Մեր բանակին ծանր հարվածներ հասցվեցին, բայց մեր բանակն իր մեջքն ուղղելու է, այլընտրանք չկա. Հռիփսիմե Ստամբուլյան
Բլոգ
Այսօր նշում ենք ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-ամյակը:
Վերջին տարիներին մեր երկիրն ու ազգը ծանրագույն փորձությունների միջով են անցնում: Ամենամեծ հարվածը մեր բանակին հասավ: Պատերազմի միջով անցած մարդիկ անհավանական պատմություններ են պատմում 18-20 տարեկան զինվորների հերոսությունների մասին, նաև այն իսկական, պատվասեր սպաների մասին, որոնք կյանք չխնայեցին իրենց վստահված հողը պահելու համար:
Այո, մեր բանակին ծանր հարվածներ հասցվեցին, բայց մեր բանակն իր մեջքն ուղղելու է, այլընտրանք չկա: Մենք էլի հզոր ու անպարտելի բանակ ենք ունենալու, որի մասին հիշելիս միայն մեր թշնամիները խեղճանալու են:
Դավաճանությունների ու դավադրությունների խճճված իրականության մեջ ես միայն Հայ զինվորին եմ վստահում: Ինչպես միշտ, այնպես էլ այսօր Հայ զինվորն է մեր խաղաղության ու առհասարակ, մեր ու մեր երկրի լինելիության երաշխավորը:
Շնորհակալ ենք քեզ, Հայ զինվոր, շնորհավոր Հայոց բանակի տոնը: