Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա
Общество![Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա](/timthumb.php?src=disc/28-01-23/d06225745bd9c9a1e29c0096281845b7.jpg&w=780)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է լրագրող Լիանա Մարգարյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:
«Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»,- գրել է նա:
Լրագրողի գրառմամբ կիսվել է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ շեշտելով, որ դեպքն անընդունելի է: