Եթե դուք ձեր նահատակված ընկերների սխրանքը, ձեր համազգեստն ու ուսադիրները չեք կարողանում պաշտպանել, դուք Հայրենիքն ու հային ո՞նց եք պաշտպանելու. Տիգրան Աբրահամյան
Բլոգ
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է:
Սեփական աթոռն ու իշխանությունն արցախյան ազատագրական պայքարից վեր դասողից ի՞նչ սպասես:
Նույն պահին ԳՇ հրամանատարությունն է «հանդիսավոր» մտնում Եռաբլուր ու մեջները չկա մեկը, որ կապվի Սասունի հետ ու պատիվ պահանջի իրենց զոհված ընկերների առաքելությունը կասկածի տակ դնելու համար:
Այն զինվորականները, ովքեր Եռաբլուր էին այսօր գնացել (ու ոչ միայն նրանք) օդից չեն ընկել ու պետք է կողմնորոշվեն, թե վերջին 2-3 տասնամյակում բանակում ե՞ն ծառայել, թե՞ «կոլխոզում»:
Եթե դուք ձեր նահատակված ընկերների սխրանքը, ձեր համազգեստն ու ուսադիրները չեք կարողանում պաշտպանել, դուք Հայրենիքն ու հային ո՞նց եք պաշտպանելու:
Մյուս կողմից` ամեն ինչ վաղուց պարզ է. մեդալները, կոչումներն ու պաշտոններն իրար մեջ ժամանակին բաժանում են, մնացածի վրա էլ թքած: