Երևան, 27.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում. Տիգրան Վարդանյան Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա․ Տիգրան Աբրահամյան Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ» Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա. «Փաստ» Եզրակացությունը, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Կովկասից դուրս են մղել մնացած բոլոր խաղացողներին, վաղաժամ է. «Փաստ» Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ. «Փաստ» «Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու». Արթուրը զոհվել է պատերազմի առաջին օրը ու տուն «վերադարձել» 100 օր անց. «Փաստ» Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետը Ծանր ու սպասողական մթնոլորտ. «Փաստ» Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ»


Բոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռեն. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»

Հարցազրույց

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, որը չի կարողացել Երևանից մեկնել Արցախ ու այս օրերին այստեղ է, մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախի շրջափակման մասով որևէ դրական տեղաշարժ չկա՝ չնայած անընդհատ դաշտ նետվող հույսերին։ Իսկ գազամատակարարման և էլեկտրաէներգիայի «էներգետիկ ահաբեկչությունը», ինչպես ձևակերպեց ինքը, ավելի է  խորացրել ճգնաժամը։

«Աշխատանքների մասով կարող եմ ասել, որ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը, Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, ամենօրյա ռեժիմով աշխատում է, փորձում ենք եղած ռեսուրսների շրջանակներում կարգավորել։

Մասնավորապես՝ պարենի հետ կապված արդեն ներդրվել է կտրոնային համակարգը, մեկ շաբաթ է՝ բնակիչները կտրոններով են ապրանքները խանութներից գնում, որպեսզի դեֆիցիտ տեղի չունենա։ Դրա հաշվին ինչ-որ ձևով այդ պարենային ճգնաժամի շատ փոքր հաղթահարում արվում է, սակայն, եթե պատկերավոր ասենք, ապա այս մեկուկես ամսում Արցախ պետք է տեղափոխվեր մոտ 20 հազար տոննա ապրանք, այսօր այդ մի քանի հարյուր տոննան ընդամենը մեկ-երկու տոկոս է կազմում, այսինքն՝ ընդամենը սովի հաղթահարման բարդ հնարավորությունների շրջանակներում է պարեն տեղափոխվում Արցախ»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը։

-Այս օրերին դարձյալ խոսվեց Արցախում ներքաղաքական լարվածության մասին, արդյոք հարթվե՞լ են խնդիրները Արցախի նախագահի ու պետնախարարի միջև, թե՞ որոշակի լարվածությունից դեռ կա։

-Այս պահին որևիցե խնդիր չեմ տեսնում, աշխատանքային գործընթաց է, յուրաքանչյուրն իր աշխատանքյաին պարտականությունների շրջանակներում աշխատում է։ Այս պահին որևիցե խնդիր չկա, իշխանության տարբեր թևերը շարունակում են իրենց աշխատանքը, և Ռուբեն Վարդանյանը Արցախ տեղափոխվելու առաջին օրից, առավել ևս՝ այս շրջանում բոլորին համախմբման կոչ է անում և այդ ուղղղությամբ մեծ քայլեր է ձեռնարկում;

-Իսկ կա՞ այդ համախմբումը։

-Առնվազն այս փուլում Արցախում որևէ քաղաքական գործընթացի վրա նույնիսկ քննարկման ժամանակ ծախսելը ակնհայտ է, որ նպատակահարմար չէ այսօր։ Մենք ունենք խնդիր ճգնաժամից դուրս գալու, որից հետո հնարավոր է որևէ քաղաքական քննարկում սկսել։

-Նկատի ունեք արտահերթ ընտրություննե՞րը։

-Խնդիրը Սահմանադրության փոփոխությունների մասով էր, որը հրապարակային ներկայացվել և քննարկվել է մինչև Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը։ Այսինքն՝ կար նախաձեռնություն Սահմանադրություն փոփոխություն իրականացնելու, որից որոշ ժամանակ հետո՝ արտահերթ ընտրություններ, այս պահին այդ գործընթացն ակտիվ չէ, և հուսով ենք՝ նման օրակարգի քաղաքական ուժերը կանդրադառնան ճգնաժամի հաղթահարումից հետո։

-Ռուբեն Վարդանյանը, ինչպես հասկացանք, այս օրերին պատգամավորների ու այլ պաշտոնյաների հետ շրջում է մարզերով, գյուղերով, հանդիպում ժողովրդի հետ։

