Երևան, 01.Ապրիլ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն կրակի հետ է խաղում և փորձում Թեհրանի համբերությունը. «Փաստ» «Դա կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը». «Փաստ» Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ» Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ» «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ» Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ» «Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ» «Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ» «Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ» Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»


Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը. Մանե Թանդիլյան

Հարցազրույց

«Հրապարակը» զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Ռուբեն Վարդանյանը Hardtalk-ին տված հարցազրույցի ժամանակ, Ձեր կարծիքով, կարողացա՞վ շեշտը դնել Արցախի բլոկադայի վրա, արդյոք այդ ազդակը հասա՞վ միջազգային հանրությանը։

 -Կարծում եմ, որ այդ հարցազրույցը կարելի է դասել Արցախի շրջափակման վերաբերյալ ամբողջական պատկերի տարածման լավագույն միջոցների շարքին, քանի որ այն հնարավորություն տվեց տեղեկատվությունը հասցնել այն լսարաններին, որոնք Արցախի համար սովորաբար անհասանելի են եղել։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Արցախի նոր կառավարությունն իր գործունեության սկզբից օգտագործում է իր բոլոր հնարավորությունները` միջազգային հարթակներում ներկայացնել արցախյան օրակարգը, քանի որ պատերազմից հետո տարբեր ուժեր փորձ են անում փակել արցախյան հարցը, և միջազգային հանրությունը պետք է առնվազն իմանա, որ առկա է նման հարց։ 

 -Հարցազրույցից հետո սկսվեցին քննարկումներն այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի՝ Պուտինի մարդը լինելու հանգամանքը բացահայտվեց այդ հարցազրույցի ժամանակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման կարծիքները։

 -Չեմ ցանկանում մեկնաբանել որոշ բացահայտ շրջանակների պատվիրված դավադրության տեսության «կարծիքները»։ Այդ մարդկանց մի ասելիք ունեմ․ ամեն մարդ դիմացինին չափում է իր արշինով։ Եվ մենք, որպես հասարակություն, պետք է առհասարակ դադարենք այսբովանդակ հիմնազուրկ «կարծիքներին» տուրք տալ։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն այլևս չի տրվում պատվերով կարծիքների ազդեցությանը։ 

 -Արդյոք պրն Վարդանյանի խոսքում ուղերձ կա՞ր` ուղղված Ռուսաստանին, այն է` ավելացնել խաղաղապահ կոնտիգենտն Արցախում:

 -Ես նման ուղերձ չլսեցի, բայց համոզված եմ, որ մոտ 2000 հոգանոց խաղաղապահ առաքելությունը դժվար է համարել բավարար 120,000 խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, երբ գործ ունես Ադրբեջանի նման ագրեսիվ և հայատյաց հարևանի հետ։ Շատ կարևոր է նաև, որ Արցախի հարցը վերադառնա միջազգային հարթակներ, նախևառաջ` անվտանգային համակարգի մասով։ Այս պահին Արցախին պետք է միջազգային երաշխիքների ներքո կայուն անվտանգային համակարգ։  

 -Արցախում իրավիճակն ավելի ու ավելի է սրվում: Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք ակնկալում:

 -Ծանրագույն պայմաններում Արցախի ժողովուրդը լուռ պայքար է մղում՝ դիմանալով, չկոտրվելով, իրենց հողում ապրելու իրավունքը գազից, լույսից ու հացից վեր դասելով։ Այս ժողովուրդը պաշտպանում է ինքնուրույն իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Եվ նրանց ձայնը սկսեց լսելի դառնալ, նրանց զրկանքները սկսեցին արձագանք ստանալ։ Մենք տեսնում ենք, որ այս օրերին ճնշումն ուժեղանում է Ադրբեջանի վրա։ Հանգուցալուծումը պետք է տանել բացառապես քաղաքական բանակցությունների ճանապարհով։ Արցախյան կողմն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է բնապահպանական միջազգային էքսպերտներ ընդունել։ Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը։ Հայկական կողմը պետք է շարունակի օգտագործել միջազգային և հանրային ճնշումների գործիքակազմը՝ բացահայտելու ալիևյան ռեժիմի իրական դեմքը։ 

 -Հայկական ԴՆԹ-ի մասին Փաշինյանը խոսեց կառավարության նիստի ժամանակ եւ Ռուբեն Վարդանյանը` Սակուրի հետ հարցազրույցի ժամանակ։ Արդյո՞ք այստեղ քաղաքական մտածողության ու քաղաքական գծի տարբերությունն ավելի երեւաց։

 -Եվ ոչ միայն մտածողության կամ քաղաքական գծի։ Գործ ունենք տարբեր աշխարհընկալման, բարեվարքության, հայրենիքի, հայկականության նկատմամբ վերաբերմունքի, առհասարակ տարբեր արժեքների հետ։ Մեր երկիրը և մեր ժողովուրդը մի օր ունենալու են իրենց արժանի իշխանություն։

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ). Աման լվացող առաջին ավտոմատ մեքենան, առաջին տրոլեյբուսը, լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը. «Փաստ»Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Բաքուն կրակի հետ է խաղում և փորձում Թեհրանի համբերությունը. «Փաստ»«Դա կուլ չեն տա ո՛չ հայկական կողմը, ո՛չ նույնիսկ ռուսական կողմը». «Փաստ»Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ»Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ»Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ»«Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ»«Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ»«Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ»Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ»Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում » յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի.Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԱյս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան ԱբրահամյանՀանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան ՋհանյանԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Անջրանցիկ թիկնոց՝ դեռ շատ հին դարերից մինչև մեր օրեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՐՏԻ). Ֆոտոտրանզիստորի հայտնագործում, շոգենավի խոշոր վթար, նկարի վաճառք 50 միլիոն դոլարով. «Փաստ»Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ»Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ»Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ»Սահմանային Ողջի գետի թեման մեր հարևանները փորձում են օգտագործել էկոլոգիական համատեքստում և միջազգային աղմուկի համար հող նախապատրաստել. Արայիկ Մարգարյան