կփորձի այդպես հիմնավորել:Այո, աշխարհը չի ճանաչել Արցախը, բայց այդ դեպքում 30 տարի ինչի՞ շուրջ էին տարվում բանակցությունները, այդ դեպքում ինչո՞ւ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու ինչպե՞ս է ստացվում, որ չճանաչված կամ խնդիրը ճանաչել չցանկացող երկրները, գերտերությունները թույլ էին տալիս, որ Արցախն իրենց երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ ունենա: Բոլորն էլ լավ հասկանում են, որ Արցախի խնդիրն այլ է, այլ լուծում է ենթադրում: Երբ ՀՀ իշխանությունը նման հայտարարություն է անում՝ փորձելով հիմնավորել ու պարզերես անել ադրբեջանական գործողությունները, սա արդեն անթույլատրելի ու աննախադեպ երևույթ է»:

Իսկ թե իշխանություններն ուր հասցրին Արցախյան հարցի գործընթացը, Գրիգոր Բալասանյանը հավելեց. «2018-ից առաջ մենք հասել էինք մի կետի, երբ պատրաստվում էին ավելացնել Անջեյ Կասպրչիկի պատվիրակության լիազորությունները, որին Ադրբեջանը համաձայնել էր: Խոսքը 2017-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին է: Ադրբեջանը համաձայնել էր նաև տեսանկարահանող սարքեր տեղադրելու հայկական կողմի պահանջին, որ հստակ ֆիքսվի, թե ով է պարբերաբար խախտումներ անում: 2018-ից հետո Հայաստանի նորանշակ ղեկավարը, Արցախի բանակցային գործընթացից բացարձակապես անտեղյակ ու անփորձ լինելով, առաջին քայլով պետք է հայտարարեր, որ ինքը նոր մարդ է, ու իրեն ժամանակ է պետք հասկանալու, ծանոթանալու, թե ինչ իրավիճակ է Արցախի խնդրում: Բայց փոխարենը հայտարարեց, որ սկսում է զրո կետից, ամբողջ գործընթացը գցեց ջուրը, հետո էլ հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»:

Միջազգայնագետը շեշտեց՝ այնուհետ Ադրբեջանի ձեռքերն ազատություն ստացան, Ադրբեջանը հնարավորություն ստացավ հայտարարել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից: «Ադրբեջանին, ի վերջո, այդ հայտարարությունները 44-օրյա պատերազմ սկսելու հնարավորություն տվեցին: Իսկ հետո ՀՀ իշխանության ղեկավարը հայտարարեց, թե Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Հետո հայտարարեց, թե Արցախի խնդիրը հումանիտար խնդիր է: Այսինքն, ստացվում է, որ Սահմանադրություն, պետության բոլոր ատրիբուտներն ունեցող ինքնիշխան Արցախն ընդամենը 3 տարվա ընթացքում վերածվեց ինչ-որ մի տարածքի, որի գլխավոր հարցը հումանիտար խնդիրն է: Այսինքն, անկախությունից, հետո ինքնավարությունից էլ իջանք, հասանք ինչ-որ հումանիտար հարցի: Մեծ հաշվով, արցախահայության, ամբողջ հայ ժողովրդի 30 տարվա ազատագրական պայքարը բերեցին, հավասարեցրին լեզգիների, թաթերի, թալիշների խնդրին, այսինքն՝ հումանիտար հարցի: Սա անթույլատրելի էր, և հենց այդ պատճառով մենք հայտնվեցինք այսօրվա իրավիճակում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, Արցախի հարցի լուծման տարբերակն այս պահի դրությամբ թաքնված է Ռուսաստանի նախագահի՝ 2022 թ. փետրվարի 23-ի ելույթում: «Խոսքն այն ելույթի մասին է, որտեղ նա մոտ 30 րոպե նվիրեց Լենինի սխալներին: Կարծում եմ՝ մենք Ռուսաստանի հետ շատ ակտիվ պետք է աշխատեինք, որպեսզի գար մի պահ, երբ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի հանրաքվեները վերաբերեին նաև Արցախին: Բայց, ցավոք, այլ ճանապարհով գնացինք: Սկսեցին տարբեր կշիռ ունեցող կամ չունեցող միջազգային կազմակերպություններին բերել, մտցնել, խառնել բանակցային գործընթացի մեջ ու այն այնպես խճճել, որ դրանից դուրս գալու տարբերակներից մեկը հիմա կա՛մ պատերազմն է, կա՛մ էլ գերտերություններից մեկի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Հակառակ պարագայում Արցախն այսօր վտանգված է՝ կարող է մտնել Ադրբեջանի կազմ: Սա պետք է մտահոգի համայն հայությանը, որովետև կարող է այնպես ստացվել, որ 30 տարվա ազգային ազատագրական պայքարը, մեր կրած բոլոր զրկանքներն անտեղի էին»,-շեշտեց Գ. Բալասանյանը:

Նրա խոսքով, քայլերից մեկը ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելը պետք է լիներ, և այս առումով, ըստ նրա, հիմա էլ ուշ չէ: «Պետք է բանակցել, որ Արցախի նկատմամբ վարվի այնպիսի քաղաքականություն, որն իրականացվում է Ուկրաինայի՝ ՌԴ հսկողության տակ անցած վերոնշյալ շրջաններում: Պետք է օգտագործել ադրբեջանական ղեկավարության պրոուկրաինական դիրքորոշումը, Ուկրաինային հատկացվող նաև ռազմական օգնությունների հանգամանքը, որ ՌԴ-ի մոտ հակաադրբեջանական տրամադրություններն այն աստիճանի բարձրացնենք, որ միակողմանի լուծում ստանալու հնարավորություն ունենանք: Այս հարցում պետք է աշխատի դեսպանությունը, ՌԴ հայ համայնքը, ՌԴ-ում լուրջ դիրք ու հեղինակություն ունեցող հայ գործարարները, որ ադրբեջանական դիրքերը Մոսկվայում թուլացնեն, որ հասնեն մի կետի, որ ՌԴ-ն Արցախի նկատմամբ միանշանակ պրոհայկական դիրքորոշում ունենա: Դժվար է, բայց պետք է սկսել, քանի որ հակառակ պարագայում մենք կանգնած ենք Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ»,-եզրափակեց Գ. Բալասանյանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ Առաքելյան Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի,Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա. Էդուարդ ՇարմազանովԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)․ Պոեզիայի, Տիկնիկային թատրոնի, Անտառների միջազգային օր․ «Փաստ»Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղինՈւղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասինՌուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրաՉինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը` անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս.ԱբրահամյանՈղբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու,այլ՝ չխոսելու արդյունք է.ՇարմազանովԱվելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներՊետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն ՎարդանյանՄեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն ՎարդանյանSunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ Ռուբեն Վարդանյանի նոր նախաձեռնությունը Կոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ» Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում․ «Փաստ» Ռուսաստանում արևային էներգետիկայի իրավիճակը աղետալի էՈրևէ կեղտոտ արշավ չի կարող ստվերել Ռուբեն Վարդանյանի աշխատանքն ԱրցախումԽաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին. Աբրահամյան Sunstall ընկերությունը ներկայացնում է երկկողմանի ուղղահայաց արևային մարտկոցներ