-Այո, նաև հրապարակվում են այդ այցերը, երկու օր է՝ և՛ կառավարության, և՛ այլ պաշտոնայների հետ խմբով ու ոչ միայն Ռուբեն Վարդանյանի գլխավորած խումբը, այլ նաև Ռուբեն Վարդանյանի առաջարկով նաև այլ՝ և՛ կառավարության անդամներ, և՛  նաև պատգամավորներ, տարբեր խմբերով այցելում են գյուղական բնակավայրեր, հիմնականում նպատակը այս ճգնաժամի օրերին հասարակության համախմբումն է, ու նաև հենց տեղում լսել այն խնդիրները, որ այս պահին ունի բնակչությունը։

-Այս օրերին նորից ակտիվացել են Ռուբեն Վարդանյանի դեմ հարձակումները, հիմնականում՝ սորոսական զանգվածի կողմից, նաև Արայիկ հարությունյանի թիմակիցների։ Սա ինչո՞վ եք բացատրում։

-Կդժվարանամ մեկնաբանել, այսօր և՛ Ռուբեն Վարդանյանի, և՛ մեր ամբողջ թիմի ռեսուրսն ուղղված է այս ճգնաժամը հաղթահարելուն, և հույս ունեմ, որ բոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, առնվազն եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռեն։

-Իսկ կա՞ դիմադրություն Ռուբեն Վարդանյանի ծրագրերին այս ճգանաժամի հաղթահարման գործում։

-Արցախի բնակչության կողմից որևէ դիմադրություն չենք տեսնում, դեռ ավելին՝ կա մեծ աջակցություն։

-Իսկ քաղաքական ուժերի, քաղաքական խմբերի կամ անհատների կողմից տեսնո՞ւմ եք։

-Առնվազն որևիցե խնդիր մենք չենք նկատում, որ դա խոչընդոտի կառավարության աշխատանքների իրականացմանը:

 

Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԵրևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե Թանդիլյան Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանըՍիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում. Տիգրան ՎարդանյանԱդրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա․ Տիգրան Աբրահամյան Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն ՎարդանյանNTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին Անդրանիկ Մարգարյանի գնահատականը հիմա կլիներ այնպիսին, ինչպիսին ընկերոջ Սերժ Սարգսյանինն է.Շարմազանով NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել իր կենտրոնների և գրասենյակների պատերին Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըԻնչո՞ւ կյանքի չկոչվեց միջուկային ռեակտորով ավտոմեքենայի գաղափարը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Երկու օրվա Հռոմի պապի մահը, միլիարդավոր դոլարների գանձերի հայտնաբերումը, առևտրի կենտրոնի խոշոր հրդեհը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներդրում է անում աշխատակազմի՝ աշխատանքային անվտանգության պատրաստվածության ուղղությամբ Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ»Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա. «Փաստ»Որտեղ է և ինչով է զբաղվում ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը Եզրակացությունը, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Կովկասից դուրս են մղել մնացած բոլոր խաղացողներին, վաղաժամ է. «Փաստ»Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ. «Փաստ»«Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու». Արթուրը զոհվել է պատերազմի առաջին օրը ու տուն «վերադարձել» 100 օր անց. «Փաստ»Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ծանր ու սպասողական մթնոլորտ. «Փաստ»Սողացող տնտեսությունը, օրավուր խորացող աղքատությունը՝ իշխանավորների բարգավաճման ֆոնին. «Փաստ»Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ»«Երկար լեզվի, իրավիճակը չգնահատելու և ճոռոմաբանության հետևանքով ծուղակի ու փակուղու առաջ ենք»․ «Փաստ»Եվ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, որ նման վիճակ է․ «Փաստ»Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ»Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ»Ռուբեն Վարդանյանի պատվերով միջազգային մասնագետները պարզել են Արցախին հասցված վնասները Թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո. Աբրահամյան Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուր Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը.Ավագյան2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է.ՇարմազանովՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից Սյունիքի մարզպետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մյուս խոշոր ձեռնարկությունների և ստորագրված հուշագրերի նպատակների մասինԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայով Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան Իոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունըԱրցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Ռուբեն Վարդանյանի ամփոփումը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո աշխարհասփյուռ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակԻոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունը Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել